Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93 — Բարձրագույն դատական խորհրդում նիստերի անցկացումը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 93 — Բարձրագույն դատական խորհրդում նիստերի անցկացումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 93. Բարձրագույն դատական խորհրդում նիստերի անցկացումը 1. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին: 2. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող խորհրդի անդամը: 3. Նիստը վարողը բացում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը` քվեարկության է դնում օրակարգի հաստատման հարցը, ապա հայտարարում է, թե ինչ հարց է ենթակա քննության և ովքեր են զեկուցելու, անհրաժեշտության դեպքում քննար

Ամբողջ Տեքստ

Հոդված 93. Բարձրագույն դատական խորհրդում նիստերի անցկացումը 1. Բարձրագույն դատական խորհրդի անդամները պարտավոր են մասնակցել խորհրդի նիստերին:

2. Բարձրագույն դատական խորհրդի նիստերը վարում է խորհրդի նախագահը կամ նրան փոխարինող խորհրդի անդամը:

3. Նիստը վարողը բացում է Բարձրագույն դատական խորհրդի նիստը` քվեարկության է դնում օրակարգի հաստատման հարցը, ապա հայտարարում է, թե ինչ հարց է ենթակա քննության և ովքեր են զեկուցելու, անհրաժեշտության դեպքում քննարկման է դնում հաստատված օրակարգում ընդգրկված հարցերի քննության հաջորդականությունը:

4. Բարձրագույն դատական խորհրդի նիստն սկսվում է խորհրդի նախագահի կամ նրա հանձնարարությամբ՝ խորհրդի այլ անդամի զեկուցումով:

5. Բարձրագույն դատական խորհրդի անդամներն իրավունք ունեն ելույթ ունենալու խորհրդում քննարկվող յուրաքանչյուր հարցի վերաբերյալ, հարցեր տալու, ներկայացնելու առաջարկություններ և առարկություններ:

6. Բարձրագույն դատական խորհրդի նիստերն արձանագրվում են Բարձրագույն դատական խորհրդի աշխատակարգով սահմանված կարգով: (հոդվածը 25.10.23 ՀՕ-335-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն ) (25.10.23 ՀՕ-335-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել