Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1284 — Իրավունքի ընտրությունը պայմանագրի կողմերի համաձայնությամբ 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1284AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1284 — Իրավունքի ընտրությունը պայմանագրի կողմերի համաձայնությամբ 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 1284. Իրավունքի ընտրությունը պայմանագրի կողմերի համաձայնությամբ 1. Պայմանագիրը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ ընտրված պետության իրավունքով: 2. Պայմանագրի կողմերը կիրառվելիք իրավունքը կարող են ընտրել ինչպես ամբողջ պայմանագրի, այնպես էլ դրա առանձին մասերի համար: 3. Պայմանագրի կողմերը, պայմանագիր կնքելիս և հետագայում, կարող են ցանկացած ժամանակ ընտրել կիրառվելիք իրավունքը: Կողմերը կարող են նաև ցանկացած ժամանակ պայմանավորվել պայմանագրի

Ամբողջ Տեքստ

Հոդված 1284. Իրավունքի ընտրությունը պայմանագրի կողմերի համաձայնությամբ 1. Պայմանագիրը կարգավորվում է կողմերի համաձայնությամբ ընտրված պետության իրավունքով:

2. Պայմանագրի կողմերը կիրառվելիք իրավունքը կարող են ընտրել ինչպես ամբողջ պայմանագրի, այնպես էլ դրա առանձին մասերի համար:

3. Պայմանագրի կողմերը, պայմանագիր կնքելիս և հետագայում, կարող են ցանկացած ժամանակ ընտրել կիրառվելիք իրավունքը: Կողմերը կարող են նաև ցանկացած ժամանակ պայմանավորվել պայմանագրի նկատմամբ կիրառվելիք իրավունքի փոփոխման մասին:

4. Պայմանագիրը կնքելուց հետո ընտրված կիրառվելիք իրավունքը հետադարձ ուժ ունի և վավեր է այն կնքելու պահից:

5. Կիրառվելիք իրավունքի ընտրության վերաբերյալ կողմերի համաձայնությունը պետք է հստակ արտահայտվի կամ ուղղակի բխի պայմանագրի պայմաններից:

6. Եթե պայմանագրում օգտագործվել են միջազգային շրջանառությունում ընդունված առևտրային տերմիններ, ապա, պայմանագրում այլ ցուցումների բացակայության դեպքում, համարվում է, որ կողմերը համաձայնվել են իրենց հարաբերությունների նկատմամբ կիրառել համապատասխան առևտրային տերմիններով արտահայտված գործարար շրջանառության սովորույթները:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել