Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-154-Ն11 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2009 թվականի հունիսի 11-ին «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի մայիսի 14-ի ՀՕ-118 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 34.1-րդ հոդվածով` « Հոդված 34.1 . Եթե սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունների ձեռքբերման արդյունքում ընկերությունը (բացառությամբ պետության կողմից կարգավորվող սակագներ կիրառող ընկերությունների) իր կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերն օրենքով սահմանված կարգով ցուցակում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում, ապա ընկերությանը փոխհատուցվում է այդ ծառայությունների ստացման համար ծառայությունները մատուցողներին վճարված ավելացված արժեքի հարկի գումարը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումը կիրառվում է ցուցակման նպատակով ձեռք բերված հետևյալ ծառայությունների նկատմամբ. 1) իրավաբանական ծառայություններ. 2) մարքետինգային ծառայություններ. 3) տեղեկատվական ծառայություններ. 4) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող աուդիտորական ծառայություններ. 5) ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներին համապատասխան մատուցվող հաշվապահական ծառայություններ. 6) ֆոնդային բորսայում ցուցակման ծառայություններ: Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցման կիրառման նպատակով սույն հոդվածի երկրորդ պարբերությամբ սահմանված ծառայությունները մատուցող և ստացող ընկերությունների միջև կնքվող պայմանագրերում և կազմվող հաշվարկային փաստաթղթերում պետք է առանձին նշվեն այն ծառայությունների տեսակը, ծավալը, ինչպես նաև ԱԱՀ-ի գումարը, որոնց վրա տարածվում է սույն հոդվածի առաջին պարբերությամբ նշված փոխհատուցումը: Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված փոխհատուցումից օգտված ընկերությունից գանձվում է փոխհատուցված հարկի գումարը, ինչպես նաև հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով հաշվարկված տույժերը` հաշվարկված փոխհատուցման օրվանից, եթե ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերի ցուցակման տարին ներառող վեց տարիների ընթացքում դրանք ապացուցակվում են (այդ թվում` ընկերության վերակազմակերպման արդյունքում), կամ ընկերությունը լուծարվում է (բացառությամբ սնանկացման արդյունքում լուծարման դեպքի):»: Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով` «6) սույն օրենքի 34.1 հոդվածով նախատեսված փոխհատուցման գումարները: Ընդ որում, մինչև արժեթղթերի ցուցակումն ընկած հաշվետու ժամանակաշրջաններում այդ ծառայությունների ձեռքբերման մասով օրենքով սահմանված կարգով հաշվանցված ԱԱՀ-ի գումարները փոխհատուցման հաշվետու ժամանակաշրջանում ենթակա են վերաձևակերպման և պետք է միացվեն ծառայությունների ձեռքբերման արժեքին:»: Հոդված 3. Օրենքի 33-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Նախորդ հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներում ԱԱՀ վճարողների կողմից սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում ԱԱՀ վճարողները կարող են օրենքով սահմանված կարգով հարկային մարմիններին ներկայացնել ԱԱՀ-ի ճշտված հաշվարկներ, եթե ճշտումը կատարվել է ԱԱՀ վճարողների կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում ցուցակելու նպատակով: Ընդ որում, բաժնետոմսերի ցուցակման նպատակով ներկայացված ճշտված հաշվարկների հիման վրա ԱԱՀ վճարողների նկատմամբ հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով և չափով տույժեր հաշվարկվում և գանձվում են միայն տվյալ ընկերության կողմից թողարկված հասարակ անվանական բաժնետոմսերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ֆոնդային բորսայում չցուցակվելու կամ սույն օրենքի 34.1 հոդվածի չորրորդ պարբերությամբ սահմանված պայմաններից որևէ մեկը տեղի ունենալու դեպքում:»: Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2009 թ. հուլիսի 2 Երևան ՀՕ-154-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-154-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.07.2009-01.01.2018) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.789 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.06.2009 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 02.07.2009 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.07.2009 Ուժը կորցրել է 01.01.2018 Հիմնական ակտ 11.06.2009, ՀՕ-154-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 14.05.1997, ՀՕ-118 14.05.1997, ՀՕ-118 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
11 հունիսի, 2009 թ.
Գործի #:
ՀՕ-154-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել