ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 46 — Զորամասերը և ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են` - Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման
Ամփոփում
Հոդված 46. Զորամասերը և ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են` - Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին). - գեներալ-գնդապետներին և բոլոր ուղղակի պետերին, ինչպես նաև զորամասի (ստորաբաժանման) տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց: Շարքի մեջ, տեղում գտնվելիս, նշված անձանց ողջունելու համար ավագ հրամանատարը տալիս
Ամբողջ Տեքստ
Հոդված 46. Զորամասերը և ստորաբաժանումները շարքում եղած ժամանակ, հրամանի համաձայն, ողջունում են` - Հայաստանի Հանրապետության Նախագահին, Ազգային ժողովի նախագահին, Վարչապետին և պետական կառավարման լիազորված մարմնի ղեկավարին (նախարարին). - գեներալ-գնդապետներին և բոլոր ուղղակի պետերին, ինչպես նաև զորամասի (ստորաբաժանման) տեսչական ստուգման ղեկավարման համար նշանակված անձանց: Շարքի մեջ, տեղում գտնվելիս, նշված անձանց ողջունելու համար ավագ հրամանատարը տալիս է «Զգա ~ ստ: Հավասարությունը դեպի Աջ, (Ձախ, Կենտրոն)» հրամանը, դիմավորում է նրանց, զեկույց տալիս: Օրինակ` « Պարոն գեներալ-մայոր, 110-րդ մոտոհրաձգային գունդը ընդհանուր երեկոյան գնդային ստուգման համար շարված է: Գնդի հրամանատար` գնդապետ Հովհաննիսյան»: Զորամասը մարտական դրոշով շարելիս (զորահանդեսի, շարային ստուգատեսի, զինվորական երդման ժամանակ և այլ դեպքերում) զեկույցի մեջ նշվում է զորամասի լրիվ անվանումը` թվարկելով նրան շնորհված բոլոր պատվավոր անվանումներն ու շքանշանները: Շարքով շարժման պահին ողջունելիս` պետը միայն հրաման է տալիս:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
