Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1127 մարտի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-11)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 27 մարտի 2019թ. ՍԴԴԿՈ - 11 | ԱՐՍԻՆԵ ԽԱՆՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

27 մարտի 2019թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Դիլանյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Արսինե Խանջյանի

անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. Արսինե Խանջյանը 2019 թվականի մարտի 7-ին դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով. «….որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 1-ին, 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 10-րդ հոդվածի դրույթների և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության ՀՀ Սահմանադրության 1-ին, 3- րդ, 5, 6, 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս), 75-րդ, 78-րդ, 79-րդ, 80-րդ, 81-րդ հոդվածներին համապատասխանության հարցը»:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումով խնդրել է նաև հարգելի համարել բաց թողնված ժամկետում դիմումի ներկայացումը և դիտարկել այն պատշաճ ժամանակին ներկայացված, իսկ բաց թողնված ժամկետն իրավունքի ուժով վերականգնված հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1052 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

Դիմողը միջնորդություն է ներկայացրել իրեն պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ:

2. Դիմողը նշում է, որ, համաձայն Վարչական դատարանի իրավական դիրքորոշման, վարչական մարմինների այն գործողությունները, որոնք իրենց մեջ հանցակազմի տարրեր են պարունակում, չեն կարող որակվել որպես վարչարարություն, դառնալ վարչադատական վերահսկողության առարկա, քանի որ այստեղ գործում է այլ հատուկ ընթացակարգ, որն ուղղված է հանցագործությունների բացահայտմանը և հանցանք կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, այսինքն խնդրո առարկա գործի շրջանակներում առաջացած իրավահարաբերությունները վարչական իրավահարաբերություններ չեն, չեն ծագել հանրային իրավունքի բնագավառում, թեև հիմնված են, մի կողմից վարչական մարմնի Ոստիկանության, մյուս կողմից ֆիզիկական անձի Ա. Խանջյանի միջև առաջացած իշխանական-ենթակայական հարաբերությունների վրա:

Դիմողի կարծիքով վիճարկվող իրավանորմերով նախատեսված

իրավակարգավորումները և/կամ դատարանների կողմից դրանց տրված մեկնաբանություններն ակնհայտորեն հակասում են Սահմանադրության պահանջներին զրկելով իրեն հիմ-նական իրավունքներին վարչական մարմնի միջամտության փաստի կապակցությամբ արդյունավետ պաշտպանության իրավունքի իրացման հնարավորությունից:

Ըստ դիմողի ստեղծված իրավիճակը չի համապատասխանում իրավական պետության բովանդակությանը: Պետությունը պետք է օրենսդրական մակարդակում նախատեսի իրավունքների խախտման հնարավոր դեպքերը կանխատեսող և կանխարգելող երաշխիքներ, այլ ոչ ապավինի այդպիսի խախտումների դեպքում հնարավոր դատական պաշտպանության երաշխիքներին, որոնց արդյունավետությունն ու պիտանի-ությունը տվյալ պարագայում սահմանադրականության տեսանկյունից մեկ այլ խնդիր է:

Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթները չեն համապատասխանում իրավական որոշակիության պահանջին, որ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը հանգեցնում է տարբեր գործերով տրամագծորեն հակառակ որոշումների կայացման, որոնք կանխատեսելի չեն և պայմանավորված չեն որոշակի հանգամանքով: Խնդրո առարկա իրավակարգավորումները տեղիք են տալիս հակադիր մեկնաբանությունների, որոնց կիրառմամբ մի դեպքում խնդրո առարկա իրավահարաբերությունը կարելի է դիտարկել որպես վարչական իրավահարաբերություն, իսկ այլ դեպքում ոչ:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդ-վածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը փաստում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ.

դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված 6-ամսյա ժամկետը:

Գործի դատավարական նախապատմությունը ցույց է տալիս, որ Վճռաբեկ դատարանի «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը կայացվել է 2018 թվականի օգոստոսի 8-ին: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի համաձայն ի թիվս այլնի, Վճռաբեկ դատարանի` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ: Վճռաբեկ դատարանի նշյալ ակտը կայացվել է «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն ուժի մեջ մտնելուց հետո: Հետևաբար, դիմողի պարագայում Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված ժամկետի հաշվարկը պետք է կատարվի «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում և կարգով, ըստ որի անհատական դիմումները կարող է Սահմանադրական դատարան ներկայացնել ֆիզիկական կամ իրավաբանական անձը դատական պաշտպանության բոլոր միջոցները սպառելուց վերջնական դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց ոչ ուշ, քան վեց ամիս հետո: Այսինքն խնդրո առարկա գործի շրջանակներում դիմողի համար Սահմանադրական դատարան դիմելու օրենքով նախատեսված ժամկետն ավարտվել է 2019 թվականի փետրվարի 11-ին, մինչդեռ դիմումը փոստային համապատասխան ծառայություն մուտքագրվել է 2019 թվականի մարտի 5-ին: Հետևաբար, դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը: Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած անհատական դիմումով խնդրել է հարգելի համարել բաց թողնված ժամկետը և ներկայացված անհատական դիմումը դիտել որպես «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով նախատեսված ժամկետում ներկայացված: Սակայն, հարկ է նշել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով Սահմանադրական դատարան անհատական դիմումներ ներկայացնելու համար նախատեսված ժամկետը բաց թողնելու դեպքում այն վերականգնելու համար օրենսդրական հնարավորություն ամրագրված չէ: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Արսինե Խանջյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել: Նախագահող

Անդամներ

27 մարտի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-11

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
27 մարտի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-11
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել