Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-64-Ն18 մայիսի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2010 թվականի մայիսի 18-ին «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 26-րդ և 27-րդ կետերով. «26) ԱՊՊԱ՝ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն.

27) Բյուրո՝ «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ստեղծված Բյուրո:»: Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով. «4. Բյուրոյին անդամակցումը չի կարող սահմանափակել ապահովագրական ընկերությունների կողմից ապահովագրական միություններ ստեղծելու և անդամակցելու իրավունքը:»: Հոդված 3. Օրենքի 58-րդ հոդվածում` 1) 2-րդ մասը «ապահովագրության» բառից հետո լրացնել «ձևերի,» բառով.

2) 3-րդ մասի «և օրենքով» բառերը փոխարինել «, ինչպես նաև սույն օրենքով կամ այլ օրենքներով» բառերով: Հոդված 4. Օրենքի 81-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով. «7) իրականացնել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ պարտականություններ:»: Հոդված 5. Օրենքի 87-րդ հոդվածի 3-րդ մասից «իրավաբանական անձը, անհատ ձեռնարկատերը կամ Ընկերության հետ աշխատանքային պայմանագիր կնքած ֆիզիկական» բառերը հանել: Հոդված 6. Օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին» և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «կամ Բյուրոյին» և «կամ Բյուրոյի» բառերով, իսկ 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «, Բյուրոյի» բառով: Հոդված 7. Օրենքի 108-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-րդ մասով. «2.1. Ապահովագրական գաղտնիքի ապօրինի հրապարակում չի համարվում Բյուրոյի կողմից Բյուրոյի ինտերնետային կայքում «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված տեղեկատվության հրապարակումը:»: Հոդված 8. Օրենքի 108-րդ հոդվածի 3-րդ մասը «իր հաճախորդից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև Բյուրոյից» բառերով: Հոդված 9. Օրենքի 110-րդ հոդվածի 1-3-րդ մասերը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «և Բյուրոն», «և Բյուրոյի», «և Բյուրոյին» բառերով: Հոդված 10. Օրենքի 110-րդ հոդվածի 4-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով, իսկ «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` «, Բյուրոյի» բառով: Հոդված 11. Օրենքի 111-րդ հոդվածի 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի,» բառերից հետո լրացնել «Բյուրոյի,», և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո` «և Բյուրոյի» բառերով, իսկ «վերջիններիս հաճախորդների» բառերից հետո` «(Բյուրոյի անդամների հաճախորդների)» բառերով: Հոդված 12. Օրենքի 112-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն», «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը», «ապահովագրական գործունեություն իրականացնող անձին» և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «և Բյուրոն», «և Բյուրոյին», «և Բյուրոյի» բառերով, իսկ «իր հաճախորդներին» բառերից հետո` «(Բյուրոյի դեպքում` իր անդամների հաճախորդներին)» բառերով: Հոդված 13. Օրենքի 113-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը «հաճախորդների» բառից հետո լրացնել «և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով.

2) 2-րդ մասի առաջին պարբերությունը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով.

3) 2-րդ մասի երկրորդ պարբերությունը «հաճախորդներին» բառից հետո լրացնել «և Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին,» բառերով: Հոդված 14. Օրենքի 114-րդ հոդվածի 1-ին մասը «հաճախորդների» բառից հետո լրացնել «և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով, իսկ 2-րդ և 3-րդ մասերը` «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» և «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` համապատասխանաբար «կամ Բյուրոն» և «կամ Բյուրոյի» բառերով: Հոդված 15. Օրենքի 115-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն իր հաճախորդների» բառերից հետո լրացնել «և Բյուրոն իր անդամների հաճախորդների» բառերով: Հոդված 16. Օրենքի 117-րդ հոդվածում՝ 1) վերնագիրը «Ապահովագրական միջնորդների» բառերից հետո լրացնել «, բյուրոյի» բառով.

2) 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձինք» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով, իսկ «հաճախորդների» բառից հետո «(Բյուրոն իր անդամների հաճախորդների)» բառերով.

3) 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «և Բյուրոյի» բառերով, իսկ «հաճախորդների» բառից հետո` «(Բյուրոյի անդամների հաճախորդների)» բառերով: Հոդված 17. Օրենքի 118-րդ հոդվածում` 1) 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով, «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձի» բառերից հետո` «կամ Բյուրոյի» բառերով, իսկ «իրենց հաճախորդի» բառերից հետո` «, իսկ Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների» բառերով.

2) 2-րդ մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձն» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով: Հոդված 18. Օրենքի 119-րդ հոդվածը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը» բառերից հետո լրացնել «և Բյուրոն» բառերով: Հոդված 19. Օրենքի 120-րդ հոդվածի 1-ին մասը «ապահովագրական միջնորդություն իրականացնող անձանց» բառերից հետո լրացնել «և Բյուրոյի» բառերով: Հոդված 20. Օրենքի 122-րդ հոդվածի 3-րդ մասը «վերաապահովագրական ընկերությունների» բառերից հետո լրացնել «և Բյուրոյի» բառերով: Հոդված 21. Օրենքի 123-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «ԱՊՊԱ-ի վերաբերյալ պորտֆելը կարող է փոխանցվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն ԱՊՊԱ իրականացնելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությանը:»: Հոդված 22. Օրենքի 126-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.1-րդ կետով. «4.1) ստանձնող Ընկերությունն ապահովագրական պորտֆելում ընդգրկված որևէ ապահովագրության դասով (ձևով) ապահովագրություն իրականացնելու իրավունք չունի.»: Հոդված 23. Օրենքի 153-րդ հոդվածը «նպատակով» բառից հետո լրացնել «, ինչպես նաև ԱՊՊԱ իրականացնելու համար», «կարող է» բառից հետո` «լրացուցիչ պահանջներ», «վերահսկվողի» բառից հետո` «կամ նրա» բառերով: Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2010 թ. հունիսի 9 Երևան ՀՕ-64-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-64-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (26.06.2010-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2010.06.16/26(760) Հոդ.645 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.05.2010 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.06.2010 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 26.06.2010 Հիմնական ակտ 18.05.2010, ՀՕ-64-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 09.04.2007, ՀՕ-177-Ն 09.04.2007, ՀՕ-177-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 մայիսի, 2010 թ.
Գործի #:
ՀՕ-64-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել