Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ԵՇԴ/0017/04/15
ՎճռաբեկՔաղաքացիական իրավունքAI Ինդեքսավորված

ԵՇԴ/0017/04/15

Վճռաբեկ դատարանԵՇԴ/0017/04/1518 դեկտեմբերի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ըստ ՀՀ ֆինանսների նախարարության Կոտայքի տարածքային հարկային տեսչության դիմումի ընդդեմ (Մագանեե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի որոշման եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը, դեմ ՀՀ պետական 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը Դիմելով դատարան` ՀՀ ֆինանսների նախարարության Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 09.01.2019 թվականի վճռով դիմումը մերժվել է:

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0017/04/15

դատարանի որոշում

2019թ.

Սնանկության գործ թիվ ԵՇԴ/0017/04/15

Նախագահող դատավոր`

Ն. Մարգարյան

Դատավորներ`

Ա. Մխիթարյան

Ն. Կարապետյան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական

և վարչական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

նախագահող

զեկուցող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

2019 թվականի դեկտեմբերի 18-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ ՀՀ ֆինանսների նախարարության Կոտայքի տարածքային հարկային տեսչության դիմումի ընդդեմ (Մագանեե ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)՝ սնանկ ճանաչելու պահանջի մասին, սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի

31.05.2019

թվականի

որոշման

եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը,

դեմ

ՀՀ

պետական

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` ՀՀ ֆինանսների նախարարության Կոտայքի տարածքային հարկային տեսչությունը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: ՀՀ սնանկության դատարանի (դատավոր` Ա. Կուբանյան) (այսուհետ` Դատարան) 09.01.2019 թվականի վճռով դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.05.2019 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 09.01.2019 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ (դատավոր Ն. Կարապետյանը ներկայացրել է հատուկ կարծիք):

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կատարողական վարույթի ավարտը կամ կասեցումը

պարտատիրոջ

համար

բացասական

հետևանք

դիտարկելու

համար

անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, թե արդյոք նշված կատարողական վարույթի միջոցով

իրական

հնարավորություն

գոյություն

ունի

պարտատիրոջ

պահանջների

բավարարման համար:

Տվյալ գործով պարտապանի վճարային պարտավորությունն անվիճելի է, քանի որ այն ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, իսկ կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ համար բացասական ելքով, այսինքն՝ առկա են պարտապանին սնանկ ճանաչելու բոլոր հիմքերը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը Վճռաբեկ

բողոքի

քննության

համար

էական

նշանակություն

ունեն

հետևյալ

փաստերը`

1) ՀՀ վարչական դատարանը թիվ ՎԴ/1938/05/13 վարչական գործով 14.06.2013 թվականի վճռով բավարարել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կոտայքի տարածքային հարկային տեսչության հայցը և վճռել է Ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 3.405.600 ՀՀ դրամ։ Վճռի հիման վրա 17.07.2013 թվականին տրվել է կատարողական թերթ (հատոր 1-ին, գ.թ. 11-14):

3

2)

ՀՀ

արդարադատության

նախարարության

դատական

ակտերի

հարկադիր

կատարումն ապահովող ծառայության Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Կ. Հովհաննիսյանի 27.12.2014 թվականի (Կատարողական վարույթն ավարտելու մասինե որոշման համաձայն՝ կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Ընկերության տնօրենը չի հայտնաբերվել, և անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը։ Կատարողական վարույթն ավարտվել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով (հատոր 1-ին, գ.թ. 15):

3) Պետական բյուջեի նկատմամբ Ընկերության պարտավորությունների վերաբերյալ տեղեկանքի, ինչպես նաև անձնական հաշվի քարտերի համաձայն` 04.02.2015 թվականի դրությամբ Ընկերության պարտավորությունը կազմում է 4.734.730 ՀՀ դրամ, որից 3.059.164 ՀՀ դրամ՝ հարկի գումար, 1.675.566 ՀՀ դրամ՝ տույժի գումար (հատոր 1-ին, գ.թ. 7):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ այլ գործերով ստորադաս դատարանների օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը կիրառվել է հակասող մեկնաբանությամբ: Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ կատարողական վարույթն

ավարտելու

դեպքում

պարտապանին

սնանկ

ճանաչելու

առանձնահատկությունների վերաբերյալ, կարող են էական նշանակություն ունենալ նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք պարտապանը կարող է սնանկ ճանաչվել պարտատիրոջ դիմումի հիման վրա այն դեպքում, երբ պարտատիրոջ օգտին կայացված դատական ակտի հիման վրա տրված կատարողական թերթով հարուցված կատարողական վարույթն ավարտվել է պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով այն պարագայում, երբ հարկադիր կատարողը և (կամ) պահանջատերն ձեռնարկել են օրենքով թույլատրելի բոլոր հնարավոր միջոցները: Իրավահարաբերության

ծագման

պահին

գործող՝

մինչև

09.01.2015

թվականի

փոփոխությունները գործող խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ (…) Կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը (նրա ժառանգին) վերադարձնելն արգելք չէ կատարողական թերթը նոր կատարման

4

ներկայացնելու համար: Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված արգելքի վերացման

դեպքում

հարկադիր

կատարողը

որոշում

է

կայացնում

ավարտված

կատարողական վարույթը վերսկսելու մասին:

Գործող խմբագրությամբ (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե`

1) պահանջատերը դիմում է ներկայացրել կատարողական թերթը, բացառությամբ հայցի ապահովման հիման վրա տրված կատարողական թերթի, (Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասինե Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի

հիման

վրա

ներկայացված

կատարման

վերաբերյալ

գրությունը

կամ

կատարողական մակագրության թերթը վերադարձնելու մասին.

2) անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

2.1) անհնարին է պարզել կատարողական թերթով նախատեսված պահանջի կատարման համար անհրաժեշտ՝ պարտապանի գույքի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

3) պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ նույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն.

4)

պարտապանի

գույքը

բավարար

չէ

պահանջատիրոջ

(պահանջատերերի)

պահանջները բավարարելու համար.

4.1) պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան.

5)

ավարտվել

են

հայցի

ապահովման

վերաբերյալ

կատարողական

թերթի

պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները. 5.1) դատական կարգով վիճարկվում է հանրային իրավական դրամական պահանջի հիմք հանդիսացող վարչական ակտը

52)

ավարտվել

են

վարչական

մարմնի

արգելանք

դնելու

մասին

որոշման

պահանջների կատարմանն ուղղված կատարողական գործողությունները:

6) առկա է նույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 9-րդ, 10-րդ կամ 12-րդ մասերով նախատեսված որևէ հիմք.

7) պարտապանի գույքի բացակայության կամ անբավարարության պատճառով կամ պարբերական վճարումների վերաբերյալ վճռի կատարման դեպքում բռնագանձումը տարածվել է պարտապանի աշխատավարձի, կենսաթոշակի և այլ եկամուտների վրա, և պահանջատիրոջ օգտին կատարվում են գումարի պարբերաբար վճարումներ. 8)

ոչ

գույքային

բնույթի

կատարողական

վարույթներով

կատարողական

գործողությունների ընթացքում անհնարին է դարձել դատական ակտի կատարումը:

5

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ կատարողական վարույթն ավարտելը և կատարողական թերթը պահանջատիրոջը վերադարձնելն արգելք չեն կատարողական թերթը կրկին ներկայացնելու դեպքում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու համար: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ նույն հոդվածի 1-ին մասի 2-8-րդ կետերով նախատեսված հիմքերի վերացման, ինչպես նաև նույն օրենքի 44.3-րդ հոդվածի 4-րդ, 6-րդ և 11-րդ մասերով և 44.1-ին հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում հարկադիր կատարողը պահանջատիրոջ դիմումի հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ որոշում է կայացնում ավարտված կատարողական վարույթը վերսկսելու մասին: (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում են կատարողական վարույթի կարճման հիմքերը (մասնավորապես

եթե կատարողական թերթը փաստացի կատարվել է կամ դրանից բխող պարտավորությունը դադարել է օրենքով սահմանված այլ հիմքով, կամ եթե պահանջատերը դիմում է ներկայացրել (…) պահանջների կատարումից հրաժարվելու վերաբերյալ, կամ եթե պահանջատերը և պարտապանը կնքել են հաշտության համաձայնություն, ու այն հաստատել է դատարանը և այլն): Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կարճված կատարողական վարույթը չի կարող վերսկսվել, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

ՀՀ սահմանադրական դատարանը 24.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1115 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ դատական ակտերի հարկադիր կատարման

ինստիտուտի

վերականգնելու

նպատակը

նկատառումներով

վերջին

հաշվով

արդարադատության

խախտված

իրավունքները

իրականացման

արդյունքում

ընդունված ակտի կատարման ապահովումն է: Այսինքն` դատական ակտերի հարկադիր կատարում պահանջելու իրավունքն ածանցվում է դատարանի մատչելիության և արդար դատաքննության

սահմանադրական

իրավունքներից,

որպիսի

պայմաններում

այդ

իրավունքը պետք է վերապահվի դատավարության այն մասնակցին, որի խախտված իրավունքը վերականգնելու նպատակով ընդունված է համապատասխան դատական ակտ կամ դատական գործառույթներ իրականացնող մարմնի ակտ: Հետևաբար դատական ակտերի հարկադիր կատարման ինստիտուտը հանդիսանում է դատարանի մատչելիության իրավունքի

բաղադրատարր

և

(իր

գործի

հրապարակային

քննությանե`

որպես

դատավարական գործընթացի փուլ:

Նշված մոտեցումը համահունչ է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ՝ Եվրոպական դատարան) ձևավորած նախադեպային իրավունքի հետ, որի համաձայն՝ (Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասինե եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը կդառնա երևակայական իրավունք, եթե պետության իրավական համակարգը թույլ տա, որ վերջնական և պարտադիր ուժ ունեցող դատական որոշումները մնան անկատար: Ըստ Եվրոպական դատարանի՝ դժվար կլինի պատկերացնել, որ 6-րդ հոդվածը, մանրամասն նկարագրելով կողմերին տրամադրվող դատավարական երաշխիքները (արդար, հրապարակային և արագ դատաքննություն), չպաշտպաներ դատական որոշումների կատարումը: Դատական ակտերի կատարման նկատմամբ

6-րդ

հոդվածի

գործողության

բացառումը

կհանգեցներ

իրավունքի

գերակայության սկզբունքի հետ անհամատեղելի իրավիճակների: Ուստի, ցանկացած

6

դատարանի

կողմից

կայացված

որոշման

կատարում

պետք

է

դիտվի

որպես

(դատաքննությանե բաղկացուցիչ մաս` 6-րդ հոդվածի իմաստով (տե՛ս, Hornsby v. Greece

գործով Եվրոպական դատարանի 19.03.1997 թվականի վճիռը, 40-րդ կետ, Mostacciuolo v. Italy (No. 2) գործով Եվրոպական դատարանի 29.03.2006 թվականի վճիռը, 85-րդ կետ, Raylyan v. Russia գործով Եվրոպական դատարանի 15.02.2007 թվականի վճիռը, 27-րդ կետ, Խաչատրյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 01.12.2009 թվականի վճիռը, 66-րդ կետ):

Բացի այդ, Եվրոպական դատարանը տվել է Կոնվենցիայի 1-ին արձանագրության 1-ին հոդվածի իմաստով (սեփականությունե հասկացության ընդլայնված մեկնաբանություն՝ օգտագործելով (օրինական սպասելիքե հասկացությունը: Մասնավորապես, Եվրոպական դատարանն արձանագրել է, որ պահանջի իրավունքն ստանում է (սեփականությունե որակումն այն պահից, երբ անձն ունենում է (օրինական սպասելիքե իր իրավունքներն իրականացնելու համար (տե՛ս, Pressos Compania Naviera S.A. and Others v. Belgium գործով

Եվրոպական դատարանի 20.11.1995 թվականի վճիռը, 31-րդ կետ): (Օրինական սպասելիքըե առկա է այն բոլոր դեպքերում, երբ անձինք ունեն բավականաչափ իրավական հիմքեր վստահելու այն իրավական ակտերի իրավաչափ լինելուն, որոնք ուղղված են իրենց համար որոշակի իրավունքներ առաջացնելուն, անձի մոտ ստեղծում են իրավաչափ իրավական ակտի տպավորություն և վերաբերում են սեփականության իրավունքի (տե՛ս, Kopeckֆ v.

Slovakia գործով Եվրոպական դատարանի 28.09.2004 թվականի վճիռը, 35-րդ կետ): ՀՀ

սահմանադրական

դատարանի

և

Եվրոպական

դատարանի

իրավական

դիրքորոշումների լույսի ներքո վերլուծելով վերոգրյալ իրավական նորմերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման փուլը դատական պաշտպանության ամփոփիչ փուլն է, քանի որ առանց կայացված դատական ակտի կատարման՝ դատական պաշտպանությունը կկրի զուտ հռչակագրային բնույթ: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ դատական ակտերի հարկադիր կատարման փուլն ամփոփվում է կա՛մ կատարողական վարույթի ավարտմամբ, կա՛մ կատարողական վարույթի կարճմամբ: Ընդ որում, կատարողական վարույթի ավարտի հիմքերն այնպիսին են,

որ

որպես

հնարավորությունը,

կանոն

չեն

մինչդեռ

բացառում

կատարողական

կատարողական

վարույթի

վարույթի

կարճումը

վերսկսման

բացառում

է

կատարողական վարույթի վերսկսման հնարավորությունը:

(Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի վերոգրյալ դրույթների հաշվառմամբ անդրադառնալով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի կարգավորումներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

(Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանը կարող է սնանկ ճանաչվել դատարանի վճռով` (...) կամ պարտատիրոջ պահանջով (հարկադրված սնանկության դիմում), եթե պարտապանն անվճարունակ է: Նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն` պարտապանը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել հարկադրված սնանկության դիմումի հիման վրա, եթե թույլ է տվել օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող անվիճելի վճարային պարտավորությունների 60-օրյա կամ ավելի ժամկետով կետանց, և վճռի կայացման պահին նշված կետանցը շարունակվում է (փաստացի անվճարունակություն)։

7

Վճարային պարտավորությունն անվիճելի է, եթե պարտապանը չի առարկում դրա դեմ, կամ եթե առարկում է հիշյալ պարտավորության դեմ, սակայն`

ա) վճարային պարտավորությունը ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով կամ դատավճռով, և բացակայում է հաշվանցի հնարավորությունը,

բ) պահանջը հիմնված է գրավոր գործարքի վրա, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

գ) պահանջը բխում է օրենքով սահմանված հարկեր, տուրքեր կամ պարտադիր այլ վճարներ վճարելու պարտապանի պարտավորությունից, և պարտապանը չի ապացուցում, որ տվյալ պահանջի դեմ առարկելու բավարար հիմքեր ունի (ներառյալ` պահանջի հաշվանցը),

դ) պահանջի չվիճարկվող մասը գերազանցում է օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկը. (...):

ՀՀ

վճռաբեկ

դատարանը

նախկինում

կայացրած

որոշումներում

բազմիցս

անդրադարձել է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի վերլուծությանը և մասնավորապես արձանագրել, որ հարկադրված սնանկության դեպքում վճարային պարտավորության անվիճելիությունը, այդպիսի պարտավորության առնվազն 60-օրյա ժամկետով կետանցը և վճռի կայացման պահին այդպիսի կետանցի շարունակվելն այն երեք պայմաններն են, որոնցից յուրաքանչյուրի առկայությունն անհրաժեշտ է, իսկ բոլորինը միասին` բավարար անձին սնանկ ճանաչելու համար (տե՛ս, օրինակ, (Յունիբանկե ՓԲԸ-ն

ընդդեմ Գևորգ Հարոյանի թիվ ԵՇԴ/0009/04/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ սնանկության դիմումի հիմքում ընկած է դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատված վճարային պարտավորությունը, իսկ պարտապանը ողջամիտ ժամկետում չի կատարում այդ վճռից բխող իր պարտավորությունը, ապա պարտատերն իրավասու է իր իրավունքների պաշտպանությունն իրականացնելու երկու եղանակով, այն է՝ կա՛մ

սնանկության դիմումով դիմել դատարան, կա՛մ օրենքով սահմանված ժամկետում օրինական ուժի մեջ մտած վճիռը ներկայացնել հարկադիր կատարման: Ընդ որում, այն դեպքում, երբ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարզվում է, որ գույքը բավարար չէ պարտատիրոջ

(պահանջատիրոջ)

հանդեպ

պարտավորությունների

ամբողջական

կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության

որևէ

(պահանջատիրոջ)

կատարողական

պահանջը

վարույթով

բավարարելու

(վարույթներով)

պարտատիրոջ

դեպքում գույքի օրենքով

սահմանված

նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով) որևէ այլ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումը,

ապա

հարկադիր

կատարողը

պարտավոր

է

անհապաղ

կասեցնել

կատարողական վարույթը (վարույթները) և առաջարկել պարտատիրոջը և պարտապանին նրանցից որևէ մեկի նախաձեռնությամբ ոչ պակաս, քան 60-օրյա ժամկետում սնանկության դիմում ներկայացնել դատարան (տե՛ս, ՀՀ ֆինանսների նախարարության Կենտրոնի

հարկային տեսչությունն ընդդեմ Ա/Ձ Մկրտիչ Հարությունյանի թիվ ԿԴ2/0078/04/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը):

8

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Կենտրոնի հարկային տեսչությունն ընդդեմ (Հիդրոէներգաշինե ՓԲԸ-ի թիվ ԵԿԴ/0137/04/13 քաղաքացիական գործով 18.07.2014 թվականի որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է դիրքորոշում այն մասին, որ երբ պարտատերն ի հիմնավորումն վճարային պարտավորության անվիճելիության վկայակոչում է օրինական ուժի մեջ մտած վճիռ և նշում, որ այն գտնվում է հարկադիր կատարման փուլում, միաժամանակ պետք է հիմնավորի հարուցված կատարողական վարույթի` իր համար բացասական ելքը, այն է` կատարողական վարույթն ավարտվել է [իրավահարաբերության ծագման պահին գործող] (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով [(պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է

բռնագանձում տարածել և հարկադիր կատարողի՝ նույն օրենքի 40-րդ հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված՝ օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն)] կամ կասեցվել է նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով [(եթե գույքի բռնագանձման վերաբերյալ վճռի հարկադիր կատարման ընթացքում պարտապանի ողջ գույքի վրա բռնագանձում տարածելու պարագայում պարզվում է, որ այդ գույքը օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով բավարար չէ պարտատիրոջ (պահանջատիրոջ) հանդեպ պարտավորությունների ամբողջական կատարումն ապահովելու համար կամ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության որևէ կատարողական վարույթով (վարույթներով) պարտատիրոջ (պահանջատիրոջ) պահանջը բավարարելու դեպքում գույքի օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով անբավարարության դեպքում անհնարին կդառնա այդ կամ այլ կատարողական վարույթով (վարույթներով)

որևէ

այլ

պարտատիրոջ

(պահանջատիրոջ)

հանդեպ

պարտավորությունների ամբողջական կատարումը)]:

Զարգացնելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտատիրոջ օգտին օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության պայմաններում պարտատերն ինքն է որոշում ընտրել դատական ակտի կատարման ճանապարհը՝ հարկադիր կատարման, թե սնանկության վարույթի միջոցով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտատիրոջ կողմից ընտրված եղանակն ինքնանպատակ չպետք է լինի, այսինքն՝ եթե պարտատերն ընտրել է սնանկության վարույթով իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունը, ապա չի կարող դիմել նաև դատական ակտի հարկադիր կատարման, որպիսի արգելքը բխում է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 39-րդ հոդվածից (այն է՝ սնանկության վերաբերյալ

դիմումը վարույթ ընդունելու պահից կասեցվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները, արգելվում են կատարողական և այլ փաստաթղթերով սահմանված անվիճելի կարգով գանձումները, իսկ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից` կարճվում է պարտապանի վերաբերյալ հայցի ապահովման, բռնագանձման և այլ բնույթի ցանկացած կատարողական վարույթ): Նույն տրամաբանությամբ եթե պարտատերն ընտրել է դատական ակտի հարկադիր կատարման ճանապարհը, ապա քանի դեռ կատարողական վարույթն իր համար բացասական ելքով չի ավարտվել, պարտատերը չի կարող դիմել պարտապանին սնանկ

9

ճանաչելու պահանջով (վերոգրյալ պատճառաբանությունը կիրառելի չէ այն դեպքի

նկատմամբ, երբ կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ կողմից կատարողական թերթը վերադարձնելու մասին դիմումի հիմքով, քանի որ այս դեպքում կատարողական

վարույթի

ավարտը

պայմանավորված

է

պարտատիրոջ

կամահայտնությամբ, ինչն էլ օբյեկտիվորեն բացառում է կատարողական վարույթը պարտապանի համար բացասական ելքով ավարտված որակելու հնարավորությունը): Վճռաբեկ

դատարանն

արձանագրում

է,

որ

կատարողական

վարույթը

վերջնականապես, առանց վերսկսման հնարավորության ամփոփվում է կատարողական վարույթի կարճման դեպքում: Մինչդեռ կատարողական վարույթի ավարտի դեպքում պահպանվում է վերսկսման հնարավորությունը: Այդուհանդերձ, Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով նաև Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի արտահայտած վերոգրյալ իրավական դիրքորոշումները, հարկ է համարում արձանագրել, որ կատարողական վարույթի առկայության պայմաններում պարտատիրոջ կողմից սնանկության

դիմում

ներկայացնելու

հնարավորությունը

պետք

է

գնահատել

կատարողական վարույթի ավարտի հիմքերի գնահատմամբ: Այսինքն՝ եթե կատարողական վարույթն ավարտվել է այնպիսի հիմքով, որն այդ պահին պարտատիրոջ համար բացասական է թեկուզև այն իմաստով, որ պարտատերն իր պահանջի անմիջապես բավարարում չի ստանում (օրինակ, եթե անհնարին է պարզել պարտապանի գտնվելու

վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն), ապա պարտատերը չպետք է զրկվի սնանկության դիմում ներկայացնելու հնարավորությունից: Վճռաբեկ դատարանի նման եզրահանգումը պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ սնանկության վարույթը, ի տարբերության կատարողական վարույթի, ավելի ճկուն է պարտատիրոջ պահանջների բավարարում ստանալու տեսանկյունից (մասնավորապես՝ սնանկության կառավարիչն ունի պարտապանի դեբիտորական պարտքերը հավաքագրելու լիազորություն, անհատույց կատարված փոխանցումները հետ ստանալու լիազորություն և այլն): Այսպիսով՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե կատարողական վարույթն ավարտվել է այնպիսի հիմքով, որը տվյալ պահին պարտատիրոջ համար կարող է գնահատվել որպես բացասական ելքով կատարողական վարույթի ավարտ, ապա պարտատերը չպետք է զրկվի սնանկության վարույթով իր պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից՝ նկատի ունենալով, որ հակառակ մեկնաբանության դեպքում կխախտվի պարտապանի և պարտատիրոջ շահերի հավասարակշռությունը, պարտատերը

կզրկվի

հնարավորությունից,

իր

որի

օգտին

կայացված

արդյունքում

դատական

կսահմանափակվեն

ակտը

կատարելու

վերջինիս

դատական

պաշտպանության և սեփականության իրավունքները:

Սույն գործի փաստերի համաձայն՝ ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/1938/05/13 վարչական գործով 14.06.2013 թվականի վճռի հիման վրա տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթն ավարտվել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, այն է՝ կատարողական գործողությունների ընթացքում պարտապան Ընկերության տնօրենը չի հայտնաբերվել, և անհնարին է եղել պարզել պարտապանի գտնվելու վայրը։

10

Դատարանը, վկայակոչելով թիվ ԵԿԴ/0137/04/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշումը, դիմումը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ վճիռը գտնվել է հարկադիր կատարման փուլում, իսկ Կոմիտեն չի ներկայացրել որևէ ապացույց կատարողական վարույթը (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով համապատասխանաբար ավարտված կամ կասեցված լինելու վերաբերյալ: Դատարանը եզրահանգել է, որ դիմողի կողմից չի հիմնավորվել ՀՀ վարչական դատարանի ՎԴ/1938/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռից հետո դիմողի նկատմամբ Ընկերության պարտավորության

նվազագույն

աշխատավարձի

հազարապատիկը

գերազանցող

պարտավորության առկայությունը, որն էական է սնանկության դիմումի քննության համար, իսկ հարկային պարտավորությունների վերաբերյալ միակողմանի կազմված տեղեկանքը և ընկերության անձնական հաշիվների քարտերը չեն կարող հաստատել (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հարկադրված սնանկության հիմքերի առկայությունը:

Վերաքննիչ դատարանը, վերահաստատելով Դատարանի կողմից վճռով նշված պատճառաբանությունները և լրացուցիչ պատճառաբանելով դատական ակտը, գտել է, որ Կոմիտեի կողմից կատարողական վարույթը (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով համապատասխանաբար ավարտված կամ կասեցված լինելու վերաբերյալ որևէ ապացույց ներկայացված չլինելու պայմաններում դիմողի կողմից չի հիմնավորվել ոչ թե ՀՀ վարչական դատարանի ՎԴ/1938/05/13 օրինական ուժի մեջ մտած վճռից

հետո

դիմողի

նկատմամբ

Ընկերության

պարտավորության

նվազագույն

աշխատավարձի հազարապատիկը գերազանցող պարտավորության առկայությունը, այլ նման պարտավորության անվիճելիությունը:

Անդրադառնալով

ստորադաս

դատարանների

եզրահանգումների

հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը. Սույն գործով Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս Կոմիտեի օգտին առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը ներկայացվել է կատարման, այնուհետև՝ կատարողական վարույթն ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը, իսկ հարկադիր կատարողի և (կամ) պահանջատիրոջ ձեռնարկած` օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն: Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով գործի փաստերը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տվյալ դեպքում կատարողական վարույթն ավարտվել է պարտատիրոջ համար բացասական ելքով, ուստի՝ պարտատերը չպետք է զրկվի իր օգտին կայացված

դատական

ակտի

կատարումն

այլ

ճանապարհով

ստանալու

հնարավորությունից, որպիսի հանգամանքն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Ինչ վերաբերում է թիվ ԵԿԴ/0137/04/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի հայտնած դիրքորոշմանը, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

11

ՀՀ Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վճռաբեկ դատարանը դատական

ակտերն

օրենքով

սահմանված

լիազորությունների

շրջանակներում

վերանայելու միջոցով

1) ապահովում է օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառությունը.

2)

վերացնում

է

մարդու

իրավունքների

և

ազատությունների

հիմնարար

խախտումները:

ՀՀ դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ նույնանման

փաստերով

այլ

գործով

Վճռաբեկ

մեկնաբանությունից

տարբերվող

հիմնավորի

և

օրենքի

այլ

դատարանի

կողմից

մեկնաբանության

նորմատիվ

իրավական

դեպքում

դատարանը

ակտի՝

Վճռաբեկ

իրավական

նորմի

պետք

է

դատարանի

մեկնաբանությունից շեղվելը:

ՀՀ վճռաբեկ

դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ

յուրաքանչյուր գործ իր փաստական հանգամանքներով եզակի է, և ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի դատական ակտով տրված իրավական մեկնաբանության՝ համապատասխան գործով կիրառելիության

հարցը լուծելիս, դատարանները պետք է

համադրեն նախադեպային գործի և քննության առարկա գործի էական նշանակություն ունեցող փաստերը: Այսինքն՝ դատարանը նախադեպային որոշմամբ տրված օրենքի մեկնաբանության՝ քննվող գործով կիրառելիության հարցը լուծելիս պետք է նախ առանձնացնի այն փաստական հանգամանքները, որոնք էական նշանակություն են ունեցել նախադեպային որոշման կայացման համար և այնուհետև դրանք համադրի քննվող քաղաքացիական գործի փաստական հանգամանքների հետ՝ որոշելով դրանց նույնական լինել կամ չլինելու հարցը (տե՛ս, (Արաբկիր Ալկո Լիկյոր-Օղու գործարանե

ՍՊ

ընկերություն ընդդեմ Սոս Բաղդասարյանի թիվ 3-480(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.07.2008 թվականի որոշումը):

Այսպես, սույն գործի փաստերի համաձայն՝ պարտատերն իր պահանջի բավարարում ընդհանրապես չի ստացել, իսկ կատարողական վարույթն ավարտվել է այն հիմքով, որ անհնարին է պարզել պարտապանի գտնվելու վայրը: Մինչդեռ թիվ ԵԿԴ/0137/04/13 գործի փաստերի համաձայն՝ վճիռն ամբողջությամբ կատարվել էր, իսկ կատարողական վարույթը՝ կարճվել: Թիվ ԵԿԴ/0137/04/13 գործով ՀՀ վճռաբեկ դատարանը տվյալ գործի փաստական հանգամանքները գնահատել է՝ հիմք ընդունելով (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ և (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 37-րդ և 41-րդ հոդվածները՝ արձանագրելով,

որ

տվյալ

գործով

պարտատերը

չի

հիմնավորել

կատարողական

վարույթում իր համար բացասական ելքը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները, սույն գործի նկատմամբ կիրառելով թիվ ԵԿԴ/0137/04/13 գործով ՀՀ վճռաբեկ

դատարանի

իրավական

դիրքորոշումները,

անտեսել

են

երկու

գործերի

փաստական հանգամանքների միջև առկա էական տարբերությունները, որն էլ հանգեցրել է վեճի սխալ լուծման:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանը Կոմիտեին զրկել է իր օգտին կայացված դատական ակտով պահանջի բավարարում ստանալու հնարավորությունից:

12

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը կարևորում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել նույնանման փաստական հանգամանքներ ունեցող թվով երեք դատական գործերով (թիվ ԵՇԴ/0020/04/14, թիվ ԵՇԴ/0039/04/14 և թիվ ԵՇԴ/0041/04/14) և սույն սնանկության գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի հակասող մեկնաբանություններով կիրառմամբ:

Այսպես, վերոգրյալ երեք դատական գործերով էլ գործի փաստական հանգամանքները և առաջին ատյանի դատարանի եզրահանգումը նույնանման են: Մասնավորապես, նշված գործերի փաստական հանգամանքների համաձայն՝ կատարողական վարույթն ավարտել է (Դատական ակտերի հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված հիմքով, քանի որ կատարողական գործողությունների ընթացքում անհնարին է եղել պարզել պարտապան ընկերության տնօրենի գտնվելու վայրը: Նշված երեք գործերով էլ ՀՀ սնանկության դատարանը (դատավոր՝ Ա. Կուբանյան) մերժել է սնանկության դիմումը՝ արձանագրելով, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն չի

ներկայացրել որևէ

ապացույց

կատարողական

վարույթը

(Դատական

ակտերի

հարկադիր կատարման մասինե ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով կամ նույն օրենքի 37-րդ հոդվածի 8-րդ կետի հիմքով համապատասխանաբար ավարտված կամ կասեցված լինելու վերաբերյալ: Ուստի, դատարանը գտել է, որ դիմողի կողմից չի հիմնավորվել օրինական ուժի մեջ մտած վճռից հետո դիմողի նկատմամբ պարտապանի պարտավորության

նվազագույն

աշխատավարձի

հազարապատիկը

գերազանցող

պարտավորության առկայությունը, որն էական է սնանկության դիմումի քննության համար: Թիվ

ԵՇԴ/0020/04/14

գործով

ՀՀ

վերաքննիչ

քաղաքացիական

դատարանը

(դատավորներ՝ Հ. Ենոքյան, Տ. Նազարյան, Գ. Խանդանյան) գտել է, որ (...կատարողական

վարույթի ավարտը, այդ թվում՝ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով, ինքնին հանդիսանում է բացասական ելք պարտատիրոջ համար, քանի որ այն չի հանգեցնում որևէ իրավական հետևանքների, մասնավորապես՝ հարուցված վարույթը անհայտ ժամանակահատվածով մնում է անարդյունք: Նույն մոտեցումն է դրված նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0137/04/13 սնանկության գործով 18.07.2014 թվականին կայացրած որոշման հիմքում, նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ձևավորված է վճռի՝ կատարման փուլում գտնվելու փաստի հիման վրաե: Թիվ

ԵՇԴ/0039/04/14

գործով

ՀՀ

վերաքննիչ

քաղաքացիական

դատարանը

(դատավորներ՝ Ա. Պետրոսյան, Լ. Գրիգորյան, Դ. Սերոբյան) գտել է, որ (...կատարողական

վարույթի ավարտը կամ կասեցումը պարտատիրոջ համար բացասական հետևանք դիտարկելու համար անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, թե արդյո՞ք նշված կատարողական վարույթի միջոցով իրական հնարավորություն գոյություն ունի պարտատիրոջ պահանջների բավարարման համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պարտապանի գտնվելու վայրի անհայտ լինելը անորոշ ժամկետով հետաձգում է դատական ակտի կատարումը և կատարողական վարույթի՝ նշված հիմքով ավարտը վկայում է պարտատիրոջ պահանջների չբավարարվելու և դատական ակտի անկատար մնալու մասին:

13

Հաշվի առնելով գործի փաստական հանգամանքերը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում պարտապանի վճարային պարտավորությունն անվիճելի է, քանի որ այն ճանաչված է օրինական ուժի մեջ մտած վճռով, ինչը ուղղակիորեն բխում է (Սնանկության մասինե ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի բովանդակությունից: Միաժամանակ, սույն պարագայում առկա են դատարանի վճռով պարտապանին սնանկ ճանաչելու բոլոր հիմքերըե:

Թիվ

ԵՇԴ/0041/04/14

գործով

ՀՀ

վերաքննիչ

քաղաքացիական

դատարանը

(դատավորներ՝ Ա. Սմբատյան, Մ. Հարթենյան, Ա. Մկրտչյան) գտել է, որ (...կատարողական

վարույթի ավարտը, այդ թվում` պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինության հիմքով, ինքնին հանդիսանում է բացասական ելք պարտատիրոջ համար, քանի որ այն չի հանգեցնում որևէ իրավական հետևանքների, մասնավորապես` հարուցված վարույթն անհայտ ժամանակահատվածով մնում է անարդյունք: Նույն մոտեցումն է դրված նաև ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0137/04/13 սնանկության գործով 18.07.2014 թվականին կայացրած որոշման հիմքում` նկատի ունենալով, որ ՀՀ վճռաբեկ դատարանի դիրքորոշումը ձևավորված է վճռի` կատարման փուլում գտնվելու փաստի հիման վրաե: Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն սնանկության գործով Վերաքննիչ դատարանը և վերոգրյալ երեք գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը

նույն

հանգամանքով

էլ

նորմը

մեկնաբանել

հիմնավորվում

է

են

հակասող

վճռաբեկ

բողոքը

մեկնաբանությամբ,

վարույթ

որպիսի

ընդունելու

և

ՀՀ

Սահմանադրությամբ ամրագրված՝ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ

կիրառությունն

ապահովելու

ՀՀ

վճռաբեկ

դատարանի

լիազորության

կիրառումը՝ նպատակ ունենալով ապահովել սույն հարցի վերաբերյալ իրավունքի զարգացումը և միատեսակ ու կանխատեսելի դատական պրակտիկայի ձևավորումը: Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են

14

[(Դատական ծախսերըե վերտառությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ] գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.05.2019 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ սնանկության դատարան՝ նոր քննության։

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Զեկուցող

Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆ

Ա. ԲԱՐՍԵՂՅԱՆ

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

Մ. ԴՐՄԵՅԱՆ

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Տ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Է. ՍԵԴՐԱԿՅԱՆ

Ն. ՏԱՎԱՐԱՑՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
18 դեկտեմբերի, 2019 թ.
Գործի #:
ԵՇԴ/0017/04/15
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել