Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Ջավադյան — ՍԴ/0704/02/19
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

Ջավադյան — ՍԴ/0704/02/19

Վճռաբեկ դատարանՍԴ/0704/02/1926 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով գործին մասնակից չդարձած անձ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Տիգրան Ջավադյանի հայցի ընդդեմ Գալյա Արզումանյանի, Նարինե Հակոբյանի, Ներսես ն Նարեկ Խաչատրյանների՝ գույքը տիրազուրկ ճանաչելու ու դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան՝ Տիգրան Ջավադյանը պահանջել է "ո" բ

Ամբողջ Տեքստ

-

/ Տիանա ի

2271Թ ԻԻ `

ԱՂՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0704/02/19 դատարանի որոշում 2026թ.

Քաղաքացիական գործ թիվ ՍԴ/0704/02/19

Նախագահող դատավոր՝ Ն. Բարսեղյան

Դատավորներ՝ Ս. Մատինյան

Մ. Հարթենյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

2026 թվականի մայիսի 26-ին

գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ՝ ըստ Տիգրան Ջավադյանի հայցի ընդդեմ Գալյա Արզումանյանի, Նարինե Հակոբյանի, Ներսես ն Նարեկ Խաչատրյանների՝ գույքը տիրազուրկ ճանաչելու ու դրա նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Տիգրան Ջավադյանը պահանջել է "ո" բնակարանը ճանաչել տիրազուրկ ն ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքն այդ բնակարանի նկատմամբ:

' Առկա է անձնական տվյալ

2

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (այսուհետ՝ Դատարան) 05.10.2020 թվականին վճռել է. «1. Հայցը բավարարել մասնակի: 2. """""2 բնակարանը ճանաչել տիրազուրկ ն ձեռքբերման վաղեմության ուժով հանձնել Տիգրան Անուշավանի Ջավադյանի սեփականությանը: 3. Պատասխանող Ներսես ՏՖերիկի Խաչատրյանի մասով գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ կարճել»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.03.2025 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների ն հիմեարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոեվեեցիայի (այսուհետ Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 362-րդ, 365-րդ ու 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը եշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետնյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը կայացրել է ակնհայտ անօրինական դատական ակտ, քանի որ անտեսել է այն հանգամանքը, որ սույն գործի շրջանակներում վեճի առարկա բնակարանը պատկանում է նան իր պարտապան Նարեկ Խաչատրյանին, ն սույն գործի քննության պահին արդեն իսկ առկա է եղել վերջինիցս գումար բռնագանձելու վերաբերյալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցել է կատարողական վարույթ: Կատարողական գործողությունների ընթացքում արգելանք է դրվել պարտապան Նարեկ Խաչատրյանին բաժնային սեփականության իրավունքով պատկանող ն սույն գործով վեճի առարկա բնակարանի վրա, ու 08.04.2016 թվականին կայացվել է կատարողական վարույթն ավարտելու մասին որոշում:

Վերաքննիչ դատարանը գործում առկա ապացույցները պատշաճ ուսումնասիրության առարկա չդարձնելու արդյունքում սխալ եզրահանգման է եկել ն չի հաստատել այն հանգամանքը, որ սույն գործով կայացված դատական ակտն ազդել է Բանկի իրավունքների ու պարտականությունների վրա, ինչի արդյունքում սահմանափակվել է իր բողոքարկման իրավունքը:

Սույն գործով վճռի գոյության վերաբերյալ ինքը տեղեկացել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ .ՍԴ/0291/02/24 քաղաքացիական գործով 06.02.2025 թվականի «Նոր պատասխանող ներգրավելու մասին» որոշմանը կից ներկայացված հայցադիմումի օրինակը Ա կից փաստաթղթերն ստանալուց ու դրանց բովանդակությանը ծանոթանալուց հետո նե այնուհետն սահմանված կարգով 06.03.2025 թվականին Վերաքննիչ դատարան է ներկայացրել վերաքննիչ բողոք, մինչդեռ 2 Առկա է անձնական տվյալ

3

Վերաքննիչ դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելը՝ հիմքում դնելով այն հանգամանքը, որ բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը՝

1) թիվ ՍԴ/0237/02/15 քաղաքացիական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.06.2015 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Նարեկ ՒԽաչատրյանի՝ գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն՝ վճռվել է. «Նարեկ Ներսեսի Խաչատրյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի բռնագանձել 231.617 /երկու հարյուր երեսունմեկ հազար վեց հարյուր տասնյոթ/ ՀՀ դրամ, որից վարկի գումար 193.546.90 ՀՀ դրամ /որից ժամկետանց գումար՝ 65.604.20 ՀՀ դրամ/, վարկի դիմաց հաշվարկված տոկոս 19.843 ՀՀ դրամ /որից ժամկետանց տոկոս 14.564.30 ՀՀ դրամ/, ժամկետանց տոկոսի դիմաց հաշվարկված տույժ՝ 2743.10 ՀՀ դրամ, վարկի սպասարկման հաշիվներ 15.484 ՀՀ դրամ, ինչպես նան 4632.30 /չորս հազարվեց հարյուր երեսուներկու ամբողջ երեսուն/ ՀՀ դրամ որպես պետական տուրքի գումար:

2. Նարեկ Ներսեսի էնԽաչատրյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան բանկ» .ՓԲԸ-ի՝ 02.03.2015թ-ից՝ մինչն պարտավորության փաստացի կատարման օրը հաշվարկել ն բռնագանձել տույժ 65.604.20 /վաթսունհինգ հազար վեց հարյուր չորս ամբողջ քսան/ ՀՀ դրամ ժամկետանց վարկի մնացորդի նկատմամբ օրական 0.1. տոկոսի չափով, իսկ ժամկետանց տոկոսագումարների՝ 14.546.30 /տասնչորս հազար հինգ հարյուր քառասունվեց ամբողջ երեսուն, ՀՀ դրամի մնացորդի նկատմամբ օրական 0.3 տոկոսի չափով:

3. Նարեկ Ներսեսի Խաչատրյանից հօգուտ «ՎՏԲ-Հայաստան Բանկ» փակ բաժնետիրական ընկերության 12794270 ՀՀ դրամի նկատմամբ 02.03.2015 (թվականից մինչն պարտավորության կատարման օրն օրական 0,1 տոկոսով տույժ հաշվարկելու ն բռնագանձելու մասով հայցը մերժել» (հատոր 3-րդ, գ.թ. 20).

2) թիվ ՍԴ/0291/02/24 քաղաքացիական գործով Տիգրան Ջավադյանը հայցադիմում է ներկայացրել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Նարեկ Խաչատրյանի, «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության, երրորդ անձ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության` Սյունիքի մարզի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 9 շենքի թիվ 26 բնակարանն արգելանքից հանելու պահանջի մասին: Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 06.02.2025 թվականի «Նոր պատասխանող ներգրավելու մասին» որոշմամբ գործով որպես նոր պատասխանող ներգրավվել է նան Բանկը (հիմք՝ «Ժոօաճտ» դատական տեղեկատվական համակարգ).

3) թիվ ՍԴ/0291/02/24 քաղաքացիական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 09.10.2025 թվականի վճռի շրջանակներում նան արձանագրվել է հետնյալը. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի

4

մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի 23.11.2015թ. Ո00368-8481/5 պարտապանի գուքի վրա արգելանք դնելու մասին որոշման (հաղորդագրության համար՝ Ե՛Լ2000375816) համաձայն` թիվ 01575578 (ՍԴ/0237/02/15) կատարողական վարույթով՝ արգելանք է դրվել պարտապան Նարեկ Ներսեսի Խաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող ն հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի տարածաշրջանային բաժանմունքի 23.1.2015թ. Ո00368-81643/15 պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման (հաղորդագրության համար՝ ԵԼ2000375807) համաձայն՝ թիվ 01575578 (ՍԴ/0237/02/5) կատարողական վարույթով՝ արգելանք է դրվելիրլսպարտապան Նարեկ Ներսեսի ՒԽաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող ն հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզային բաժնի Կապան-Մեղրի 6տարածաշրջանային բաժանմունքի 23.11.2015թ. Ո00368-84582/15 պարտապանի գույքի վրա արգելանք դնելու մասին որոշման (հաղորդագրության համար՝ ԵԼ2000375815) համաձայն` թիվ 01575578 (ՍԴ/0237/02/15) կատարողական վարույթով՝ արգելանք է դրվել լթպարտապան Նարեկ Ներսեսի ՒՍԽաչատրյանի սեփականության իրավունքով պատկանող ն. հետագայում ձեռք բերվելիք գույքի վրա» (հիմք՝ «,ոէոլթ ոո» դատական տեղեկատվական համակարգ).

4) Բանկի մանրածախ բիզնեսի խնդրահարույց ակտիվների հետ աշխատանքի վարչության պետ Ա. Մարգարյանի կողմից տրված տեղեկանքի համաձայն` Նարեկ Խաչատրյանի պարտքը 06.03.2025 թվականի դրությամբ կազմում է 1.493.894 ՀՀ դրամ (հատոր 3-րդ, գ.թ. 21).

5) սույն գործով Դատարանը 05.10.2020 թվականին վճռել է. «1. Հայցը բավարարել մասնակի: 2. """""3 բնակարանը ճանաչել տիրազուրկ ն ձեռքբերման վաղեմության ուժով հանձնել Տիգրան Անուշավանի Ջավադյանի սեփականությանը: 3. Պատասխանող Ներսես Ֆերիկի Խաչատրյանի մասով գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով՝ կարճել» (հատոր 2-րդ, գ.թ. 90- 106).

6) սույն գործով Դատարանի 05.10.2020 թվականի վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը հետնյալ հիմնավորմամբ. «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ՍԴ/0704/02/9 քաղաքացիական գործով կայացված վճռով կոպտորեն խախտել է բանկի իրավունքները ն զրկել վերջինիս գործի քննությանը մասնակից լինելու հնարավորությունից: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պարտապան Նարեկ Խաչատրյանին պատկանող Անշարժ գույքի վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելու նպատակով հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթով կիրառված սահմանափակումները վերացված չեն: (..) Այսպիսով թիվ ՍԴ/0237/02/15 քաղաքացիական գործով կայացված վճռով պահանջը մինչ օրս մնում է անկատար, իսկ Պարտապանը հնարավորություն է ստանում խուսափել Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից: (Թիվ ՍԴ/0237/0215 ` կատարողական 8 Առկա է անձնական տվյալ

5

թերթով պարտապան հանդիսացող Նարեկ Խաչատրյանի պարտքը Բանկի հանդեպ 06.03.2025թ.ի դրությամբ կազմում է 1.493.894,) ՀՀ դրամ, որն աճողական պարտավորություն է» (հատոր 3-րդ, գ.թ. 3-7).

7) Վերաքննիչ դատարանը 31.03.2025 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է (հատոր 3-րդ, գ.թ. 35-38):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 362-րդ, 365-րդ ն 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գործին մասնակից չդարձած անձանց կողմից իրենց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ կայացված դատական ակտը բողոքարկելու հարցին' վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների ն ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ ն անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային Ա ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ Ա անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի ն հրապարակային դատաքննության իրավունք: (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ գործին մասնակից չդարձած, ինչպես նան դատավարության մասնակից չհանդիսացող անձը դատական ակտը կարող է բողոքարկել նուն օրենսգրքով նախատեսված դեպքերում ն կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` առաջին ատյանի դատարանի վճիռների ն նույն օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն գործին մասնակից չդարձած անձինք, որոնց իրավունքների Ա պարտականությունների վերաբերյալ կայացվել է դատական ակտ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ ն 4-րդ կետերում նշված անձինք վերաքննիչ դատարանում օգտվում են գործին մասնակցող անձանց իրավունքներից ն կրում են նրանց համար սահմանված պարտականությունները:

6

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է այն դեպքերին, երբ դատական ակտը կայացվել է գործին մասնակից չդարձած անձանց իրավունքների ն պարտականությունների վերաբերյալ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձված անձանց համար երաշխավորված դատարանի մատչելիության, դատական պաշտպանության իրավունքը դրսնորվում է, մասնավորապես` դատական ակտը բողոքարկելու իրավունքով ն դրա իրացման ընթացակարգով, որը կոչված է վերացնելու ստորադաս դատարանում թույլ տրված ն բողոք բերող անձի իրավունքներին ն օրինական շահերին առնչվող դատական սխալը (տես ըստ Հակոբ Բաշմակյանի դիմումի թիվ ԵԿԴ/0368/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձված այն անձը, որի իրավունքների ն օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, բոլոր դեպքերում պետք է ունենա իր խախտված իրավունքների ն օրինական շահերի վերականգնման արդյունավետ միջոցների հնարավորություն: Չնայած նրան, որ գործին մասնակից չդարձած անձինք անմիջական մասնակցություն չեն ունենում տվյալ գործի քննությանը, այնուամենայնիվ տվյալ գործով կայացված դատական ակտը (եթե այն վերաբերում է նրանց իրավունքներին ն ՛։պլարտականություններին), որպես կանոն բացասաբար է անդրադառնում նրանց իրավունքների ն պարտականությունների վրա: Այլ կերպ ասած, դատական ակտով ոչ միայն պետք է անմիջականորեն շոշափվեն այդ անձանց իրավունքներն ու պարտականությունները, այլն՝ խոչընդոտներ ստեղծվեն նրանց սուբյեկտիվ իրավունքների իրացման կամ պարտականության պատշաճ կատարման համար (տե'ս Սերգեյ Գրիգորյանն ըեդդեմ Ալլա «Փորսուղանի ն ուրիշների թիվ ԵԿԴ/3578/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.05.2022 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործին մասնակից չդարձած անձանց դատավարական գործողություններն ուղղակիորեն 6։պայմանավորված են նրանց դատավարական կարգավիճակով Ա ուղղված են վիճելի նյութական իրավահարաբերության կարգավորման կապակցությամբ թուլ տրված այնպիսի սխալի վերացմանը, որն իրավահարաբերության ոչ բոլոր մասնակիցներին գործին մասնակից դարձնելու արդյունք է: Հետնաբար գործին մասնակից չդարձված անձը, որի իրավունքների Ա օրինական շահերի վերաբերյալ կայացվել է դատական ակտ, պետք է իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցներով վերականգնելու հնարավորություն ունենա: Անդրադառնալով գործին մասնակից չդարձված անձանց իրավունքներին՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ այդ իրավունքների իրացումը չի կարող կրել բացարձակ բնույթ: Մասնավորապես, գործին մասնակից չդարձված անձանց կողմից իրենց իրավունքներին վերաբերող՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում հարկ է պահպանել անհրաժեշտ հավասարակշոություն մի կողմից գործին մասնակցող անձանց սահմանադրական իրավունքների ու պարտականությունների, մյուս կողմից՝ գործին մասնակից չդարձված այն անձանց իրավունքների ն պարտականությունների միջն, որոնց իրավունքներին ն պարտականություններին առնչվում է դատական ակտը (տե՛ս «Հայր ն որդի Ադամյաններ» ՍՊԸ-ն ըեդդեմ «Հինգերորդ Աստղ» ՍՊԸ-ի թիվ ԵԱԴԴ/0199/02/1 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2015 թվականի որոշումը):

7

Իրավունքի գերակայության բաղադրատարր համարվող իրավական որոշակիության՝ Լ6Տ յս օճէձ սկզբունքը հարգելու համատեքստում ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ գործին մասնակից չդարձված անձանց կողմից դատական ակտը բողոքարկելու դեպքում դրա վերանայման վարույթում այն կարող է բեկանվել միայն այն դեպքում, երբ դատական ակտն առնչվում է նշված անձանց իրավունքներին Ա պարտականություններին, ինչը կարող է ապահովել գործին մասնակցող ն գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ն պարտականությունների միջն հավասարակջշռությունը (տե՛ս Հովհաննես Վարդազարյանը ն Մարիանա Ավետյանն ընդդեմ Անժելա Վարդազարյանի ու Կենտրոն նորարական տարածքի նոտար Նունե Սարգսյանի թիվ ԵԱՔԴ/3273/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.09.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ գործին մասնակից չդարձված անձանց իրավունքների ն ապարտականությունների վերաբերյալ կայացրած դատական ակտի առկայությունը կապված է կողմերի իրավահավասարության Ա մրցակցության սկզբունքների խախտման հետ, իսկ նման խախտմամբ գործի քննության իրականացման արդյունքում կայացված դատական ակտն էլ չի կարող լինել օրինական ն հիմնավորված (տե՛ս Աննա ն Գալինա Խաչատրյաններն ընդդեմ Ռոստոմ Բուռնազյանի ու Ռոստոմ Բուռնազյանն ընդդեմ Աննա ն Գալինա Խաչատրյանների թիվ ԵԿԴ/0408/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2022 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերաքննիչ դատարանը յուրաքանչյուր դեպքում գործին մասնակից չդարձված անձի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելու հարցը լուծելիս պետք է պարզի՝ արդյոք բողոքին կից ներկայացված ապացույցներով հիմնավորվում է, որ վիճարկվող դատական ակտն առերնույթ կարող է վերաբերել վերջինիս իրավունքներին ն պարտականություններին (տե՛ս Գառեիկ Կուրղինյանը ն Մանյա Ալոյաեն ընդդեմ Անահիտ ու Միքայել Կուրղինյանների թիվ ԵԱՔԴ/2573/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ անձի դատական պաշտպանության իրավունքի կարնոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է, որի միջոցով ապահովվում է արդարադատության նպատակների գործնականում իրականացումը: Ընդ որում, օրենսդիրը վերոնշյալ իրավունքի իրացումը երաշխավորել է նան գործին մասնակից չդարձած այն անձանց համար, ում իրավունքներին, օրինական շահերին ն պարտականություններին առնչվում է կայացված դատական ակտը: Նման կառուցակարգի առկայությունը գործին մասնակից չդարձված անձանց համար ստեղծում է իրենց խախտված իրավունքներն արդյունավետորեն վերականգնելու իրավական : ն փաստական հնարավորություն, ինչը, սակայն, չպետք է կրի հռչակագրային բնույթ: Այսինքն՝ գործին մասնակից չդարձված անձի համար յուրաքանչյուր դեպքում պետք է ապահովվի իր իրավունքներին ն 6պարտականություններին առնչվող, դրանք 0սահմանափակող, համապատասխանաբար, դրանց իրացմանն ու կատարմանն օբյեկտիվորեն խոչընդոտող դատական ակտի բողոքարկման իրական հնարավորություն: Դատական ակտի՝ գործին մասնակից չդարձված անձի իրավունքների ն պարտականությունների վրա ունեցած ազդեցությունն ինքնին կանխորոշում է տվյալ դատական ակտի բողոքարկման իրավական

8

հնարավորությունն այդ անձի կողմից՝ որպես իր խախտված իրավունքների վերականգնման գործուն երաշխիք (րես Կարինե Մարգարյանն ըեդդեմ Աննա Բադալյանի թիվ ԵԴ/32860/02/22 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.09.2024 թվականի որոշումը):

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սուն գործի փաստերի համաձայն՝ դիմելով դատարան` Տիգրան Ջավադյանը պահանջել է """""4 բնակարանը ճանաչել տիրազուրկ ն ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքն այդ բնակարանի նկատմամբ:

Դատարանի 05.10.2020 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ նան վճռվել է վերը նշված բնակարանի նկատմամբ ճանաչել Տիգրան Ջավադյանի սեփականության իրավունքը:

Դատարանի 05.10.2020 թվականի վճռի դեմ որպես գործին մասնակից չդարձած անձ վերաքննիչ բողոք է ներկայացրել Բանկը՝ իր իրավունքների վերաբերյալ դատական ակտ կայացված լինելու հանգամանքի առկայություն, պատճառաբանելով հետնյալ կերպ. «Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ՍԴ/0704/02/19 քաղաքացիական գործով կայացված վճռով կոպտորեն խախտել է բանկի իրավունքները ն զրկել վերջինիս գործի քննությանը մասնակից լինելու հնարավորությունից: Դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պարտապան Նարեկ Խաչատրյանին պատկանող Անշարժ գույքի վրա օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պահանջները կատարելու նպատակով հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից հարուցված կատարողական վարույթով կիրառված սահմանափակումները վերացված չեն: (Լ... Ասպիսով թիվ ՍԴ/0237/02/15 քաղաքացիական գործով կայացված վճռով պահանջը մինչ օրս մնում է անկատար, իսկ Պարտապանը հնարավորություն է ստանում խուսափել Բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների կատարումից: (Թիվ ՍԴ/0237/02/15 կատարողական թերթով պարտապան հանդիսացող Նարեկ Խաչատրյանի պարտքը Բանկի հանդեպ 06.03.2025թ.-ի դրությամբ կազմում է 1.493.894 ՀՀ դրամ, որն աճողական պարտավորություն է»:

Վերաքննիչ դատարանը 31.03.2025 թվականի որոշմամբ Բանկի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժել է նան հետնյալ պատճառաբանությամբ. «Վերաքնեիչ դատարանը փաստում է, որ սուն գործով ներկայացված հայցադիմումը վերաբերում է պատասխահողեերին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքը տիրազուրկ ճանաչելուն ն ձեռքբերման վաղեմության ուժով հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելուն, որպիսի պարագայում այլ հանգամանք, քան ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման հնարավորությունը, քննարկման առարկա չէր կարող դառնալ այդ գործի շրջանակներում: (...): Վերաքենիչ դատարանի գնահատմամբ սույն գործով հայցվորի Տիգրան Ջավադյանի կողմից պատասխանողների, այդ թվում" Նարեկ Խաչատրյանի անվամբ բաժնային սեփականության իրավունքով գրանցված գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք հարուցելու գործը որնէ անմիջական ազդեցություն չի կարող ունենալ բողոք բերած անձի իրավունքների 4 Առկա է անձնական տվյալ

9

ծավալի վրա ն ուղղակիորեն չի կարող հանգեցնել երա իրավունքների խախտման: (...): Վերաքենիչ դատարանը գտնում է, որ Բանկը չի հիմեավորել, որ դատական ակտի կայացմամբ փաստացի տեղի է ունեցել իր իրավունքների ն օրինական շահերի խախտում, կամ առերնույթ կայացվել է այնպիսի դատական ակտ, որե առնչվում է իր գոյություն ունեցող կամ հաստատապես ակեկալվող իրավունքներին ն խախտում է այդ իրավունքները, ըստ որում, խոսքը ոչ թե ենթադրյալ, այլ հնարավոր, այլ իրական իրավունքների խախտման մասին է»:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք հիմնավորված չեն հետնյալ պատճառաբանությամբ:

Տվյալ դեպքում թիվ ՍԴ/0237/02/15 քաղաքացիական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.06.2015 թվականի վճռով Բանկի հայցն ընդդեմ Նարեկ Խաչատրյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն, ն Նարեկ Խաչատրյանի պարտքը Բանկի նկատմամբ 06.03.2025 թվականի դրությամբ կազմել է 1.493.894 ՀՀ դրամ: Ընդ որում, նշված վճռի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում արգելանք է դրվել նան սույն գործով վեճի առարկա բնակարանի նկատմամբ, որպիսի փաստը հաստատվում է Բանկի կողմից վերաքննիչ բողոքում վկայակոչված թիվ ՍԴ/0291/02/24 քաղաքացիական գործով 09.10.2025 թվականի վճռում արձանագրված փաստերի ուսումնասիրության արդյունքում:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանի 05.10.2020 թվականի վճիռը ազդում է Բանկի իրավունքների վրա, քանի որ վճռով կանխորոշվում է վեճի առարկա բնակարանի հետագա ճակատագիրը, որի նկատմամբ կիրառված են արգելանքներ թիվ ՍԴ/0237/02/15 քաղաքացիական գործով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 11.06.2015 թվականի վճռով հաստատված Բանկի նկատմամբ Նարեկ Խաչատրյանի վճարային պարտավորությունն ապահովելու համար: Բացի այդ, թիվ ՍԴ/0291/02/24 քաղաքացիական գործով Տիգրան Ջավադյանի հայցն ընդդեմ նան Բանկի՝ սույն գործով վեճի առարկա գույքն արգելանքից հանելու պահանջի մասին, իր հերթին, արդեն իսկ Բանկի իրավունքների վրա ազդեցության նյութական դրսնորում է:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ Ա 365-րդ հոդվածների այնպիսի խախտումներ թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված հիմքերը, որոնք, Վճռաբեկ դատարանի գնահատմամբ, հանգեցրել են Բանկի արդար դատաքննության ու դատարանի մատչելիության Սահմանադրության 61րդ ու 63-րդ հոդվածներով ն Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված իրավունքների խախտման՝ վերջինիս զրկելով իր խախտված իրավունքներն արդյունավետ միջոցով վերականգնելու հնարավորությունից:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար: Ընդ որում, նշված որոշումը վերացվելու դեպքում Բանկի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն, ենթակա է վարույթ

10

ընդունման, եթե բացակայեն վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.03.2025 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է ն ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող Ա. ՄԿՐՏՉՅԱՆ

Ա. ԱԹԱԲԵԿՅԱՆ

Ն. ՀՈՎՍԵՓՅԱՆ

Ս. ՄԵՂՐՅԱՆ

է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Վ. ՔՈՉԱՐՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴ/0704/02/19
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել