Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 176 — Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 176AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 176 — Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 176. Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը 1. Կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) կամ անձին ամլացմանը հարկադրելը` բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով: 2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զո

Ամբողջ Տեքստ

Հոդված 176. Հղիության արհեստական ընդհատմանը (աբորտ կատարելուն) կամ ամլացմանը հարկադրելը 1. Կնոջն իր հղիությունն արհեստական եղանակով ընդհատելուն (աբորտ կատարելուն) կամ անձին ամլացմանը հարկադրելը` բռնություն գործադրելով, դա գործադրելու սպառնալիքով, շանտաժով կամ հարկադրանքի այլ եղանակով` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը՝ 1) կատարվել է մերձավոր ազգականի կամ զուգընկերոջ կամ նախկին զուգընկերոջ կողմից կամ 2) անզգուշությամբ առաջացրել է հանցագործությունից տուժած անձի մահ կամ հանգեցրել է նրա կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի ինքնասպանության կամ առաջացրել է այլ ծանր հետևանք՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել