ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 89 — Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով 1.
Ամփոփում
Հոդված 89. Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով 1. Հանցանք կատարած անձը, որը դատապարտվել է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման կամ սույն օրենսգրքով նախատեսված ավելի մեղմ պատժի, կարող է ազատվել պատժից, եթե ընտանիքի միակ աշխատունակ անդամի հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի կրումը դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների: 2. Արտակարգ հանգամանքների հետևանքով ազատություն
Ամբողջ Տեքստ
Հոդված 89. Պատժից ազատելն արտակարգ հանգամանքների հետևանքով 1. Հանցանք կատարած անձը, որը դատապարտվել է առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկման կամ սույն օրենսգրքով նախատեսված ավելի մեղմ պատժի, կարող է ազատվել պատժից, եթե ընտանիքի միակ աշխատունակ անդամի հիվանդության կամ մահվան կամ արտակարգ այլ հանգամանքների պատճառով պատժի կրումը դատապարտյալի կամ նրա ընտանիքի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների:
2. Արտակարգ հանգամանքների հետևանքով ազատությունից զրկելու հետ կապված պատժից ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում նշանակված կամ պատժի չկրած ժամկետը համարվում է փորձաշրջան, որի ընթացքում անձը գտնվում է դատապարտյալի վարքագծի նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի հսկողության ներքո: Փորձաշրջանի ընթացքում դատարանը դատապարտյալի վրա դնում է սույն օրենսգրքի 84-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված պարտականություններից մեկը կամ մի քանիսը:
3. Այն դեպքում, երբ արտակարգ հանգամանքների հետևանքով պատժից ազատված անձը խուսափում է դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները կատարելուց, վերահսկողությունից կամ փորձաշրջանի ընթացքում կատարում է նոր հանցանք, ապա դատարանը վերացնում է արտակարգ հանգամանքների հետևանքով անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշումը:
4. Արտակարգ հանգամանքների հետևանքով անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշումը փորձաշրջանի ընթացքում կատարված հանցանքի հիմքով վերացնելու դեպքում դատարանն անձի նկատմամբ պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:
5. Եթե փորձաշրջանի ընթացքում պարզվում է, որ մինչև դատապարտվելն անձը կատարել է մեկ այլ հանցանք, որի համար քրեական պատասխանատվության չի ենթարկվել կամ օրենքով սահմանված կարգով քրեական պատասխանատվությունից կամ պատժից չի ազատվել, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով և լուծում է արտակարգ հանգամանքների հետևանքով անձին պատժից ազատելու վերաբերյալ որոշումը վերացնելու հարցը:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
