ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 28 — ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ Սույն գլխում նշված գույքային իրավունքների վերաբերյալ կողմերը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ, պարտավոր են կառավարությ
Ամփոփում
Հոդված 28. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ Սույն գլխում նշված գույքային իրավունքների վերաբերյալ կողմերը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ, պարտավոր են կառավարության կողմից սահմանված պայմաններով կնքել պայմանագրեր, որոնք ենթակա են պետական գրանցման: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում կողմերն իրավունք ունեն Քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան` պայմանագրի կնքումը հարկադրելու պահանջով
Ամբողջ Տեքստ
Հոդված 28. ԷԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ Սույն գլխում նշված գույքային իրավունքների վերաբերյալ կողմերը, եթե օրենքով այլ բան սահմանված չէ, պարտավոր են կառավարության կողմից սահմանված պայմաններով կնքել պայմանագրեր, որոնք ենթակա են պետական գրանցման: Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հինգ տարվա ընթացքում կողմերն իրավունք ունեն Քաղաքացիական օրենսգրքի 461-րդ հոդվածի հիմքով դիմել դատարան` պայմանագրի կնքումը հարկադրելու պահանջով: Նշված ժամկետում սույն օրենքով սահմանված անշարժ գույքի նկատմամբ իրավունքներն իրավական ուժ ունեն` անկախ պայմանագրի կամ դատական ակտի առկայությունից և դրանց պետական գրանցումից: Սույն գլխում նախատեսված ԷԲ ընկերությունների նպատակային օգտագործմամբ պայմանավորված գույքային իրավունքները դադարում են` հողամասի կամ շինության ոչ նպատակային օգտագործման դեպքում: Գ Լ ՈՒ Խ 5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
