ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22- ին «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.2-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասը «որակավորման (սահմանված չափանիշներին համապատասխան) համար» բառերից հետո լրացնել «, բացառությամբ զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորումների կողմից տրվող որակավորումների» բառերով. 2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-5-րդ մասերով. «3. Զբոսաշրջության բնագավառում ծանուցման ենթակա գործունեությամբ զբաղվելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1) զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, զբոսավարների և ուղեկցորդների գործունեության ծանուցման համար՝ ա․ զբոսաշրջային օպերատորի գործունեության իրականացման ծանուցման համար՝ տարեկան բազային տուրքի 80-ապատիկի չափով բ․ զբոսաշրջային գործակալի գործունեության իրականացման ծանուցման համար՝ տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով գ․ զբոսավարի գործունեության իրականացման ծանուցման համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով դ․ ուղեկցորդի գործունեության իրականացման ծանուցման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 2) հյուրանոցային ծառայություններ մատուցող անձանց գործունեության ծանուցման համար ՝ ա․ հյուրանոցում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 150-ապատիկի չափով բ. ապարտհոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով գ. առողջարանում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով դ. մոթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով ե. հոսթելում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով զ. մասնագիտացված ճամբարներում կամ տներում հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 30-ապատիկի չափով է. հանգստյան տներում (պանսիոնում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով ը. ճամբարային բնակատեղիում (քեմփինգում) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով թ. հյուրատանը հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 15-ապատիկի չափով ժ. զբոսաշրջային տանը (B&B) հյուրանոցային ծառայություններ մատուցելու համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով 4. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերով և 2-րդ կետով նախատեսված ծանուցման ենթակա գործունեության միևնույն տեսակով մեկից ավելի վայրերում գործունեություն իրականացնելու համար պետական տուրք գանձվում է յուրաքանչյուր վայրի համար։
5. Զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների և ուղեկցորդների որակավորման համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով. 1) զբոսաշրջային ավտոբուսների, զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների, զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների, զբոսաշրջային փորձառությունների, զբոսավարների և ուղեկցորդների որակավորման համար՝ ա. մեկ զբոսաշրջային ավտոբուսի որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով բ. զբոսաշրջային փորձառությունների որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի 10-ապատիկի չափով գ. զբոսավարի որակավորման համար` տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով դ. ուղեկցորդի որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի 5-ապատիկի չափով ե. զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպության որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի 50-ապատիկի չափով զ. զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի որակավորման համար՝ տարեկան բազային տուրքի 20-ապատիկի չափով»։ Հոդված 2. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ 1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածով նախատեսված դեպքերի։
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենքի 19.2-րդ հոդվածում լրացվող 5-րդ մասի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ «բ», «ե» և «զ» ենթակետերը՝ 2025 թվականի հունիսի 30-ից:
3. 2003 թվականի դեկտեմբերի 17-ի «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» օրենքի հիման վրա որակավորում ստացած` հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք շարունակում են վճարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պետական տուրքը մինչև այդ օրենքի հիման վրա տրված որակավորման ժամկետի ավարտը։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2024 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-7-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-7-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.09.2024-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2024 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 22.12.2023 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 12.01.2024 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.09.2024 Հիմնական ակտ 22.12.2023, ՀՕ-7-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 27.12.1997, ՀՕ-186 27.12.1997, ՀՕ-186 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 17.12.2003, ՀՕ-11-Ն ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 դեկտեմբերի, 2023 թ.
- Գործի #:
- ՀՕ-7-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
