Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4221 մայիսի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-42)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 21 մայիսի 2026թ. ՍԴԴԿՈ - 42 | ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 21 մայիսի 2026 թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ՝ Հ. Հովակիմյանի

Անդամակցությամբ՝ Ա. Զեյնալյանի

Դ. Խաչատուրյանի

Քննության առնելով ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ

ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Արտակ Գալստյանի (այսուհետ՝ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2026 թվականի մայիսի 11-ին:

Դիմողը Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել է.

«1․ Անհատական Գանգատս ընդունել վարույթ:

2․ ԵԴ2/9722/02/24 քաղաքացիական գործով «11» նոյեմբերի 2025թ-ին ՀՀ Վճռաբեկ Դատարանի Արտակ Գալստյանի կողմից ՀՀ Վերաքննիչ դատարանի 26.06.2025 թվականի որոշման դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու արդյունքում

ա/ Իրավակիրառ պրակտիկայում ՀՀ Քաղաքացիական Օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ և 1087.2 հոդվածի 9-րդ հոդվածներին իրավակիրառ պրակտիկայում տրված հետևյալ մեկնաբանությունը՝

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Սույն դեպքում, Արտակ Գավրուշայի Գալստյանը արդարացվածի կարգավիճակ է ձեռք բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019 թվականի թիվ ԵԱՆԴ/0061/01/16 դատավճռով, որը օրինական ուժի մեջ է մտել 15.09.2020 թվականին: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով կայացված դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից էլ սկսած հայցվորը հաստատապես իմացել է իր անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտումների մասին, հետևաբար 15.09.2020 թվականից էլ սկսել է հոսել սույն գործով հայցապահանջով՝ հայցային վաղեմության ժամկետը

ինչպես նաև

բ/ Իրավակիրառ պրակտիկայում ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 345-րդ և 1087.2 հոդվածի 5-րդ կետերին, տրված մեկնաբանությունը, այն է պետական ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ անձին պատճառված ոչ նյութական վնասը չի համարվում պարտավորական հարաբերություններ, քանի դեռ չկա այդ փաստը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և այդ հիմքով գանգատաբերիս դիմումը ուղղված վարչական մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությանը, օրենքով սահմանված կարգով դրան չպատասխանելը, իսկ երկրորդ դիմումին մերժելը հիմք չէ հայցային վաղեմության ընդհատման և Վարչարարության Հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածի կիրառման համար ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 3-րդ, 10-րդ, 29-րդ, 61-րդ հոդվածի 1-ին, 62-րդ հոդվածի 1-ին, 63-րդ հոդվածի 1-ին, 78-րդ, 79-րդ և 80-րդ հոդվածներին հակասող և անվավեր» :

2․ Ներկայացնելով թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական և թիվ ԵԴ2/9722/02/24 քաղաքացիական գործերի դատավարական նախապատմությունները՝ Դիմողը նշում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործով Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 162.1-ին հոդվածի 2-րդ մասին և 1087.2-րդ հոդվածի 9-րդ մասին տրված, Վճռաբեկ դատարանի կողմից, ըստ էության, վերահաստատված և սույն անհատական դիմումով վիճարկվող մեկնաբանությունը հետևյալն է. «(...) Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ Հայցային վաղեմության ընթացքն սկսվում է այն օրվանից, երբ անձն իմացել է կամ պետք է իմացած լիներ իր իրավունքի խախտման մասին: Սույն դեպքում, Արտակ Գավրուշայի Գալստյանը արդարացվածի կարգավիճակ է ձեռք բերել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 01.04.2019 թվականի թիվ ԵԱՆԴ/0061/01/16 դատավճռով, որը օրինական ուժի մեջ է մտել 15.09.2020 թվականին: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՆԴ/0061/01/16 քրեական գործով կայացված դատավճիռը օրինական ուժի մեջ մտնելու պահից էլ սկսած հայցվորը հաստատապես իմացել է իր անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտումների մասին, հետևաբար 15.09.2020 թվականից էլ սկսել է հոսել սույն գործով հայցապահանջով՝ հայցային վաղեմության ժամկետը»: Ըստ Դիմողի՝ «(...) Վճռաբեկ դատարանը գտել է, որ Վերաքննիչ դատարանը իրավակիրառ պրակտիկայում ճիշտ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ և 1087.2 հոդվածի 9-րդ կետերը, այն է եթե անձը արդարացվել է, արդեն իսկ ավտոմատ կերպով արձանագրված է նրա անձնական անձեռնմխելիության իրավունքի խախտումը և այդ իրավունքի խախտման հիմքով ոչ նյութական վնասի հատուցման պահանջով դատական պաշտպանության հայցային վաղեմության հոսքը սկսում է հոսել Արդարացման դատավճիռը օրինական ուժ ստանալու պահից»:

Դիմողը գտնում է, որ խնդրո առարկա քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանը մեկնաբանություն է տվել Օրենսգրքի նաև 345-րդ հոդվածին և 1087.2-րդ հոդվածի 5-րդ մասին՝ արձանագրելով, որ «(...) պետական ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ անձին պատճառված ոչ նյութական վնասը չի համարվում պարտավորական հարաբերություններ, քանի դեռ չկա այդ փաստը հաստատող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ և գանգատաբերիս դիմումը ուղղված վարչական մարմին հանդիսացող ՀՀ ֆինանսների նախարարությանը, օրենքով սահմանված կարգով դրան չպատասխանելը, իսկ երկրորդ դիմումին մերժելը հիմք չէ հայցային վաղեմության ընդհատման և Վարչարարության Հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 48-րդ հոդվածի կիրառման համար», որը, ըստ էության, վերահաստատվել է նաև Վճռաբեկ դատարանի համապատասխան որոշմամբ:

Դիմողի պնդմամբ՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ «(...) նույնականացվել է Արդարացվածի գույքային վնասի դատարան դիմելու հայցային վաղեմության հոսքի սկիզբը անձի ոչ նյութական վնասի հատուցմամբ դատարան դիմելու հայցային վաղեմության սկզբի հետ, առարկայազուրկ դարձնելով ոչ նյութական վնասի դատական պաշտպանության կարգը սահմանող ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ կետում իմպերատիվ կերպով արձանագրված 4 պայմանները»:

Դիմողը նաև նշում է, որ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանության պայմաններում առաջանում է հետևյալ հարցը. «(...) եթե անձին առաջադրվել է մեղադրանք, բայց խափանման միջոց չի կիրառվել, այնուհետև գործը ուղարկվել է դատարան և անձը արդարացվել է, ապա ըստ (...) իրավակիրառ պրակտիկայում տված մեկնաբանության ստացվում է, որ արձանագրվել է նաև վերջինիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքների խախտումը, այն դեպքում երբ անձի նկատմամբ ընդհանրապես խափանման միջոց չի կիրառվել»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքներից՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու՝ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը՝ նկատի ունենալով, որ՝

1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,

2) Դիմողն իրավասու է դիմելու Սահմանադրական դատարան, այն է՝

ա) Դիմողը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

բ) Դիմողի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել են օրենքի դրույթները,

գ) Դիմողի նկատմամբ վիճարկվող դրույթները կիրառվել են դատարանի վերջնական ակտով,

դ) Դիմողը սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,

3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,

4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,

5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,

6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 29 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

1. «Արտակ Գալստյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի, 162.1-ին հոդվածի 2-րդ մասի, 345-րդ հոդվածի, ինչպես նաև 1087.2-րդ հոդվածի 5 և 9-րդ մասերի (իրավակիրառ պրակտիկայում դրանց տրված մեկնաբանությունների)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:

2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:

Նախագահող՝ Հ. Հովակիմյան

Անդամներ՝ Ա. Զեյնալյան

Դ. Խաչատուրյան

21 մայիսի 2026 թվականի

ՍԴԴԿՈ-42

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մայիսի, 2026 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-42
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել