Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1244-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1244-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-415 հունվարի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-4)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 15 հունվարի 2021թ. ՍԴԱՈ - 4 | «ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 1244-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ՝ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ՝ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

«ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳՐՔԻ 1244-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԻՐԱՎԱԿԻՐԱՌ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ ՏՐՎԱԾ

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ

ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Լուսինե Հակոբյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.

1. Դիմող Լուսինե Հակոբյանը (ներկայացուցիչներ Արամ Օրբելյան և Արթուր Հովհաննիսյան) 26.11.2020 թ. Սահմանադրական դատարան մուտքագրված իր դիմումում խնդրել է. «Որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասի ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին

համապատասխանության հարցը հաշվի առնելով համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը»:

2. Ըստ դիմողի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ Օրենսգիրք) 1244- րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությունն այնքանով, որքանով հնարավորություն է ընձեռում ժառանգատուի ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով պատճառված վնասները բռնագանձել Օրենսգրքի 1243-րդ հոդվածի ուժով ժառանգությունն ընդունած ժառանգից և ավել չափով, քան ընդունված ժառանգության չափն է, մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը, հակասում է Սահմանադրության 60-րդ հոդվածի 1-ին մասին:

3. Օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասի դրույթի նման մեկնաբանությունը իրավակիրառ պրակտիկայում, ըստ դիմողի, կարող է հիմք հանդիսանալ ժառանգատուի ոչ օրինաչափ գործողությունների հետևանքով պատճառված վնասները ժառանգի անձնական գույքի սահմաններում հատուցելու համար:

4. Դիմողը բարձրացրել է նաև Սահմանադրության 60-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավադրույթի բովանդակային մաս կազմող ժառանգությունից հրաժարվելու իր իրավունքի իրացման անհնարինության, հետևաբար նաև Սահմանադրության նշյալ դրույթին վիճարկվող օրենսդրական նորմի հակասության հարցը։ Ըստ դիմողի «….այն պարագայում, երբ մինչև ժառանգության վկայագրի տրամադրումը դատարանը ժառանգատուի

պարտավորություններով որոշում է կայացնում բռնագանձում տարածել ժառանգի գույքի նկատմամբ, կարող է այնպիսի իրավիճակ առաջանալ, երբ վճիռը կայացվելուց հետո ժառանգը հրաժարվի ժառանգությունից, սակայն օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունենա օրինական ուժի մեջ մտած վճիռ, որով բռնագանձում տարածվի ժառանգի սեփական գույքի նկատմամբ»։ Եվ քանի որ վճիռը պայմանով լինել չի կարող, ապա անկախ ժառանգության իրական չափից, դատարանի վճռով վճռված և, հնարավոր է ստացված ժառանգությունից ավել ծավալով պարտավորության համար պատասխանատու ժառանգը նման պայմաններում ժառանգությունից հրաժարվելու հնարավորություն չի ունենա։

5. Օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասի դրույթների մեկնաբանությունը, որը տրվել է Վճռաբեկ դատարանի կողմից թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով, վկայակոչվել և կիրառվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից դիմողի գործով 2020 թվականի փետրվարի 17-ին կայացված որոշմամբ: Մասնավորապես, վերաքննիչ քաղաքացիական դատարանը, հղում կատարելով Վճռաբեկ դատարանի թիվ ԵԷԴ/0985/02/14 քաղաքացիական գործով որոշմանը, նշել է. «…. «ժառանգության իրավունքի վկայագիրը ստանալուց հետո» արտահայտությամբ օրենսդիրը ցանկացել է ընդգծել, որ քննարկվող ծախսերը հատուցվում են ժառանգության ընդունման համար օրենքով սահմանված վեցամսյա ժամկետն անցնելուց և ժառանգների կազմը հայտնի դառնալուց հետո, և չի կարող պահանջ ներկայացվել դրանք նշված ժամկետից ավելի վաղ հատուցելու մասին, քանի որ մինչ այդ պարզված չի լինում ժառանգությունն ընդունած ժառանգների կազմը: ... ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի այլ մեկնաբանությունը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ իրականում ընդունելով ժառանգությունը ժառանգները կարող են խուսափել ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև պատասխանատվությունից պարզապես չստանալով ժառանգության իրավունքի վկայագիր, այսինքն չձևակերպելով ժառանգության ընդունումը: Նման մոտեցումն ամբողջությամբ կհակասի ժառանգված գույքը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունելու հնարավորության վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226- րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորմանը, կստեղծի ժառանգության ընդունումն անհամաչափ ձևականություններով պայմանավորելու իրական վտանգ, ինչն իր հերթին կխախտի ժառանգության ընդունման իրավահարաբերությունների կայունությունը: Մյուս կողմից նման մեկնաբանությունը կիմաստազրկի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի այն ընդհանուր իրավակարգավորումը, համաձայն որի` ժառանգներն իրենց անցած գույքի արժեքի սահմաններում հատուցում են նույն օրենսգրքի 1242-րդ հոդվածում նշված ծախսերը, և այդ հարցում նրանք կրում են համապարտ պատասխանատվություն: .… գործի նյութերից բխում է, որ պատասխանող Լուսինե Հակոբյանն արդեն իսկ իրականացրել է ըստ կտակի ժառանգության ընդունմանն ուղղված օրենքով սահմանված բավարար գործողություններ, այն է Լուսինե Հակոբյանը ժառանգատու Սարգիս Ափիկյանի մահվանից հետո օրենքով սահմանված վեցամսյա ժամկետում հետամուտ է եղել ըստ կտակի ժառանգության վկայագիր ստանալուն` այդ նպատակով դիմում ներկայացնելով ժառանգության բացման վայրի նոտարին»:

6. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը խնդրո առարկա նորմին այդպիսի մեկնաբանություն տալը պայմանավորել է այն մտահոգությամբ, որ ժառանգատուի պարտքերը մարելուն կարող է խոչընդոտել ժառանգի կողմից ժառանգության իրավունքի վկայական չստանալը, ինչն իր հերթին, կհակասի ժառանգված գույքը փաստացի տիրապետմամբ կամ կառավարմամբ ընդունելու հնարավորության վերաբերյալ Օրենսգրքի 1226-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավակարգավորմանը ստեղծելով ժառանգության ընդունումն անհամաչափ ձևականություններով պայմանավորելու իրական վտանգ հանգեցնելով ժառանգության ընդունման իրավահարաբերությունների կայունության խաթարմանը:

7. Ավելին, Օրենսգրքի 1230-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ժառանգն իրավունք ունի հրաժարվել ժառանգությունից ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում` ներառյալ այն դեպքում, երբ նա արդեն ընդունել է ժառանգությունը: Բոլոր դեպքերում, ըստ Վճռաբեկ դատարանի ժառանգին պահանջ կարող է ներկայացվել ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում, իսկ հատուցումը կարող է տեղի ունենալ բացման օրվանից 6 ամիս հետո, որով օրենսդիրը նախադրյալներ է ապահովել ժառանգի համար ժառանգության զանգվածի մեջ մտնող գույքի և ժառանգատուի

պարտավորությունների հաշվառմամբ որոշելու իր ժառանգման իրավունքի իրացման հարցը, ներառյալ ժառանգությունից հրաժարվելը:

8. Անդրադառնալով դիմողի սույն գործով ներկայացված դիմումում բարձրացված նույնաբովանդակ մտահոգությանը, վերաքննիչ քաղաքացիական դատարանը նշել

է. «... Ինչ վերաբերում է հայցապահանջը ժառանգական գույքի զանգվածը գերազանցելու պայմաններում, նշված գումարի բռնագանձումը պատասխանողին կտակով անցած ժառանգական գույքի զանգվածից դուրս` անձնական գույքի վրա, տարածվելու առնչությամբ բողոքաբերի փաստարկներին, ապա Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ ժառանգության իրավունքի վկայագիր ստանալուց հետո ժառանգը ժառանգատուի պարտքերով պարտատերերի առջև իրեն անցած գույքի սահմաններում կարող է կրել

պարտավորություններ, եթե ժառանգության բացումից վեցամսյա ժամկետում (կամ մինչև ժառանգության իրավունքի վկայագիր ստանալը) պարտատերերի կողմից իրեն պահանջ է ներկայացվել:

Հետևաբար Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Արմինե Մկրտչյանի կողմից ժառանգատուի պարտքերով Լուսինե Հակոբյանին օրենքով սահմանված կարգով ներկայացված պահանջը վերջինիս կողմից ենթակա է հատուցման բացառապես ժառանգական գույքի արժեքի սահմաններում և դրանից դուրս վերջինիս համար պահանջի հատուցման պարտավորություն առաջացնել չի կարող»:

9. Սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանը մեջբերված որոշմամբ սույն գործով հստակորեն արձանագրել է, որ ժառանգատուի պարտքերով դիմողին օրենքով սահմանված կարգով ներկայացված պահանջը վերջինիս կողմից ենթակա է հատուցման բացառապես ժառանգական գույքի արժեքի սահմաններում և դրանից դուրս վերջինիս համար պարտավորություն առաջացնել չի կարող։ Այսինքն, դիմողի գործով վիճարկվող նորմի նման մեկնաբանության առկայությունը հերքում է դիմողի այն փաստարկը, որ վիճարկվող նորմն իրավակիրառ պրակտիկայում ունի այնպիսի մեկնաբանություն, որով ըստ կտակի ժառանգը կարող է պատասխանատվություն կրել ժառանգատուի պարտավորությունների համար իր անձնական գույքով։

10. Սույն գործով դիմումի մնացած մասով, մասնավորապես, որ արդեն իսկ գոյություն ունեցող դատական ակտի պայմաններում բռնագանձումը գույքի նկատմամբ տարածվելու է դատական ակտում նշված ծավալով, այլ ոչ ըստ ժառանգության իրավունքի վկայագրի, վերաբերում են այլևս ոչ թե վիճարկվող իրավանորմի կամ դրա իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության սահմանադրականությանը, այլ վկայակոչված նորմի կիրառման իրավաչափությանը, քանի որ, ինչպես դիմողի գործով վերոշարադրյալ կետերում նշվեց, իր նկատմամբ գործով Օրենսգրքի 1244-րդ հոդվածի կարգավորումները վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից կիրառելիս չեն մեկնաբանվել և չունեն դիմողի մտահոգությունները հիմնավորող նշանակություն։

11. Սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 աշխատակարգային որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման համաձայն բոլոր այն դեպքերում, երբ դիմողը, ձևականորեն վիճարկելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց, ըստ էության բարձրացնում է այդ դրույթի կիրառման իրավաչափության հարց, ապա այդպիսի դիմումները ենթակա են մերժման` որպես Սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմումներ: Սահմանադրական դատարանը վերահաստատում է իր այս նախկինում արտահայտած դիրքորոշումը նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի իմաստով։ Հետևաբար սույն դիմումով գործի քննությունը ենթակա է մերժման` «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքով:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

«Լուսինե Հակոբյանի դիմումի հիման վրա Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1244-րդ հոդվածի 1-ին մասի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Ա. ԴԻԼԱՆՅԱՆ

15 հունվարի 2021 թվականի

ՍԴԱՈ-4

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
15 հունվարի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-4
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել