ԱՐԱՐԱՏ ԾՈՎՅԱՆԻ ԵՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-9)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 մարտի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 9 | ԱՐԱՐԱՏ ԾՈՎՅԱՆԻ ԵՎ ՍՎԵՏԼԱՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ
ՄԱՍԻՆ
Քաղ. Երեւան
10 մարտի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը`
Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի
Ֆ. Թոխյանի
Ուսումնասիրելով քաղաքացիներ Արարատ Ծովյանի եւ Սվետլանա Հակոբյանի
անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Արարատ
Ծովյանը եւ Սվետլանա Հակոբյանը 25.02.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան`
խնդրելով քննության առնել եւ որոշել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» եւ «բ» կետերի, ՀՀ քաղ. դատ. օր.-ի 70-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 210-րդ հոդվածի 4-րդ մասի, 226-րդ հոդվածի 1-ին կետի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը: Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքներով հիմնավորված է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 30-32-րդ եւ 69-րդ հոդվածներին համապատասխան` սույն գործը պետք է քննության ընդունվի մասամբ` հետեւյալ պատճառաբանություններով.
1. Դիմողների կողմից վիճարկվող` ՀՀ քաղ. դատ. օր-ի 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի եւ 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի մասով առկա է ՀՀ սահմանադրական
դատարանի 09.04.2007թ. թիվ ՍԴՈ-690 որոշումը, ուստի գործի քննությունն այդ դրույթների մասով ենթակա է մերժման /նշված օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետ/:
2. ՀՀ քաղ. դատ. օր-ի 70-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի վերաբերյալ անհրաժեշտ է
արձանագրել, որ հիշյալ նորմը որեւէ դատական ակտով դատարանների կողմից դիմողների
նկատմամբ ակնհայտորեն կիրառված չէ /նշված օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետ/:
3. ՀՀ քաղ. դատ. օր-ի 210-րդ հոդվածի 4-րդ մասի, 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 226-րդ հոդվածի 1-ին կետի մասով եւս գործի քննությունը ենթակա է մերժման, քանի որ դիմողները ձեւականորեն վիճարկելով մատնաշված նորմերի սահմանադրականությունը, ըստ
էության առաջադրում են դատարանի կողմից դրանց կիրառման իրավաչափության խնդիրը:
Բացի դրանից, դիմողների կողմից պատշաճ մակարդակով հիմնավորված չէ, թե իրենց
սահմանադրական որ իրավունքներն են խախտվել եւ ինչ անմիջական պատճառահետեւանքային կապ է առկա վիճարկվող իրավանորմերի եւ իրենց իրավունքների խախտման փաստի միջեւ ՀՀ ՍԴ 17.03.2009թ. ՍԴԱՈ-17 որոշման 8-րդ կետ/:
4. «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» եւ «բ» կետերի
մասով գործի քննությունը մերժելու օրենքով նախատեսված հիմքերը բացակայում են:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ
օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ կետերով, 69-րդ հոդվածի 7-րդ մասով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական
դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Քաղաքացիներ Արարատ Ծովյանի եւ Սվետլանա Հակոբյանի անհատական դիմումով
գործը` «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 8-րդ մասի «ա» եւ «բ» կետերի մասով ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային
ժողովին:
3. Սույն դիմումով` ՀՀ քաղ. դատ. օր-ի 70-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, 213-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 210-րդ հոդվածի 4-րդ մասի, 226-րդ հոդվածի 1-ին կետի, 233-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 231-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի մասով գործի
քննության ընդունումը մերժել:
ՆախագահուՏԱՐԱՆԻ UT US 11 4 1 2 11
UUZUU
ՔԱՐՏՈՒՂԱ
Անդամներ՝ ՐՈՒԹՅՈՒՆ
722
ՐԱԿԱՆ
10 մարտի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-9
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 մարտի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-9
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
