Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-2-Ն29 դեկտեմբերի, 2020 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Ս Ա Հ Մ Ա Ն Ա Դ Ր Ա Կ Ա Ն Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2020 թվականի դեկտեմբերի 29-ին « ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ » ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» 2016 թվականի մայիսի 25-ի (այսուհետ՝ Օրենսգիրք) սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասից հանել «, ինչպես նաև կուսակցությունների ընթացիկ ֆինանսական գործունեության» բառերը.

2) 7-րդ մասից հանել «և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի» բառերը: Հոդված 2. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 8-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «8. Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության համապետական ընտրական ցուցակում առնվազն առաջին երեք տասնյակ թեկնածուները հաստատվում և առաջադրվում են կուսակցության համագումարի որոշմամբ։ Ազգային ժողովի հերթական ընտրություններում համապետական և տարածքային ընտրական ցուցակները թեկնածուների այն մասով, որոնց հաստատումը «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքով և կուսակցության կանոնադրությամբ վերապահված չեն համագումարին, ինչպես նաև հերթական և արտահերթ ընտրություններում կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակը հաստատվում և առաջադրվում են կուսակցության մշտապես գործող ղեկավար մարմնի որոշմամբ (դաշինքի անդամ կուսակցությունների մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումներով)։ Համապետական և տարածքային ընտրական ցուցակների բոլոր էջերը կնքում և ստորագրում է կուսակցության (դաշինքի անդամ կուսակցությունների) իրավասու անձը:»։ Հոդված 3. Օրենսգրքի 84-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․ «2) կուսակցության համագումարի և մշտապես գործող ղեկավար մարմնի որոշումները (դաշինքի անդամ կուսակցությունների համագումարների և մշտապես գործող ղեկավար մարմինների որոշումները)՝ համապետական և տարածքային ընտրական ցուցակները հաստատելու և առաջադրելու վերաբերյալ․»։ Հոդված 4. Օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով․ «7) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:»։ Հոդված 5. Օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով․ «6) կուսակցության կանոնադրությունը չի համապատասխանում «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքի պահանջներին:»։ Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հունվարի 18 Երևան ՀՕ-2-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 հունվարի 2021 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-2-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2022-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2021.01.11-2021.01.24 Պաշտոնական հրապարակման օրը 19.01.2021 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 29.12.2020 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.01.2021 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2022 Հիմնական ակտ 29.12.2020, ՀՕ-2-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 25.05.2016, ՀՕ-54-Ն 25.05.2016, ՀՕ-54-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 դեկտեմբերի, 2020 թ.
Գործի #:
ՀՕ-2-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել