ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի մայիսի 11 - ին ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 393-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 6-րդ կետի «այլ վայրում» բառերից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 7-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ կետով. «8) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 2-րդ մասի «չորսից ութ» բառերը փոխարինել «հինգից տասը» բառերով.
5) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
6) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
7) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝».
8) 3-րդ մասի «վեցից տասներկու» բառերը փոխարինել «ութից տասնհինգ» բառերով։ Հոդված 2. Օրենսգրքի 394-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 2-րդ կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 3-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
5) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
6) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝»: Հոդված 3. Օրենսգրքի 396-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ առավելագույնը հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) խոշոր չափերով կամ 2) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝ պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից չորս տարի ժամկետով:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) առանձնապես խոշոր չափերով կամ 2) անչափահասի ներգրավմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:»: Հոդված 4. Օրենսգրքի 397-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 2-րդ կետի «սպառնալիքով» բառից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 3-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով. «4) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անչափահասի ներգրավմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:»: Հոդված 5. Օրենսգրքի 398-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անչափահասի ներգրավմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասներկու տարի ժամկետով:»: Հոդված 6. Օրենսգրքի 399-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) անչափահասի ներգրավմամբ՝»: Հոդված 7. Օրենսգրքի 401-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մասով. «2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է անչափահասի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»: Հոդված 8. Օրենսգրքի 402-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 1-ին կետի «անչափահասի նկատմամբ» բառերը փոխարինել «տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով» բառերով.
2) 2-րդ մասի 5-րդ կետը «խոցելիությունը» բառից հետո լրացնել «, անօգնական վիճակը» բառերով.
3) 3-րդ մասի 1-ին կետի «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
4) 3-րդ մասի 2-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
5) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով. «3) կատարվել է անչափահասի նկատմամբ՝»: Հոդված 9. Օրենսգրքի 404-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անչափահասի ներգրավմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»: Հոդված 10. Օրենսգրքի 405-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասի 4-րդ կետի «այլ վայրում» բառերից հետո «կամ» բառը փոխարինել «,» կետադրական նշանով.
2) 2-րդ մասի 5-րդ կետի «՝» կետադրական նշանը փոխարինել «կամ» բառով.
3) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետով. «6) տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով՝».
4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝ 1) հանցավոր կազմակերպության կողմից կամ 2) անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով:»։ Հոդված 11. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. մայիսի 21 Երևան ՀՕ-196-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 21 մայիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-196-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (22.05.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.05.11-2026.05.24 Պաշտոնական հրապարակման օրը 21.05.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 11.05.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 21.05.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 22.05.2026 Հիմնական ակտ 11.05.2026, ՀՕ-196-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 05.05.2021, ՀՕ-199-Ն 05.05.2021, ՀՕ-199-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 մայիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-196-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
