Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 30 — Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 30. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները 1. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսները, զեղչատոկոսները) վճարվում են փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերող (հետգնման ներկայացնող) անձի հաշվին: 2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարների չափերը սահմանվում են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ)` փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի նկատմամբ տոկոսի կամ

Ամբողջ Տեքստ

Հոդված 30. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները 1. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսները, զեղչատոկոսները) վճարվում են փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերող (հետգնման ներկայացնող) անձի հաշվին:

2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարների չափերը սահմանվում են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ)` փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի նկատմամբ տոկոսի կամ հաստատագրված գումարի տեսքով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել այդ վճարների առավելագույն չափերը:

3. Ֆոնդի եկամուտները ֆոնդի թողարկած փայերով (բաժնետոմսերով) բաշխվելու դեպքում վերջինների համար տեղաբաշխման վճար չի կարող գանձվել:

4. Ֆոնդի լուծարման (դադարեցման) դեպքում ֆոնդի ակտիվները ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ներառյալ` այդ ակտիվների հաշվին այլ ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու համար, առանց իր համաձայնության ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու կամ ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման պահանջ ներկայացվելիս հետգնման (մարման) վճար չի կարող գանձվել: (30-րդ հոդվածը լրաց. 12.11.12 ՀՕ-213-Ն, փոփ., լրաց.

22.01.25 ՀՕ-23-Ն ) ( 22.01.25 ՀՕ-23-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել