Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԿԻՄ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԿԻՄ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-229 հունվարի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-2)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 29 հունվարի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 2 | ԿԻՄ ՄԻՆԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 29 հունվարի 2016 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի թիվ 1

դատական կազմը`

Նախագահությամբ` Ա. Թունյանի

Անդամակցությամբ` Ֆ. Թոխյանի

Ա. Պետրոսյանի

Քննության առնելով Կիմ Մինասյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Կիմ Մինասյանը 2016թ. հունվարի 12-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան` խնդրելով` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին, 3, 28, 29, 60 (1-4-րդ մասեր), 71, 78, 79, 80 և 81-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածը: Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց.

1.Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթով սահմանված չէ պատասխանատվության միջոցի կիրառման պարագայում տուգանքի նշանակման նվազագույն և առավելագույն սահմանաչափեր, որի պարագայում իրավակիրառողը կկարողանար կոնկրետ գործի հանգամանքներից ելնելով գնահատել կատարված զանցանքի որակավորման /վտանգավորության/ աստիճանը` կատարելով նույն օրենսգրքի 32-րդ /«Վարչական իրավախախտման համար տույժ նշանակելու ընդհանուր կանոնները»/, 33-րդ /«Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը մեղմացնող հանգամանքները»/ և 34-րդ /«Վարչական իրավախախտման համար պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքները»/ հոդվածների իրավաչափ պահանջները: Ըստ դիմողի` վիճարկվող նորմում հստակության բացակայությունն առաջացնում է հավասարության և համաչափության սկզբունքների խախտում, քանի որ դրանք /խախտումները, զանցանքները/ իրենց էությամբ, հանրային նշանակությամբ, հանրային վտանգավորության աստիճանով և հետևանքներով նույնը չեն և լինում են էապես տարբերվող բնույթի:

2. Կիմ Մինասյանի անհատական դիմումի և դրան կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը ցույց տվեց, որ առկա չեն դիմումի քննության ընդունումը մերժելու հիմքեր, քանի որ` դիմումում առաջադրված հարցը ենթակա է սահմանադրական դատարանին,

դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,

դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,

դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում, դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները:

3. Դիմողը միաժամանակ ներկայացրել է միջնորդություն իրեն պետական տուրքի վճարումից ազատելու մասին: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

1. «Կիմ Մինասյանի դիմումի հիման վրա` Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին:

3. Բավարարել Կիմ Մինասյանի` պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ միջնորդությունը:

Նախագահող`

Անդամներ`

29 հունվարի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-2

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունվարի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-2
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել