ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 47 — Պաշտպանից հրաժարվելը 1.
Ամփոփում
Հոդված 47. Պաշտպանից հրաժարվելը 1. Պաշտպանից հրաժարվելը մեղադրյալի հայտարարությունն է՝ իր պաշտպանությունն առանց որևէ պաշտպանի օգնության (անձամբ) իրականացնելու վերաբերյալ: Պաշտպանից հրաժարվելու մասին մեղադրյալի հայտարարությունը ամրագրվում է վարույթն իրականացնող մարմնի կազմած արձանագրության մեջ: 2. Պաշտպանից հրաժարվելը վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին հայտարարել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր,
Ամբողջ Տեքստ
Հոդված 47. Պաշտպանից հրաժարվելը 1. Պաշտպանից հրաժարվելը մեղադրյալի հայտարարությունն է՝ իր պաշտպանությունն առանց որևէ պաշտպանի օգնության (անձամբ) իրականացնելու վերաբերյալ: Պաշտպանից հրաժարվելու մասին մեղադրյալի հայտարարությունը ամրագրվում է վարույթն իրականացնող մարմնի կազմած արձանագրության մեջ:
2. Պաշտպանից հրաժարվելը վարույթն իրականացնող մարմինն ընդունում է միայն այն դեպքում, երբ մեղադրյալն այդ մասին հայտարարել է սեփական նախաձեռնությամբ, կամավոր, գիտակցված, վարույթին մասնակցող պաշտպանի ներկայությամբ, և ողջամտորեն ենթադրելի է, որ մեղադրյալն ի վիճակի է ինքնուրույն իրականացնելու իր պաշտպանությունը: Մեղադրյալը պարտավոր չէ բացահայտել պաշտպանից հրաժարվելու պատճառները: Այն դեպքում, երբ պաշտպանից հրաժարվելը պայմանավորված է մեղադրյալի անվճարունակությամբ, վարույթն իրականացնող մարմինը, սույն օրենսգրքով նախատեսված կարգով անհապաղ պահանջում է պաշտպան նշանակել պետական միջոցների հաշվին:
3. Պաշտպանից հրաժարված մեղադրյալն իրավունք ունի ցանկացած պահի պահանջելու վարույթին ներգրավել նոր պաշտպան: Նոր պաշտպանի մասնակցությունը հիմք չէ վարույթը վերսկսելու համար, սակայն պաշտպանին պետք է տրամադրվի բավարար ժամանակ մեղադրյալի պաշտպանությունն արդյունավետ իրականացնելու համար:
4. Նոր պաշտպանից հրաժարվելու մեղադրյալի կամարտահայտությունը պարտադիր չէ վարույթն իրականացնող մարմնի համար, եթե մեղադրյալն ակնհայտ չարաշահում է պաշտպանից հրաժարվելու իր իրավունքը: Այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը որոշմամբ չի ընդունում պաշտպանից հրաժարվելը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
