ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ — Հոդված 13 — Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) 1998 թվականին, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմանն
Ամփոփում
Հոդված 13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) 1998 թվականին, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 6 հոդվածով հաստատված ծախսերի գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճ
Ամբողջ Տեքստ
Հոդված 13. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ա) 1998 թվականին, անհրաժեշտության դեպքում, սույն օրենքի 1 հոդվածով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի երեք տոկոսի սահմաններում վերաբաշխել դրանք ըստ սույն օրենքի 6 հոդվածով հաստատված ծախսերի գործառնական դասակարգման առանձին խմբերի և ենթախմբերի, ինչպես նաև ենթախմբերի ներսում, այն պայմանով, որ թույլ չտրվի սույն օրենքով յուրաքանչյուր ենթախմբի գծով նախատեսված հատկացումների ծավալի կրճատում 15 տոկոսի չափով, ավելացում` 30 տոկոսի չափով. բ) 1998 թվականի ընթացքում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից սույն օրենքի 2 հոդվածով նախատեսվածից ավել ստացված միջոցները, բայց սույն օրենքի 4-րդ հավելվածով սահմանված ծավալից ոչ ավելի, ուղղել հիշյալ հավելվածով սահմանված ծախսերի ֆինանսավորմանը. գ) Եվրոմիության նկատմամբ Հայաստանի Հանրապետության պարտավորությունների մարման նպատակով պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումից գոյացած միջոցներից հատկացնել 5,5 միլիարդ դրամ: (13-րդ հոդվածը լրաց. 01.12.98 ՀՕ-263)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
