Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-149-Ն10 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի հունիսի 10-ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 51-րդ հոդվածի 1-ին մասում «երեսնապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երեսնապատիկից երեքհազարապատիկի» բառերով: Հոդված 2. Օրենսգրքի 188-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիայի «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերով, և սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երկու տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից երեք տարի ժամկետով:»: Հոդված 3. Օրենսգրքի 189-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով:».

3) 3-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:».

4) 5-րդ մասի «194-րդ, 205-րդ և 206-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «194-րդ հոդվածներով, 205-րդ հոդվածի 1-ին մասով և 206-րդ հոդվածով» բառերով: Հոդված 4. Օրենսգրքի 190-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիայի «առավելագույնը չորս» բառերը փոխարինել «երկուսից հինգ» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով: Հոդված 5. Օրենսգրքի 192-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից վեցհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:».

3) 3-րդ մասը «193-րդ,» բառից հետո լրացնել «194-րդ,» բառով: Հոդված 6. Օրենսգրքի 193-րդ հոդվածի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով:»: Հոդված 7. Օրենսգրքի 194-րդ հոդվածի սանկցիայում «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից երկուհազարապատիկի» բառերով, և սանկցիան «ժամկետով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով: Հոդված 8. Օրենսգրքի 195-րդ հոդվածում` 1) վերնագրի «Ապօրինի» բառը հանել.

2) 1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու» բառերը` «ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք» բառերով: Հոդված 9. Օրենսգրքի 197-րդ հոդվածի սանկցիայում «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով, իսկ «երկու ամիս» բառերը` «երեք ամիս» բառերով: Հոդված 10. Օրենսգրքի 205-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:».

2) 2-րդ մասի սանկցիան շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»: Հոդված 11. Օրենսգրքի 208-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիայի «երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով: Հոդված 12. Օրենսգրքի 209-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով, և սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ կալանքով` երկուսից երեք ամիս ժամկետով» բառերով.

3) 3-րդ մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի» բառերով, և սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով» բառերով.

4) 4-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «երկուհազարապատիկից երեքհազարապատիկի» բառերով, և սանկցիան «չափով» բառից հետո լրացնել «, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով» բառերով: Հոդված 13. Օրենսգրքի 210-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով: Հոդված 14. Օրենսգրքի 211-րդ հոդվածում` 1) 1-ին մասի սանկցիայի «հինգհարյուրապատիկից յոթհարյուրապատիկի» բառերը փոխարինել «ութհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) 2-րդ մասի սանկցիայի «վեցհարյուրապատիկից ութհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հազարապատիկից հազարհինգհարյուրապատիկի» բառերով: Հոդված 15. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հունիսի 26 Երևան ՀՕ-149-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-149-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.07.2009-01.07.2022) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.784 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 10.06.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 26.06.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.07.2009 Ուժը կորցրել է 01.07.2022 Հիմնական ակտ 10.06.2009, ՀՕ-149-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 18.04.2003, ՀՕ-528-Ն 18.04.2003, ՀՕ-528-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
10 հունիսի, 2009 թ.
Գործի #:
ՀՕ-149-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել