Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 85 — Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 85AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 85 — Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 85. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, և Կառավարությունը: 2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պ

Ամբողջ Տեքստ

Հոդված 85. Կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործերի քննությունը 1. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ, և Կառավարությունը:

2. Սույն հոդվածում նշված գործերով դիմումները պետք է համապատասխանեն դիմումին ներկայացվող` սույն օրենքով նախատեսված ընդհանուր պահանջներին, ինչպես նաև Ազգային ժողովի որոշմանը պետք է կցվեն կուսակցության գործունեությունը կասեցնելու կամ արգելելու հիմքերը հավաստող ապացույցներ:

3. Այն կուսակցությունը, որի գործունեությունը կասեցնելու կամ արգելելու վերաբերյալ գործ է քննվում, սահմանադրական դատավարությունում ներգրավվում է որպես պատասխանող, որն օգտվում է դատավարության կողմի` սույն օրենքով սահմանված իրավունքներից և կրում է նրա պարտականությունները:

4. Պատշաճ ծանուցված կուսակցության ներկայացուցչի առանց հարգելի պատճառի չներկայանալն արգելք չէ գործի դատաքննության համար:

5. Եթե սույն օրենքով սահմանված կարգով դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և տվյալ կուսակցությունը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը կարճվում է:

6. Սույն հոդվածում նշված գործերի դատաքննությունն իրականացվում է

բանավոր ընթացակարգով:

7. Սույն հոդվածում նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը:

8. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանն իրականացնում է սույն օրենքի 80-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավազորությունները։

9. Սույն հոդվածում նշված գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի դիմումի մուտքագրման օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում:

10. Սահմանադրական դատարանը կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին որոշում կարող է ընդունել նրա գործունեության մեջ Սահմանադրությամբ և «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ կուսակցության գործունեությունը կասեցնելու, իսկ կուսակցության գործունեությունն արգելելու մասին որոշում՝ Սահմանադրության 46-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերը բացահայտելու դեպքում։

11. Սույն հոդվածում նշված գործերով սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը. 1) դիմումը մերժելու մասին. 2) կուսակցության գործունեությունը կասեցնելու մասին և կարող է կուսակցության վրա դնել կասեցման համար հիմք հանդիսացած խախտումները վերացնելու պարտականություն. 3) կուսակցության գործունեությունն արգելելու մասին:

12. Սույն հոդվածում նշված գործերով որոշում ընդունելիս Սահմանադրական դատարանն իրավասու է գնահատելու նաև «Կուսակցությունների մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի` քննվող գործով կիրառման ենթակա դրույթների սահմանադրականությունը և, հանգելով դրանց` Սահմանադրությանը հակասելու համոզմանը, Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչում նշված դրույթները և այդ հիմքով ընդունում սույն հոդվածի 11-րդ մասի 1-ին կետում նշված որոշումը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել