Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական տուրքերի Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով սահմանված տեղական տուրքերի գծով համայ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ՆՎԱԶԵՑՆՈՂ` ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՓՈԽՀԱՏՈՒՑԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ — Հոդված 11 — Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական տուրքերի Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով սահմանված տեղական տուրքերի գծով համայ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 11. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական տուրքերի Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով սահմանված տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական տուրքերի դրույքաչափերի, գանձման օբյեկտի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ կատարվող գործողությունները, որ

Ամբողջ Տեքստ

Հոդված 11. Համայնքի բյուջեի եկամուտների կորուստների և լրացուցիչ եկամուտների հաշվարկն ըստ տեղական տուրքերի Սույն օրենքի 8-րդ հոդվածի առաջին մասի «ե» կետով սահմանված տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են միայն Հայաստանի Հանրապետության օրենքներով տեղական տուրքերի դրույքաչափերի, գանձման օբյեկտի (տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունները կամ կատարվող գործողությունները, որոնց համար գանձվում է տեղական տուրք) փոփոխման, արտոնությունների ընդլայնման կամ կրճատման, տեղական տուրքի որևէ տեսակի վերացման կամ նոր տեսակի սահմանման դեպքերում: Օրենքով՝ միջակայքով սահմանված դրույքաչափերի փոփոխության դեպքում տեղական տուրքերի գծով համայնքի բյուջեի կորուստները կամ լրացուցիչ եկամուտները հաշվարկվում են, եթե տվյալ դրույքաչափի` ա) վերին սահմանն օրենքով նվազեցվել է, և նոր վերին սահմանն ավելի փոքր է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը. բ) վերին սահմանն օրենքով մեծացվել է, և այդ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքի ավագանու նոր սահմանած դրույքաչափը գերազանցում է նախքան այդ օրենքն ուժի մեջ մտնելն օրենքով սահմանված վերին սահմանը. գ) ստորին սահմանը օրենքով մեծացվել է, և նոր ստորին սահմանն ավելի մեծ է, քան մինչ այդ օրենքն ուժի մեջ մտնելը համայնքի ավագանու սահմանած դրույքաչափը: Եթե օրենքով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաստատագրված է, ապա այն սույն օրենքի իմաստով համարվում է տվյալ դրույքաչափի վերին սահման: (11-րդ հոդվածը փոփ., լրաց.

27.11.08 ՀՕ-214-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել