Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 414 — Անչափահասի ձերբակալումը կամ կալանավորումը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 414AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 414 — Անչափահասի ձերբակալումը կամ կալանավորումը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 414. Անչափահասի ձերբակալումը կամ կալանավորումը 1. Անչափահասի ազատության սահմանափակման մասին ցանկացած որոշում պետք է ընդունվի վարույթի բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո սահմանափակումը հնարավորինս նվազագույնի հասցնելու նպատակով: 2. Անչափահասի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին անհապաղ տեղեկացվում է նրա օրինական ներկայացուցիչը: 3. Հանցանք կատարած լինելու` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակա

Ամբողջ Տեքստ

Հոդված 414. Անչափահասի ձերբակալումը կամ կալանավորումը 1. Անչափահասի ազատության սահմանափակման մասին ցանկացած որոշում պետք է ընդունվի վարույթի բոլոր հանգամանքների մանրամասն քննարկումից հետո սահմանափակումը հնարավորինս նվազագույնի հասցնելու նպատակով:

2. Անչափահասի ձերբակալման, կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարաձգելու մասին անհապաղ տեղեկացվում է նրա օրինական ներկայացուցիչը:

3. Հանցանք կատարած լինելու` անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալված անչափահասի նկատմամբ կալանք, տնային կալանք կամ վարչական հսկողություն կիրառելու անհրաժեշտության դեպքում նա պետք է դատարան ներկայացվի ձերբակալման պահից 48 ժամվա ընթացքում: Եթե ձերբակալված անչափահասը դատարան ներկայացնելու պահից 12 ժամվա ընթացքում դատարանի որոշմամբ չի կալանավորվում, ապա նա անհապաղ ազատ է արձակվում:

4. Անչափահաս մեղադրյալի նկատմամբ կալանք կիրառելու հարցը լուծելիս յուրաքանչյուր դեպքում պետք է քննարկվի նրան դաստիարակչական հսկողության հանձնելու հնարավորությունը՝ սույն օրենսգրքի 129-րդ հոդվածով սահմանված կարգով:

5. Ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանքի կատարման մեջ մեղադրվող անչափահասի նկատմամբ կալանք կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ նա խախտել է իր նկատմամբ կիրառված այլընտրանքային խափանման միջոցի պայմանները: Ամեն դեպքում, անչափահաu մեղադրյալի նկատմամբ կալանքը որպեu խափանման միջոց կարող է կիրառվել որպես ծայրահեղ միջոց և ամենակարճ ժամանակահատվածի համար:

6. Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կալանքը կամ տնային կալանքը կարող է կիրառվել, կամ դրա ժամկետը կարող է երկարաձգվել յուրաքանչյուր դեպքում մեկ ամսից ոչ ավելի ժամկետով: Մինչդատական վարույթում անչափահասի նկատմամբ կիրառված կալանքի կամ տնային կալանքի առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել` 1) երկու ամիսը` ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործության համար մեղադրվելու դեպքում. 2) վեց ամիսը` ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվելու դեպքում:

7. Առանձնապես ծանր հանցագործության համար մեղադրվող անչափահասի նկատմամբ կիրառվող կալանքը կամ տնային կալանքը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգվել ևս առավելագույնը երկու ամսով:

8. Անչափահասին ազատ արձակելու վերաբերյալ յուրաքանչյուր պատշաճ միջնորդություն վարույթն իրականացնող մարմնի կողմից պետք է քննարկվի և լուծվի անհապաղ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել