Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 252 — Ավազակությունը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 252AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 252 — Ավազակությունը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 252. Ավազակությունը 1. Ավազակությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով: 2. Ավազակությունը, որը կատարվել է՝ 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, 3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 4) առանձին դաժանությամբ, 5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ մի

Ամբողջ Տեքստ

Հոդված 252. Ավազակությունը 1. Ավազակությունը՝ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կատարված հափշտակությունը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

2. Ավազակությունը, որը կատարվել է՝ 1) հղի կնոջ նկատմամբ, 2) անօգնական վիճակում գտնվողի նկատմամբ, 3) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, 4) առանձին դաժանությամբ, 5) զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ, 6) տեխնիկական միջոցի, հատուկ հարմարեցված սարքավորման կամ այլ առարկայի կամ միջոցի գործադրմամբ կամ այլ եղանակով գույքի պաշտպանության կամ պահպանման համար նախատեսված սարքավորումը, համակարգը, կառույցը կամ այլ միջոցը ոչնչացնելով, վնասելով կամ շրջանցելով կամ 7) խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

3. Ավազակությունը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից, 2) բնակարան ապօրինի մուտք գործելով, 3) պատմական, գեղարվեստական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկա հափշտակելով կամ 4) առանձնապես խոշոր չափերով` պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասնհինգ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել