ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 305 — Ձերբակալման իրավաչափության վիճարկումը 1.
Ամփոփում
Հոդված 305. Ձերբակալման իրավաչափության վիճարկումը 1. Ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով: 2. Ձերբակալման վերաբերյալ բողոքն ստանալուց հետո դատարանն անհապաղ որոշում է կայացնում ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթ հարուցելու մասին: 3. Դատարանը դատական նիստում բողոքը քննարկում է՝ 1) անհապաղ, եթե բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է
Ամբողջ Տեքստ
Հոդված 305. Ձերբակալման իրավաչափության վիճարկումը 1. Ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթն իրականացվում է սույն գլխով սահմանված կարգով՝ սույն հոդվածով սահմանված առանձնահատկություններով:
2. Ձերբակալման վերաբերյալ բողոքն ստանալուց հետո դատարանն անհապաղ որոշում է կայացնում ձերբակալման իրավաչափության վիճարկման վարույթ հարուցելու մասին:
3. Դատարանը դատական նիստում բողոքը քննարկում է՝ 1) անհապաղ, եթե բողոքում առերևույթ հիմնավորվել է, որ առկա է անձի կյանքին սպառնացող վտանգ, կամ նա ենթարկվել է խոշտանգման. 2) տվյալ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության առկայության դեպքում դրա քննարկման հետ միաժամանակ. 3) տվյալ անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդության բացակայության դեպքում ոչ շուտ, քան հինգ, և ոչ ուշ, քան տասն օրվա ընթացում:
4. Բողոքը բավարարելու դեպքում դատարանը կիրառում է սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված միջոցները, իսկ սույն օրենսգրքի 288-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետով սահմանված հիմքերի առկայության դեպքում որոշմամբ անհապաղ ազատ է արձակում ձերբակալվածին: Գ Լ ՈՒ Խ 41 ՑՈՒՑՄՈՒՆՔԻ ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊՈՆԱՑՈՒՄԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
