Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5.2 — Ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5.2AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 5.2 — Ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 5.2. Ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները 1. Հարկադրանքի միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն օրենքով նախատեսված՝ ոստիկանության պարտականությունների պատշաճ կատարումը: 2. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կարող է կիրառվել միայն նրա իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված կառուցակարգերի ու ընթացակարգերի շրջանակներում: 3. Կիրառման ենթակա հար

Ամբողջ Տեքստ

Հոդված 5.2. Ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցներ կիրառելու սկզբունքները 1. Հարկադրանքի միջոցների կիրառումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ այլ միջոցներով հնարավոր չէ ապահովել սույն օրենքով նախատեսված՝ ոստիկանության պարտականությունների պատշաճ կատարումը:

2. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոց կարող է կիրառվել միայն նրա իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված կառուցակարգերի ու ընթացակարգերի շրջանակներում:

3. Կիրառման ենթակա հարկադրանքի միջոցը պետք է պիտանի և անհրաժեշտ լինի օրենքով սահմանված իրավաչափ նպատակին հասնելու համար: Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է համաչափ լինի հակակշիռ հանրային շահի պաշտպանության նպատակին:

4. Հարկադրանքի միջոց ընտրելիս ոստիկանության ծառայողն առաջնորդվում է նվազագույնի սկզբունքով: Արգելվում է անձի նկատմամբ կիրառել ավելի խիստ հարկադրանքի միջոց, քան այն, որով հնարավոր է ապահովել սույն օրենքով նախատեսված պարտականության պատշաճ կատարումը:

5. Անձի անձնական անձեռնմխելիությանը միջամտող ֆիզիկական հարկադրանքը անհրաժեշտ նվազագույն միջամտության պայմանով թույլատրելի է միայն այն դեպքում, երբ նա կամավոր չի կատարում ոստիկանության ծառայողի կամ այլ իրավասու անձի իրավաչափ պահանջը:

6. Հարկադրանքի միջոցի կիրառումը պետք է անհապաղ դադարեցվի, եթե վերացել են դրա կիրառման՝ սույն օրենքով նախատեսված հիմքերը:

7. Անձի նկատմամբ հարկադրանքի միջոցի կիրառումը չպետք է պարունակի պատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի, ֆիզիկական կամ հոգեկան տանջանքներ պատճառելու տարրեր:

8. Հարկադրանքի միջոցների կիրառման յուրաքանչյուր դեպքի մասին ոստիկանության ծառայողն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում գրավոր տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին (հրամանատարին), իսկ վերջինս նույն ժամկետում և նույն կարգով՝ ոստիկանության պետին:

9. Հարկադրանքի միջոցի ոչ իրավաչափ կիրառումն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

10. Ոստիկանության կողմից կիրառվող հարկադրանքի միջոցները կարող են սահմանվել միայն սույն օրենքով և ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գործունեությունը կարգավորող օրենքներով: 11․ Ոստիկանության ծառայողի կողմից հարկադրանքի միջոցների կիրառման ստանդարտացված գործելակարգը սահմանվում է Լիազոր մարմնի ղեկավարի նորմատիվ հրամանով: (5.2-րդ հոդվածը լրաց.

24.10.24 ՀՕ-433-Ն )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել