ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 313 — Ինքնաբացարկը, բացարկը և վարույթին մասնակցելուց ազատելու հարցի քննարկումը 1.
Ամփոփում
Հոդված 313. Ինքնաբացարկը, բացարկը և վարույթին մասնակցելուց ազատելու հարցի քննարկումը 1. Նախնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում և կարգով քննարկվում և լուծվում են ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ հարցերը: 2. Եթե նախնական դատալսումների ընթացքում պարզվում է, որ առկա է վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հիմք, ապա դատավորը կայացնում է ինքնաբացարկ հայտնելու կամ իրեն հա
Ամբողջ Տեքստ
Հոդված 313. Ինքնաբացարկը, բացարկը և վարույթին մասնակցելուց ազատելու հարցի քննարկումը 1. Նախնական դատալսումների ընթացքում սույն օրենսգրքի 8-րդ գլխով նախատեսված դեպքերում և կարգով քննարկվում և լուծվում են ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու վերաբերյալ հարցերը:
2. Եթե նախնական դատալսումների ընթացքում պարզվում է, որ առկա է վարույթին դատավորի մասնակցությունը բացառող հիմք, ապա դատավորը կայացնում է ինքնաբացարկ հայտնելու կամ իրեն հայտնված բացարկն ընդունելու մասին որոշում և քրեական գործը հանձնում է տվյալ դատարանի նախագահին:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
