ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 387 — Հավաքակայանի հերթապահը պարտավոր է` - գտնվել իրեն հատկացված շինությունում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով որևէ տեղ գնալիս իր փոխարեն թողնել ազատ հերթապահի օրապահ
Ամփոփում
Հոդված 387. Հավաքակայանի հերթապահը պարտավոր է` - գտնվել իրեն հատկացված շինությունում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով որևէ տեղ գնալիս իր փոխարեն թողնել ազատ հերթապահի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում. - մանրակրկիտ ստուգել հավաքակայան եկած անձանց անցաթղթերն ու անձը վկայող (հաստատող) փաստաթղթերը, միանգամյա անցաթղթերի վրա նշումներ կատարել հավաքակայան գալու և այնտեղից գնալու ժամի մասին, հերթափոխը հանձնելուց հե
Ամբողջ Տեքստ
Հոդված 387. Հավաքակայանի հերթապահը պարտավոր է` - գտնվել իրեն հատկացված շինությունում, գնդի հերթապահի թույլտվությամբ ծառայողական գործերով որևէ տեղ գնալիս իր փոխարեն թողնել ազատ հերթապահի օրապահին և հայտնել նրան` ուր և որքան ժամանակով է գնում. - մանրակրկիտ ստուգել հավաքակայան եկած անձանց անցաթղթերն ու անձը վկայող (հաստատող) փաստաթղթերը, միանգամյա անցաթղթերի վրա նշումներ կատարել հավաքակայան գալու և այնտեղից գնալու ժամի մասին, հերթափոխը հանձնելուց հետո անցաթղթերը հանձնել գնդի տեխնիկական մաս. - հավաքակայանի շինությունների և պահեստների բացումը թույլատրել գնդի հրամանով նշանակված անձանց` այդ մասին գրանցումներ կատարելով համապատասխան գրքերում, ներկա գտնվել դրանք բացելու ժամանակ. - անձամբ թույլատրել հավաքակայանից մեքենաների դուրս գալն ու նրանց երթևեկությունը հավաքակայանի ներսում. - սահմանված կարգով վարել մեքենաների ելքի և վերադարձի մատյանը. - հետևել, որպեսզի մեքենաները ուղերթերից ժամանակին վերադառնան, ուշանալու դեպքում զեկուցել գնդի հերթապահին. - վերահսկել հավաքակայանի գույքի դուրսբերումը կամ ներսբերումը հավաքակայան` ուղեգրում կատարված նշումներին համապատասխան, ինչպես նաև հետևել, որպեսզի չթույլատրվի կողմնակի անձանց մուտքը հավաքակայանի տարածք. - հսկել հավաքակայանում օրվա կանոնակարգի կատարումը և հետևել, թե որ ստորաբաժանումները ինչ աշխատանք են կատարում այնտեղ, թույլ չտալ մեքենաների, այլ տեխնիկայի կամ սարքավորումների նորոգման և սպասարկման հետ կապ չունեցող աշխատանքների կատարումը հավաքակայանում. - մշտապես գիտենալ սարքին և անսարք մեքենաների, այլ տեխնիկայի և սպառազինության առկայությունը, ծախսը, քանակը. - հետևել մաքրությանն ու կարգուկանոնին հավաքակայանի շինություններում և տարածքում, ինչպես նաև հետևել շրջակա միջավայրի պահպանության կանոնների կատարմանը. - տարվա ցուրտ եղանակներին հետևել հավաքակայանի շինություններում և ջրայուղատաքացուցիչում վառարանները ժամանակին և ճիշտ վառելուն և բոլոր շինություններում սահմանված ջերմաստիճանը պահելուն, չջեռուցվող պահեստարաններում և հավաքակայանի բաց հրապարակներում ստուգել` դատարկվա՞ծ է արդյոք ջուրը շարժիչների հովացման համակարգերից, իսկ ուժեղ ցրտերին, դրանից բացի, մեքենաներից հանվա՞ծ են, արդյոք ակումուլյատորային մարտկոցները և կախվա՞ծ են, արդյոք, համապատասխան ցուցանակներ. - հետևել հրդեհային անվտանգության պահանջների կատարմանը (Հավելված 16) և ստուգել հրդեհամարման և հրդեհային ազդանշանման միջոցների առկայությունն ու վիճակը, ինչպես նաև հերթապահ քարշակների պատրաստ լինելը հրդեհի դեպքում. - միջոցներ ձեռնարկել հավաքակայան վերադարձած մեքենաների և այլ տեխնիկայի ժամանակին տեխսպասարկման համար. - թույլ չտալ կայանատեղերում կանգնեցնելու չլիցքավորված մեքենաներ. - հետևել, որպեսզի երեկոյան բոլոր աշխատանքների ավարտից հետո հավաքակայանի շինություններում հանգցվի լույսը և թողնվի միայն հերթապահ լուսավորումը, իսկ հավաքակայանի դրսի լուսավորումն միացվի. - ստուգել տեխնիկական թունավոր հեղուկների պահպանման համար նախատեսված շինությունների (ցանկապատված հարթակների) դռների կողպեքների և կապարակնիքների (պլոմբների) առկայությունն ու սարքինությունը. - անմիջական պետերի` սկսած գնդի հրամանատարից և ավելի բարձր, ինչպես նաև գնդի հերթապահի` հավաքակայան գալու դեպքում դիմավորել նրանց և զեկուցել: Օրինակ` « Պարո´ն մայոր, իմ հերթապահության ժամանակ պատահարներ չեն եղել (կամ եղել է այս, այն...): Հավաքակայանի հերթապահ` լեյտենանտ Հարությունյան»: Զեկույցն ավարտելուց հետո հերթապահը հավաքակայանի տարածքում ուղեկցում է եկած հրամանատարին (պետին): Այն դեպքում, երբ եկած հրամանատարին (պետին) դիմավորում է գնդի հրամանատարը կամ սպառազինության գծով նրա տեղակալը և զեկուցում է նրան, հավաքակայանի հերթապահը զեկույց չի տալիս, այլ միայն ներկայանում է: (387-րդ հոդվածը փոփ.
14.04.11 ՀՕ-124-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
