Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԱՌՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԱՌՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-519 փետրվարի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 19 փետրվարի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 5 | ԳԱՌՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղ. Երեւան

19 փետրվարի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը`

Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի

Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի

Ֆ. Թոխյանի

Ուսումնասիրելով քաղ. Գառնիկ Վարդանյանի դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,

ՊԱՐԶԵՑ․

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` քաղ. Գառնիկ Վարդանյանը 12.02.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 204.11. հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։ Տվյալ անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ սույն անհատական դիմումի քննությունը ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ:

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 5-րդ կետի` անհատական դիմումները ՀՀ սահմանադրական դատարան կարող են ներկայացվել դատական ակտի վիճարկման հնարավորություններն սպառելու պահից ոչ ուշ, քան 6 ամիս հետո: Դիմողի կողմից նշված վեցամսյա ժամկետը բաց է թողնված, քանի որ հիշյալ ժամկետի հաշվարկման սկզբի պահը, տվյալ դեպքում, պետք է համարել ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2009թ. ընդունած որոշումը (թվով երկրորդ), այլ ոչ թե 16.12.2009թ. որոշումը (թվով երրորդ), ինչպես կարծում է դիմողը: Վերջինիս նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի 17.06.2009թ. որոշմամբ առաջին անգամ արդեն իսկ կիրառվել է ՀՀ քաղ. դատ. օր.-ի վիճարկվող դրույթը, ուստի այդ պահից սկսած դիմողը կարող էր դիմել ՀՀ սահմանադրական դատարան:

Բացի դրանից, դիմողի կողմից դիմումի հիմնավորման բավարար իրավական փաստարկներ բերված չեն, իսկ հիմնավորումները գերազանցապես վերաբերում են վիճարկվող օրինադրույթի` դատարանի կողմից կիրառման իրավաչափության հարցին ( ՀՀ սահմանադրական դատարանի 2009թ. մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման 8-րդ և 9-րդ կետեր):

Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց․

Քաղաքացի Գառնիկ Վարդանյանի դիմումով գործի քննությունը մերժել: Նախագահող «ՍՏԱՐԱՆԻ ԱՇ Խ Ա Տ Ա

ԻՐԱԿԱՆ

ՔԱՐՏՈՒՂԱ =

Անդամներ՝ ՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴ

30

19 փետրվարի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
19 փետրվարի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել