ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 27 — Ուսումնական հաստատության կարգավիճակը 1.
Ամփոփում
Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը 1. Պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ: 2. Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական
Ամբողջ Տեքստ
Հոդված 27. Ուսումնական հաստատության կարգավիճակը 1. Պետական ուսումնական հաստատությունը իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն է, որը, սույն օրենքին, օրենքներին ու իրավական այլ ակտերին համապատասխան, ձեռք է բերում իր խնդիրների իրականացման համար անհրաժեշտ իրավունքներ և պարտականություններ:
2. Պետական ուսումնական հաստատությունը, իր գործունեության նպատակին համապատասխան, կարող է իրականացնել վճարովի ուսումնական, հետազոտական և գիտաարտադրական ծառայություններ և վճարովի ուսուցում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Պետական ուսումնական հաստատությունն ունի հաշվեկշիռ, նախահաշիվ և բանկային հաշիվ: 4. (կետն ուժը կորցրել է 26.07.01 ՀՕ-209) 5. Ոչ պետական ուսումնական հաստատությունները կարող են ունենալ օրենքով նախատեսված ցանկացած կազմակերպական-իրավական ձև:
6. Բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքով, եթե այլ բան նախատեսված չէ բարձրագույն կրթության և ռազմական կրթության կամ կադրերի պատրաստման ոլորտները կարգավորող օրենքներով: (27-րդ հոդվածը խմբ., փոփ. 26.07.01 ՀՕ-209, փոփ.
08.07.05 ՀՕ-165-Ն, լրաց.
11.09.25 ՀՕ-286-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
