Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՏԱՐՈՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՏԱՐՈՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-93 մայիսի, 2017 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 3 մայիսի 2017թ. ՍԴԴԿՈ/2 - 9 | ՏԱՐՈՆ ՊԵՊԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

3 մայիսի 2017թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 2

դատական կազմը`

Նախագահությամբª Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ` Հ. Նազարյանի

Ա. Խաչատրյանի

Քննության առնելով Տարոն Պեպանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Տարոն Պեպանյանը 2017թ. ապրիլի 14-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1 կետը ճանաչել հակասահմանադրական»:

Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ.

1. Դիմողի կարծիքով` դատական ակտը, որով մարդու համար սահմանվում է պատիժ կամ, ավելի ճիշտ, մեկ պատժատեսակը փոխարինվում է մեկ այլ պատժատեսակով, ՀՀ օրենսդրությամբ չի հանդիսանում գործն ըստ էության լուծող դատական ակտ, և անձը զրկվում է տվյալ դատական ակտը նոր երևան եկած կամ նոր հանգամանքով վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքից:

Դիմողը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1 կետը վտանգում է անձի իրավունքների և ազատությունների դատական, ինչպես նաև պետական այլ մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների կիրառման իրավունքը, քանի որ ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1- ին մասով սահմանված է, որ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

2. Դիմումի և կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

3. Դիմողը միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 31-րդ հոդվածներով, «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Տարոն Պեպանյանի դիմումի հիման վրա` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Բավարարել Տարոն Պեպանյանի` պետական տուրքի վճարումից իրեն ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

3. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

Նախագահողª

Անդամներª

3 մայիսի 2017 թվականի

ՍԴԴԿՈ/2-9

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 մայիսի, 2017 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-9
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել