ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 153 — Ծանուցման պատշաճությունը 1.
Ամփոփում
Հոդված 153. Ծանուցման պատշաճությունը 1. Ծանուցումը պատշաճ է, եթե` 1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը. 2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով. 3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը. 4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին` ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է. 5) առկա է ծ
Ամբողջ Տեքստ
Հոդված 153. Ծանուցման պատշաճությունը 1. Ծանուցումը պատշաճ է, եթե` 1) թղթային ծանուցագիրն ստացել է անձամբ ծանուցվողը. 2) թղթային ծանուցագիրն ստացվել է ծանուցվողի նշած հասցեով. 3) թղթային ծանուցագիրն ստացողը գրավոր հաստատել է այն ծանուցվողին հանձնելու փաստը. 4) թղթային ծանուցագիրը վերադարձվել է վարույթն իրականացնող մարմին` ծանուցվողի կողմից այն ընդունելուց հրաժարվելու մասին նշումով, եթե ծանուցագիրը հանձնողը վարույթով չշահագրգռված անձ է. 5) առկա է ծանուցվող անձի էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված էլեկտրոնային ծանուցագիրն ստանալու մասին էլեկտրոնային հավաստում․ 6) ծանուցվողը վարութային գործողության արձանագրության մեջ ստորագրությամբ հաստատել է ծանուցումն ստանալու փաստը. 7) դատական նիստում ձայնային արձանագրմամբ ամրագրվել է ծանուցման փաստը. 8) ծանուցումն ուղարկվել է ծանուցվողի կողմից գրավոր և հստակ առաջարկված եղանակով:
2. Պատշաճ ծանուցմամբ հրավիրված անձը պարտավոր է վարութային գործողության կատարման վայր կամ դատական նիստի ներկայանալ նշանակված ժամին կամ վարույթն իրականացնող մարմնին նախապես իրազեկել չներկայանալու պատճառների մասին: Անհարգելի պատճառով չներկայացած անձի նկատմամբ կարող են կիրառվել սույն օրենսգրքով նախատեսված հարկադրանքի միջոցներ: Վարութային գործողությունը կամ դատական նիստին անձի մասնակցությունը խոչընդոտող հիվանդությունը հաստատող փաստաթղթի ձևը և տրամադրման կարգը սահմանում է առողջապահության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինը։ (153-րդ հոդվածը լրաց.
16.01.24 ՀՕ-32-Ն) Գ Լ ՈՒ Խ 19 ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԲՈՂՈՔՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
