Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 207 — Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 207AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 207 — Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 207. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները). 1) վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար՝ ա. բնօգտագործման վճարի դրույ

Ամբողջ Տեքստ

Հոդված 207. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարի դրույքաչափերը 1. Պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների (բացառությամբ աղի) արդյունահանման համար բնօգտագործման վճարը հաշվարկվում է բնօգտագործման վճարի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով (հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ մասի դրույթները). 1) վառելիքաէներգետիկ հումքի մարված պաշարների յուրաքանչյուր տոննայի համար՝ ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր. Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%) Ածուխ 5 Տորֆ 3 Այրվող թերթաքարեր 3 բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր. Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (դրամ) Ածուխ 1200 Տորֆ 600 Այրվող թերթաքարեր 450 2) շինանյութերի արտադրության հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար` ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր. Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%) Ցեմենտի հումք (կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ) 6 Կրաքար (կիր ստանալու համար) 3 Կավեր 4 Բնական հանքային ներկեր 4 Գիպսատար կավեր 4 բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր. Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (դրամ) Ցեմենտի հումք՝ կավեր, կրաքարեր, տրավերտիններ, կվարցիտներ 360 Ցեմենտի հումք՝ մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ 150 Կրաքար (կիր ստանալու համար) 112 Կավեր 90 Գիպսատար կավեր 900 Բնական հանքային ներկեր 4500 3) գունագեղ քարերի մարված պաշարների յուրաքանչյուր կիլոգրամի համար` ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր. Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%) Ագաթ 6 Փիրուզ 6 Վանակատ (ծիածանվող օբսիդիան) 6 Հասպիս 6 Օնիքսանման մարմար 5 Լիստվենիտ 5 Վանակատ (օբսիդիան) 7 բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր. Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (դրամ) Վանակատ (օբսիդիան) 22 Լիստվենիտ 2250 Օնիքսանման մարմար մենաքարը, երեսապատման քարը լցանյութը, խճաքարը` որպես արհեստագործական քարերի հումք 135 22 4) մետաղագործական, քիմիական, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերի հումքի մարված պաշարների յուրաքանչյուր միավորի համար` ա. բնօգտագործման վճարի դրույքաչափեր. Օգտակար հանածոյի տեսակը (չափի միավորը) Դրույքաչափը (%) Ցեոլիտ (խոր.մ) 5 Պեռլիտ (խոր.մ) 6 Դիատոմիտ (խոր.մ) 6 Բենտոնիտ (տոննա) 4 Դունիտ և պերիդոտիտ, մագնեզիումասիլիկատային ապարներ, տրակտոլիտ-պերիդոտիտային ապարներ (տոննա) 4 Հրակայուն կավեր (տոննա) 4 Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք) (տոննա) 4 Ծծումբ (տոննա) 3 Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) (տոննա) 3 Դոլոմիտ (տոննա) 3.5 Բարիտ (տոննա) 5 բ. բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր. Օգտակար հանածոյի անվանումը Չափի միավորը Դրույքաչափը (դրամ) Անդեզիտ, անդեզիտաբազալտ (թթվակայուն հումք), ռիոլիտ դացիտային տուֆ տ 90 Բարիտ տ 180 Բենտոնիտ տ 1650 Դիատոմիտ խոր. մ 1150 Դոլոմիտ տ 180 Դունիտ և պերիդոտիտ տ 450 Մագնեզիումասիլիկատային ապարներ տ 150 Կվարցիտ (ապակու հումք, ֆլյուս) տ 1600 Հրակայուն կավեր տ 230 Պեռլիտ խոր. մ 2050 Ցեոլիտ խոր. մ 1800 Հղկանյութեր կգ 23 5) երեսապատման քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր` Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%) Տուֆ 5 Ֆելզիտային տուֆ (այդ թվում` դեկորատիվ) 6 Գրանիտ (գրանոդիորիտ, գրանոսիենիտ) 7 Մարմար, մարմարացված կրաքարեր 5 Դեկորատիվ մարմար 6 Կոնգլոմերատներ և կոնգլոբրեկչիաներ 7 Տրավերտին 6 Բազալտ 4.5 Հիալոբազալտ 6 6) շինարարական քարերի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր՝ Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%) Տուֆ 4 Տուֆաավազաքարեր 3.5 Բազալտ 3.5 Անդեզիտ, անդեզիտաբազալտ և այլն 3.5 Պրոֆիրիտ 3 Կրաքար 3.5 7) լցանյութերի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի դրույքաչափեր՝ Օգտակար հանածոյի տեսակը Դրույքաչափը (%) Հրաբխային խարամ 3 Պեմզա 4 Ավազախճաքարային խառնուրդ (ավազ, խիճ և այլն) 3 Բալաստային հումք (պորֆիրիտ, բազալտ, անդեզիտաբազալտ, լիպարիտ և այլն) 3 8) երեսապատման քարերի, շինարարական քարերի, լցանյութի և բալաստային հումքի մարված պաշարների յուրաքանչյուր խորանարդ մետրի համար բնօգտագործման վճարի հաստատագրված դրույքաչափեր` Օգտակար հանածոյի անվանումը Մարված պաշարից երեսապատման քարի, շինաքարի ելքը (տոկոս) Դրույքաչափը (դրամ) երեսա-պատման քարը շինա-քարը լցանյութը և բալաստային հումքը Անդեզիտաբազալտ, անդեզիտ, բազալտ, հիալոբազալտ, դոլերիտային բազալտ, լիպարիտ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 1125 450 135 30-40 1350 630 40-50 1575 720 50-ից ավելի 1800 900 Գաբբրոներ, գրանիտներ, տուֆաավազաքարեր, մոնցոնիտներ, գրանոդիորիտներ, գրանոսիենիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 3150 - 180 30-40 4500 - 40-50 5850 - 50-ից ավելի 6750 - Կոնգլոմերատներ, կոնգլոբրեկչիաներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 3600 - - 20-30 4500 - 30-40 5400 - 40-ից ավելի 6300 - Մարմարներ, մարմարացված կրաքարեր, դիաբազային պորֆիրիտներ, դիաբազներ, պորֆիրիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 20 2700 - 1350 20-30 3600 - 30-40 4500 - 40-ից ավելի 5400 - Տուֆեր, կրաքար և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 900 315 90 30-40 1125 450 40-50 1350 585 50-ից ավելի 1575 675 Ֆելզիտային տուֆեր, տրավերտիններ, տուֆաբրեկչիաներ, չհղկվող տուֆաավազաքարեր և նմանատիպ այլ տարատեսակներ մինչև 30 2025 675 90 30-40 2250 900 40-50 2475 1125 50-ից ավելի 2700 1350 Հրաբխային խարամ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 135 Պեմզաներ, պեռլիտներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 157 Ավազակոպճային, ավազակոպճագլաքարային խառնուրդներ և նմանատիպ այլ տարատեսակներ - - 157 2. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի չափաքանակները գերազանցելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օգտակար հանածոյի յուրաքանչյուր տեսակի համար փաստացի մարված պաշարների՝ չափաքանակները գերազանցող ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

3. Օրենսգրքի 203-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ բնօգտագործման վճարի բազայի զրոյական չափաքանակների դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված օգտակար հանածոյի յուրաքանչյուր տեսակի համար փաստացի մարված պաշարների ամբողջ ծավալների համար որպես դրույքաչափ կիրառվում է նույն մասերով սահմանված դրույքաչափերի հնգապատիկ մեծությունը:

4. 2018 թվականի հունվարի 1-ից պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման համար կիրառվող բնօգտագործման վճարի հաստատուն դրույքաչափերը որոշվում են որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.1 գործակցի արտադրյալ, 2019 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.2 գործակցի արտադրյալ, իսկ 2020 թվականի հունվարի 1-ից՝ որպես սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաստատուն դրույքաչափերի և 1.3 գործակցի արտադրյալ: (207-րդ հոդվածը լրաց. 25.10.17 ՀՕ-191-Ն, փոփ.

21.12.17 ՀՕ-266-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել