ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 36 — Խնամակալության և հոգաբարձության մարմինները 1.
Ամփոփում
Հոդված 36. Խնամակալության և հոգաբարձության մարմինները 1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները սահմանվում են օրենքով: 2. Դատարանը պարտավոր է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին` նրա նկատմամբ
Ամբողջ Տեքստ
Հոդված 36. Խնամակալության և հոգաբարձության մարմինները 1. Խնամակալության և հոգաբարձության մարմինները, դրանց սեփական և պետության պատվիրակած լիազորությունները սահմանվում են օրենքով:
2. Դատարանը պարտավոր է քաղաքացուն անգործունակ ճանաչելու կամ նրա գործունակությունը սահմանափակելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից հետո` երեք օրվա ընթացքում, այդ մասին տեղեկացնել քաղաքացու բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին` նրա նկատմամբ խնամակալություն կամ հոգաբարձություն սահմանելու համար:
3. Խնամարկյալների բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմինը հսկողություն է իրականացնում խնամակալների ու հոգաբարձուների գործունեության նկատմամբ: (36-րդ հոդվածը լրաց.
22.10.25 ՀՕ-367-Ն )
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
