ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 1232 — Ժառանգության բաժինների ավելացումը 1.
Ամփոփում
Հոդված 1232. Ժառանգության բաժինների ավելացումը 1. Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից` առանց այլ ժառանգի նշելու, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անարժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչվելու հետևանքով, ապա ժառանգության մասը, որը կհասներ նման դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգության հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց միջև բաշխվում է հավասար բաժիններով: Եթե ժառանգատուն իր ա
Ամբողջ Տեքստ
Հոդված 1232. Ժառանգության բաժինների ավելացումը 1. Եթե ժառանգը չի ընդունում ժառանգությունը, հրաժարվում է ժառանգությունից` առանց այլ ժառանգի նշելու, հօգուտ որի նա հրաժարվում է, մեկուսացվում է ժառանգությունից որպես անարժան ժառանգ կամ կտակն անվավեր ճանաչվելու հետևանքով, ապա ժառանգության մասը, որը կհասներ նման դուրս մնացած ժառանգին, անցնում է ժառանգության հրավիրված ըստ օրենքի ժառանգներին և նրանց միջև բաշխվում է հավասար բաժիններով: Եթե ժառանգատուն իր ամբողջ գույքը կտակել է իր նշանակած ժառանգներին, ապա ժառանգությունից հրաժարված կամ վերը նշված այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին հասանելիք ժառանգության մասն անցնում է մնացած ըստ կտակի ժառանգներին և բաշխվում է նրանց միջև ժառանգության բաժիններին համամասնորեն, եթե այլ բան նախատեսված չէ կտակով:
2. Սույն հոդվածի 1-ին կետի կանոնները չեն կիրառվում, եթե` 1) հրաժարված կամ այլ պատճառներով դուրս մնացած ժառանգին նշանակված է ենթաժառանգ. 2) ժառանգը հրաժարվել է ժառանգությունից հօգուտ այլ ժառանգի:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
