Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Սամսոնյան — ՎԴ/0901/05/20
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

Սամսոնյան — ՎԴ/0901/05/20

Վճռաբեկ դատարանՎԴ/0901/05/201 դեկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀՇ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Վանուշ Սամսոնյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի ն ՀՀ կադաստրի կոմիտեի` Երնանի քաղաքապետարանին բարենպաստ վարչական ակտ՝ առո՛ հասցեում գտնվող հողամասի սահմանների ճշտման (հայցվորի կողմից փաստացի օգտագործվող մակերեսի չափով) առանց համադրվող մասի ն Վանուշ Սամսոնյանին պատկանող 114 մ ճակատային մասի գծամետրի 28.06.2008 թվականի «Իրավունք հաստատող փաստաթղթեը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ-117Ն ՀՀ օր

Ամբողջ Տեքստ

ՐՅԱՆ ա.ի

ՀՀ ՆՄ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0901/05/20

դատարանի որոշում 2025թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/0901/05/20

Նախագահող դատավոր Ա. Առաքելյան

Դատավորներ՝ Գ. Սոսյան

Կ. Գնորգյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով'

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2025 թվականի դեկտեմբերի 01-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երեանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 29.10.2024 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Վանուշ Սամսոնյանի ընդդեմ Երնանի քաղաքապետարանի ն ՀՀ կադաստրի կոմիտեի` Երնանի քաղաքապետարանին բարենպաստ վարչական ակտ՝ առո՛ հասցեում գտնվող հողամասի սահմանների ճշտման (հայցվորի կողմից փաստացի օգտագործվող մակերեսի չափով) առանց համադրվող մասի ն Վանուշ Սամսոնյանին պատկանող 114 մ ճակատային մասի գծամետրի 28.06.2008 թվականի «Իրավունք հաստատող փաստաթղթեը չպահպանված անհատական բնակելի տների

կարգավիճակի մասին» ՀՕ-117Ն ՀՀ օրենքի շրջանակներում օրինականացնելու վերաբերյալ, ընդունելուն պարտավորեցնելու, ն ՀՀ կադաստրի կոմիտեին կադաստրային քարտեզում՝ կապված ատա՛ հասցեում գտնվող հողամասերի վերաբերյալ վերացնելով առկա համադրումները, ուղղումներ կատարելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 1 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Վանուշ Սամսոնյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին տատ` հասցեում գտնվող հողամասի սահմանների ճշտման վերաբերյալ (իր կողմից փաստացի օգտագործվող մակերեսի չափով)՝ առանց համադրվող մասի Ա իրեն պատկանող 114 մ ճակատային մասի գծամետրի, 28.06.2008 թվականի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ-117-Ն ՀՀ օրենքի շրջանակներում օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել ն պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին կատարելու ուղղումներ կադաստրային քարտեզում՝ կապված ատա՛ հասցեում գտնվող հողամասերի վերաբերյալ՝ վերացնելով առկա համադրումները:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ա. Ծատուրյան) (այսուհետ՝ Դատարան) 22.12.2022 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն՝ անվավեր է ճանաչվել Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն

քաղաքաշինության վարչության պետի 27.12.2019 թվականի թիվ 20-ել-2367 գրությունը, ն Երնանի քաղաքապետարանը պարտավորեցվել է ընդունել բարենպաստ վարչական ակտ՝ ատա: հասցեում գտնվող հողամասի սահմանների ճշտման վերաբերյալ (Վանուշ Սամսոնյանի կողմից փաստացի օգտագործվող մակերեսի չափով)՝ առանց համադրվող մասի ն Վանուշ Սամսոնյանին պատկանող 11.4 մ ճակատային մասի գծամետրի 28.06.2008 թվականի «Իրավունք, հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ-17-Ն ՀՀ օրենքի շրջանակներում օրինականացնելու վերաբերյալ: Մնացած մասով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 29.10.2024 թվականի որոշմամբ Երնանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ն Դատարանի 22.12.2022 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երնանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ՝ Լաուրա Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Երնանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքի հիմքը. հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքենիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տեերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի դրույթները:

Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ հայցվորի կողմից չի ապացուցվել վկայակոչվող սեփականության իրավունքի առկայությունը: Ըստ այդմ` Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը՝ անտեսելով դրա 5 Հանդիսանում է անձնական տվյալ

4 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

3

հիմնարար նպատակը՝ վերականգնել արդեն իսկ ծագած, բայց փաստաթղթերով չհաստատվող սեփականության իրավունքը:

Բացի այդ, սույն դեպքում չի ապացուցվել հայցվող իրավունքի իրավաչափ լինելը, մասնավորապես՝ չի ապացուցվում, որ հայցվող իրավունքը համապատասխանում է հայցի հիմքում ընկած` «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Ըստ այդմ՝ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ եթե ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա չի հաստատվում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, պարտավորեցման հայցը ենթակա է մերժման:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն կարնոր հանգամանքը, որ հայցվող հողամասը մասամբ համադրվում է այլ անձանց գույքի հետ: Ավելին, սույն գործով չի ապացուցվում, որ հայցվորին պատկանում է հողամասի 11.4մ ճակատային մաս, քանի որ վերջինիս կողմից Երնանի քաղաքապետարան ներկայացված դիմումին կից ներկայացված սխեմայի համաձայն՝ այն կազմում է 5մ (այն էլ համադրվող մասով):

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.10.2024 թվականի որոշումը ն փոփոխել այն՝ հայցը բավարարված մասով մերժել կամ գործը՝ պահանջի բավարարված մասով ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

Չ Վանուշ Սամսոնյանը, համաձայն թիվ տաաճ անձնագրի տեղեկությունների, հաշվառված է ատա՛ հասցեում 20.02.1987 թվականից (հատոր 1-ին, գ.թ. 12):

2) ՀՀ կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տրամադրված 03.06.2016 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրերի նե դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-01/06/2016-1-0062 տեղեկանքի համաձայն' Վանուշ Սամսոնյանին, ի պատասխան նրա 01/06/2016-1-0062 դիմումի, հայտնվել է հետնյալը՝ «/...) համաձայն կադաստրային քարտեզի ն կադաստրային գործի տվյալների Ձեր կողմից ներկայացված կոորդինատներով եշված անշարժ գույքը համադրվում է Լիդա Եղիազարյանի անվամբ գույքագրված տատա՝ անշարժ գույքի հետ: Միաժամանակ հայտեում ենք, որ Լիդա Եղիազարյանի աեվամբ 19.09. 1973թ. տրված հատակագծում հողամասի չափերը եշված են 11,4 քմ 7 43,4 քմ» (հատոր 1-ին, գ.թ. 65):

3) ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 22.11.2019 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրեի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) ք5վերաբերյա» թիվ ԱՏ-22112019-01-0510 տեղեկանքի համաձայն՝ Երեանի քաղաքապետարանին, ի պատասխան 20//1/2019-1-0309 դիմումի ն 20/85853 գրության, հայտնվել է հետնյալը՝ «(...) համաձայն կադաստրային քարտեզի տվյալների ներկայացված գեոդեզիական հանույթում եշված տտտ: հասցեով անշարժ գուք գրանցված կամ գույքագրված չէ: Միաժամանակ հայտնում ենք, որ 6 Հանդիսանում է անձնական տվյալ

7 Հանդիսանում է անձնական տվյալ

8 Հանդիսանում է անձնական տվյալ

» Հանդիսանում է անձնական տվյալ

4

ներկայացված տեղագրական հանույթի, անշարժ գույքը համադրվում է տատան հասցեի հողամասի հեպտ» (հատոր ՛-ին, գ.թ. 77):

4) Վանուշ Սամսոնյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանին հասցեագրված՝ 29.11.2019 թվականի թիվ 20-ել-2131 գրությամբ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետը հայտնել է հետնյալը՝ «Երնանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր դիմումի' ոտո՛՛ հասցեում գտփեվող բնակելի տունը ն հողամասը 28.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» հ.ՀՕ-117-Ն օրենքի շրջանակներում օրինականացնելու նախորդ դիմումի վերանայման վերաբերյալ հայտնում ենք.

Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի 22. 11.2019թ. հ.ԱՏ-22112019-01-0510 տեղեկանքի ներկայացված տեղագրական հանույթի անշարժ գույքը համադրվում է տտա՛՛ հասցեի հողամասի հետ:

Ելնելով վերոգրյալից, Ձեր դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ ՀՀ կադասփտրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզում ուղղումներ կատարելուց ն հողամասերի համադրումները վերացնելուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 21):

5) ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 11.12.2019 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրեհի նե դրա նկատմամբ առանձին իրավունքների 6(սահմանափակումների) վերաբերյալ» թիվ ԱՏ-1122019-01-0958 տեղեկանքի համաձայն՝ Վանուշ Սամսոնյանին, ի պատասխան 10/12/2019-4-0022 դիմումի, հայտնվել է հետնյալը. «(...) կոորդինատային կետերով հարցմանը ներկայացված հողամասի վերաբերյալ առկա է համադրում, քանի որ ատա՛5 հասցեի գույքը հաշվառված է ն հողամասի ճակատային գծամետրը 11,4մ է: Համադրումը վերացնելու համար հարկավոր է քարտեզում տեղաշարժել մի շարք գույքեր, որոնցից ոմանք գրանցում են ստացել //ՇՏ համակարգի կորդինատային կետերով (ատա՛՞ (..)) ն մենք իրավասու չենք առանց սեփականատիրոջ համաձայեության որնէ փոփոխություն կատարելու, ուստի քարտեզում ուղղում կատարելու համար պետք է ներկայացվեն բոլոր սեփականատերերի համաձայնությունները»: (հատոր 1-ին, գ.թ. 20):

6) ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 20.12.2019 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրեհի նե դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյա» թիվ ԱՏ-20122019-01-0719 տեղեկանքի համաձայն՝ Վանուշ Սամսոնյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանին, ի պատասխան 19/12/2019-4-0051 դիմումի, հայտնվել է հետնյալը. «/...) Քանի, որ Լիդա Եղիազարյանի անվամբ հաշվառված հողամասի ճակատային գծամետրը 114մ է ն մենք իրավասու չենք փոփոխել քաղաքացուն հատկացված հողամասի չափերը, ուստի Վանուշ Սամսոեյանի հարցմանը ներկայացված հողամասի ուղղումը պետք է կատարվի Երնանի քաղաքապետի որոշմամբ: Այսինքե' Երնանի քաղաքապետն է իրավասու փոփոխել հարցմանը ներկայացված գույքերի գծամետրերը ն մակերեսները» (հատոր 1-ին, գ.թ. 19):

7) Վանուշ Սամսոնյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանին հասցեագրված 27.12.2019 թվականի թիվ 20-ել2367 գրությամբ Երնանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետը հայտնել 16 Հանդիսանում է անձնական տվյալ

11 Հանդիսանում է անձնական տվյալ

122 Հանդիսանում է անձնական տվյալ

35 Հանդիսանում է անձնական տվյալ

12 Հանդիսանում է անձնական տվյալ

5

է հետնյալը՝ «Երնանի քաղաքապետարան հասցեագրված Ձեր դիմումի' ռտա՛5 հասցեում գտեվող բնակելի տունը ն հողամասը 28.06.2008թ. «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ-17-Ն օրենքի շրջանակներում օրինականացնելու նախորդ դիմումի վերանայման վերաբերյալ հայտնում ենք.

Համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի 22. 11.2019թ. հ. ԱՏ-22112019-01-0510 տեղեկանքի ներկայացված տեղագրական հանույթի անշարժ գույքը համադրվում է տաա՛6 հասցեի հողամասի հետ: Ելնելով վերոգրյալից, Ձեր դիմումին հնարավոր կլինի անդրադառնալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից կադաստրային քարտեզում ուղղումներ կատարելուց ն հողամասերի համադրումները վերացնելուց հետո» (հատոր 1-ին, գ.թ. 13):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումը.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ, 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտր է համարում անդրադառեալ «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասինե» ՀՀ օրենքի Լին հոդվածում նախատեսված անշարժ գույքերը, որոնեք որպես սեփական գույք տիրապետում են ֆիզիկական անձը կամ անձինք, տվյալ ֆիզիկական անձի (անձաեց) սեփականությունը համարվելու վերաբերյալ վարչական ակտ ընդունելու համար ապացույցների գնահատման

առանձնահատկություններին:

Արդար դատաքննության իրավունքը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է որպես յուրաքանչյուրի՝ իր իրավունքների ն ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք: Սահմանադրական այս դրույթից ակնհայտ է, որ արդար դատաքննության իրավունքը չի սահմանափակվում դատարան դիմելու իրավունքի պարզ ամրագրմամբ: ՀՀ Սահմանադրությունը նան պարտավորեցնում է բավարարել դատական պաշտպանության միջոցի արդյունավետության իմպերատիվ պահանջը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` Եվրոպական դատարան), անդրադառնալով արդար դատաքննության իրավունքին, նշել է, որ «Կողմերի հավասարության» սկզբունքն արդար դատաքննության ավելի լայն հայեցակարգի անբաժան մասն է, որը սերտորեն կապված է մրցակցության սկզբունքի հետ: «Կողմերի հավասարությունը» նշանակում է, որ յուրաքանչյուր կողմ պետք է ունենա ողջամիտ հնարավորություն ներկայացնելու իր գործը, ներառյալ՝ իր ապացույցները, այնպիսի հիմքերով, որոնք չեն դնում իրեն էապես վատթար պայմանների մեջ՝ ի համեմատություն հակառակորդ կողմի (տե՛ս Թ6ցոծ մ. էհօ Շշօշհ Խօքսենօ (ՄՊ), թիվ 35289/11 գանգատով Եվրոպական դատարանի 19.09.2017 թվականի վճիռը, կետ 146):

» Հանդիսանում է անձնական տվյալ

15 Հանդիսանում է անձնական տվյալ

6

Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատված արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մաս կազմող «կողմերի հավասարության» վերաբերյալ ելակետային դրույթի վարչական արդարադատության ոլորտում իմպլեմենտացմանն է ուղղված, ի թիվս այլնի, գործի փաստական հանգամանքների ի պաշտոնե պարզման ("6 օքիօլօ") սկզբունքը:

ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-190 որոշմամբ արտահատել|իրլ լթ3Ցէ այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը ն լիարժեքությունը՝ արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ: Դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը ն լիարժեքությունն ապահովելու տեսանկյունից արդարադատության այս տեսակին բնորոշ ինստիտուտ է նան գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքը («6 օ8րօօ»):

Այսպես. ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործի փաստական հանգամանքները դատարանը պարզում է ի պաշտոնե ("62 Օքրօլօ"):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, (.) ն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ` կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատարանը (...) պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("Ջ« օքոօլօ") պարզելու սկզբունքը վարչական արդարադատությանը բնորոշ կարնորագույն առանձնահատկություններից մեկն է: Քննարկվող վարչադատավարական սկզբունքի էությունն օրենսդիրը բացահայտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում, որի բովանդակությունը հանգում է հետնյալին.

3 վարչական դատարանը կաշկանդված չէ վարչական դատավարության մասնակիցների ներկայացրած ապացույցներով, միջնորդություններով, առաջարկություններով, բացատրություններով, առարկություններով.

2) վարչական դատարանը պարտավոր է՝

- իր նախաձեռնությամբ ձեռնարկել համարժեք միջոցներ՝ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար,

- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու ն գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները,

- մատնանշել հայցադիմումներում առկա ձնական սխալները,

- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական ն ածանցյալ պահանջները, համալրել ոջ բավարար փաստական տվյալները (տե՛ս, Զաքար Ջերեջյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ

7

ՎԴ/1979/05//7 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12022021 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը նույն օրենսգրքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով պարզում է գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դատարանը, անմիջականորեն գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը՝ բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը դատական ակտի մեջ պետք է պատճառաբանի նման համոզմունքի ձնավորումը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գործի լուծման համար անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելու նպատակով դատարանն իր նախաձեռնությամբ ձեռնարկում է համարժեք միջոցներ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վարչական դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս գնահատում է ապացույցները:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի վերլուծությանը, արձանագրել է, որ նշված իրավակարգավորումից բխում է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե պարզելու ("2 օքիօլօ") սկզբունքը դատական ապացուցման գործընթացում, մասնավորապես, դրսնորվում է կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ իրավաբանական փաստերի վերաբերյալ հնարավոր ն հասանելի տեղեկություններ ձեռք բերելու նպատակով անհրաժեշտ ապացույցներ պահանջելու վարչական դատարանի պարտականությամբ (տե'ս, Ալեքսանդր Կարալովե ըեդդեմ Երեանի քաղաքապետարանհի' թիվ ՎԴ/4315/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ ն 124-րդ հոդվածների վերլուծությունից հետնում է, որ դատարանը գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելու նպատակով գործի լուծման համար էական նշանակություն ունեցող բոլոր փաստերը պարզում է ապացույցների հետազոտման ն գնահատման միջոցով: ՀՀ վճռաբեկ դատարանի գնահատմամբ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումն ու վերլուծությունն է՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու ն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով, իսկ ապացույցների գնահատումը ենթադրում է ապացույցների տրամաբանական նե իրավաբանական որակում դրանց վերաբերելիության, թույլատրելիությաան, արժանահավատութան ն 0բավարարության տեսանկյունից: Ապացույցների գնահատումը՝ որպես ապացուցման գործընթացի տարր, մտավոր, տրամաբանական գործունեություն է, որի արդյունքում դատարանի կողմից եզրահանգում է արվում ապացույցներից յուրաքանչյուրի թույլատրելիության, վերաբերելիության, հավաստիության ն ապացուցման առարկայի մեջ մտնող հանգամանքների բացահայտման համար ապացույցների համակցության բավարարության մասին:

8

Վարչադատավարական օրենսդրության համաձայն՝ դատարանը գործում եղած բոլոր ապացույցները գնահատում է ներքին համոզմամբ, որը պետք է հիմնված լինի գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտության վրա:

ՀՀ վճռաբեկ դատարանը հարկ է համարել նշել նան, որ թեն ներքին համոզմունքը սուբյեկտիվ կատեգորիա է, այդուհանդերձ, օրենսդիրն այն դիտարկում է որպես ապացույցների գնահատման միջոց, որը հանգեցնում է իրավական գնահատականների, հետնաբար ն դատավարական օրենսդրությամբ նախատեսել է դրա օբյեկտիվության ապահովմանն ուղղված որոշակի երաշխիքներ, մասնավորապես՝

1) որպես դատարանի ներքին համոզմունքի օբյեկտիվ հիմք պետք է հանդիսանա գործում եղած ամեն մի ապացույցի ն ապացույցների համակցության բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ հետազոտությունը,

2) դատարանն ազատ է ապացույցների գնահատման գործում:

Ներքին համոզմամբ ապացույցնեի ազատ գնահատումը ենթադրում է, որ դատարանը կաշկանդված չէ տվյալ ապացույցին գործին մասնակցող ն այլ անձանց տված գնահատականներով ն արտահայտած կարծիքներով:

Դատարանի կողմից ապացույցների գնահատման արդյունքներն արտացոլվում են դատական ակտի պատճառաբանական մասում, որտեղ դատարանը պետք է մատնացույց անի այն ապացույցները, որոնց վրա կառուցում է իր եզրահանգումներն ու հետնությունները, ինչպես նան այն դատողությունները, որոնցով հերքում է այս կամ այն ապացույցը: Դատական ակտը միայն այն դեպքում կարող է համարվել պատշաճորեն պատճառաբանված, երբ դրա պատճառաբանական մասում դատարանը ցույց է տվել ապացույցների գնահատման հարցում իր ներքին համոզմունքի ձնավորման օբյեկտիվ հիմքերը (րես, Միսակ Այանյանե ըեդդեմ Երնանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0702/05//1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ գործի ճիշտ լուծման նպատակով դատարանը պետք է ստուգի ապացույցների արժանահավատությունը, քանի որ միայն արժանահավատ ապացույցն է հնարավորություն տալիս հաստատելու կամ հերքելու գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները: Գործով ձեռք բերված որոշ ապացույցների ոչ հավաստիության վերաբերյալ կարող է վկայել դատարանի կողմից միննուն հանգամանքի կամ փաստի վերաբերյալ հակասական, միմյանց բացառող տեղեկությունների, տվյալների ստացումը: Ապացույցի հավաստիության մասին կարելի է դատել՝ առաջին հերթին ելնելով այդ տեղեկատվության աղբյուրի բնույթից (հատկանիշներից), այսինքն՝ ապացույցների արժանահավատությունն առաջին հերթին կախված է տեղեկատվության աղբյուրի որակից: Միննույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցների արժանահավատությունը կախված է նան գործով ձեռք բերված տարբեր ապացույցների՝ միմյանց համապատասխանությունից, հավաքված ն հետազոտված բոլոր ապացույցների ընդհանուր գնահատականից, քանի որ գործով ձեռք բերված ն հետազոտված բոլոր ապացույցների գնահատումը միայն կարող է վերհանել ապացույցների միջն եղած հակասությունները Ա արդյունքում որոշել ապացույցների հավաստիությունը: Այլ կերպ ասած, եթե դատարանի մոտ կասկածներ են առաջանում կապված ձեռք բերված ն հետազոտվող ապացույցների հավաստիության վերաբերյալ, ապա այդ կասկածներն անհրաժեշտ է փարատել՝ տվյալ ապացույցներն այլ ապացույցների հետ համադրելու միջոցով (տե՛ս, Զոյա Սիմեոնիդուն ընդդեմ Երնան համայեքի թիվ ՎԴ/10507/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

9

Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը՝ ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում Ա դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ՝ անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը Ա պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը (..) (տես, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):

«Իրավունք, հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) օրենսդիրը կարգավորել է իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված որոշակի կատեգորիայի անշարժ գույքի նկատմամբ այդ գույքը փաստացի որպես սեփականը տիրապետող ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման ն պատշաճ ձնակերպման հետ կապված հարաբերությունները:

Օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքում մինչն 2001 թվականի մայիսի 15-ը կառուցված ն նույն օրենքի ուժի մեջ մտնելու պահին առկա (...) այն անհատական բնակելի տները ն դրանց կից բնակելի նշանակության օժանդակ շինությունները, դրանց կառուցման ն սպասարկման համար փաստացի առկա սահմանազատված հողամասերը, որոնց նկատմամբ չեն պահպանվել սահմանված կարգով տրամադրված քաղաքաշինական գործունեություն իրականացնելու փաստաթղթերը ն (կամ) հողհատկացման հիմքերը, եթե դրանք կառուցված չեն կամ չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ապա նույն օրենքի ուժով համարվում են այն ֆիզիկական անձի (անձանց) սեփականությունը, ով (ովքեր) տիրապետում է (են) այդ գույքը՝ որպես սեփական գույք:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` նույն օրենքի 1-ին ն 2րդ հոդվածներով նախատեսված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման համար հիմք է ֆիզիկական անձի դիմումի հիման վրա կայացված համայնքի ղեկավարի որոշումը (..):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Օրենքի իմաստով իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գուքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնումը տեղի է ունենում ֆիզիկական անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում կայացվող համայնքի ղեկավարի որոշման հիման վրա, որն էլ տվյալ ֆիզիկական անձին իրավունք է վերապահում օրենքով սահմանված համապատասխան ընթացակարգով գրանցելու իր սեփականության իրավունքը:

Նախկինում կայացրած որոշումներից մեկում անդրադառնալով նշված օրենքի կարգավորման առարկային՝ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ համայնքի ղեկավարը կարող է որոշում կայացնել իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձի սեփականության իրավունքը վերականգնելու մասին

10

միայն այն դեպքում, երբ փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննարկման արդյունքում եկել է այն եզրահանգման, որ դիմում ներկայացրած ֆիզիկական անձի, ինչպես նան այդ դիմումում նշված անշարժ գույքի կարգավիճակը լիովին համապատասխանում է Օրենքով սահմանված բոլոր պահանջներին (տես, Աիդա Զաքարյաեը ն Լնոն Խուրշուդյանն ընդդեմ Երեանի քաղաքապետարանի, երրորդ անձինք' ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երնան փարածքային ստորաբաժանում, Համլեր, Արշակ ն Անդրանիկ Ղարոյանեեր թիվ ՎԴ/3665/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.04.2018 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը, համադրելով Օրենքի վերոնշյալ կարգավորումները ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածում ամրագրված իրավակարգավորման հետ, արձանագրում է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ պարտավորեցման հայց ներկայացված լինելու պարագայում ՀՀ վարչական դատարանը նյութաիրավական հարցերի շրջանակներում պետք է պարզի հետնյալը՝

1) արդյո՞ք համապատասխան անշարժ գույքը կառուցված է «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական տարածքներում մինչն 15.05.2001 թվականը ն 19.07.2008 թվականի դրությամբ առկա է,

2) արդյո՞ք համապատասխան անշարժ գույքը ֆիզիկական անձը տիրապետել է փաստացի՝ որպես իր սեփականը,

3) արդյո՞ք անձի սեփականության իրավունքը հաստատող փաստաթղթերը չեն պահպանվել,

4) արդյո՞ք համապատասխան անշարժ գույքը կառուցված չէ կամ չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում,

5) արդյո՞ք համապատասխան անշարժ գույքը չի հակասում քաղաքաշինական նորմերին,

6) արդյո՞ք համապատասխան անշարժ գույքը չի առաջացնում սերվիտուտ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում արձանագրել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով թեն նախատեսված են պարտավորեցման հայցի դեպքում ապացուցման բեռի բաշխման կանոնները, մասնավորապես՝ ապացուցման բեռը կրում է վարչական մարմինը՝ հայցվող վարչական ակտի ընդունումը մերժելու հիմք հանդիսացած փաստերի մասով, ն ֆիզիկական կամ իրավաբանական անձը՝ այն փաստերի մասով, որոնցով հիմնավորվում է իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունումը, սակայն դատարանը, օժտված լինելով յուրաքանչյուր գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու պարտավորությամբ, պարտավոր է, գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի ուժով, ձեռնամուխ լինել հայցվող վարչական ակտի իրավաչափությունը պարզելուն (տե՛ս, Ծովինար Հայրապետյանի ըեդդեմ ՀՀ կադաստրի կոմիտեի, երրորդ անձ՝ Երնանի քաղաքապետարան, թիվ ՎԴ/1736/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2025 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոգրյալը Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անշարժ գույքի նկատմամբ ֆիզիկական անձանց սեփականության իրավունքի վերականգնման վերաբերյալ պարտավորեցման հայց ներկայացված լինելու պարագայում դատարանը պարտավոր է գործի փաստերն ի պաշտոնե պարզելու սկզբունքի ուժով, ձեռնամուխ լինել հայցվող վարչական ակտի իրավաչափությունը պարզելուն՝ ստուգելով Օրենքի 1-ին հոդվածով նախատեսված

11

պահանջների առկայությունը: Ըստ այդմ՝ դատարանը պարտավոր է անհրաժեշտ բոլոր միջոցները ձեռնարկել անհրաժեշտ ն թույլատրելի ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, որը հնարավորություն կընձեռի պարզելու հայցվող վարչական ակտի իրավաչափության հարցը:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործով հայցվոր Վանուշ Սամսոնյանը պահանջել է պարտավորեցնել Երնանի քաղաքապետարանին տտա՛՛ հասցեում գտնվող հողամասի սահմանների ճշտման վերաբերյալ (իր կողմից փաստացի օգտագործվող մակերեսի չափով)՝ առանց համադրվող մասի ն իրեն պատկանող 11.4 մ ճակատային մասի գծամետրի, 28.06.2008 թվականի «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՕ-117-Ն ՀՀ օրենքի շրջանակներում օրինականացնելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ ընդունել ն պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին կատարելու ուղղումներ կադաստրային քարտեզում՝ կապված տաաա՛4 հասցեում գտնվող հողամասերի վերաբերյալ՝ վերացնելով առկա համադրումները:

Դատարանը 22.12.2022 թվականի վճռով հայցը բավարարել է մասնակիորեն այն հիմնավորմամբ, որ. «(..) Վանուշ Սամսոնյանը, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» հ.ՀՕ-117-Ն օրենքի շրջանակներում հայցում է տատ հասցեում գտեվող անշարժ գույքն օրինականացնելու վերաբերյալ վարչական ակտի ընդունում, որպիսի հողամասը, սույն գործի փաստերի համաձայն, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում: Նշված փաստը հաստատվում է նան այն հանգամանքով, որ Վանուշ Սամսոնյանի դիմումը մերժելու հիմքում պատասխանող Երնանի քաղաքապետարանը դրել է բացառապես այն փաստը, որ տտա՛ճ հասցեում գտեվող անշարժ գույքը համադրվում է ատա՛՛ հասցեում գտվող հողամասի հետ ն որնէ կերպ չի փաստարկել, որ վիճելի հողամասն ընդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

Ինչ վերաբերում է սերվիտուտ առաջացնելու հանգամանքին, ապա Դատարանն արձանագրում է, որ հայցվոր կողմը հաշվի առնելով ատա՛շ հասցեում գտեվող ն իր կողմից տիրապետվող անշարժ գույքի համադրումը տտա՞5 հասցեում գտվող հողամասի հետ, դիմել է Երնանի քաղաքապետարանին" հայցելով տտա՛՛ հասցեում գտեվող հողամասի օրինականացում" իր կողմից փաստացի օգտագործվող մակերեսի չափով (որը սահմանազատված է), այն է' առանց համադրվող մասի ն հայցվորին պատկանող 11.4մ ճակատային մասի գծամետրի: Վերոգյալից հետնում է, որ վիճելի հողամասը չի առաջացնում եան սերվիտուտ:

17 Հանդիսանում է անձնական տվյալ

18 Հանդիսանում է անձնական տվյալ

15 Հանդիսանում է անձնական տվյալ

«5. Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

2 Հանդիսանում է անձնական տվյալ

5. Հանդիսանում է անձնական տվյալ

շ" Հանդիսանում է անձնական տվյալ

12

Հետփտնաբար Դատարանը գտնում է, որ հայցվոր Վանուշ Սամսոնյանի կողմից փաստացի փտիրապետվող' տաա՛» հասցեում գտնվող հողամասի կարգավիճակը համապատասխանում է «Իրավուք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տեերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի Էին հոդվածով սահմանված պահանջներին, որպիսի պարագայում տվյալ հողամասի մասով, «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բեակելի տեերի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի իրավակարգավորման համաձայն, պատասխանող Երնանի քաղաքապետարանը (համայեքի ղեկավարը) պետք է ընդուներ համապատասխան որոշում:

(-)

Դատարանը գտեում է, որ Վանուշ Սամսոնյանի հայցը հայցադիմումի առաջին պահանջի մասով, հիմեավոր է:

(-)

ՀՀ կադաստրի կոմիտեն տտա՛6 հասցեում գտեվող հողամասերի վերաբերյալ կադաստրային քարտեզում իրավասու կլինեի կատարել ուղղումներ (վերացնելով առկա համադրումները) միայն հայցվոր Վանուշ Սամսոեյանի դիմումի (սույն դեպքում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի) հիման վրա համայնքի ղեկավարի կողմից կայացված որոշումը (համապատասխան հողամասի հատակագծի հետ միասին) ՀՀ կադասփտրի կոմիտե ներկայացնելու պարագայում:

Եվ քանի որ առկա չէ Երնանի քաղաքապետի կողմից ընդունված որոշում' հայցվորի կողմից հայցվող հողամասի օրինակաեցման վերաբերյալ (համապատասխան հողամասի հատակագծի հետ միասին), Դատարանը չի կարող պարտավորեցնել ՀՀ կադաստրի կոմիտեին կատարել համապատասխան ուղղում: Հետնաբար հայցը' «Պարտավորեցնել պատասխանող ՀՀ կադաստրի կոմիտեին կադաստրային քարտեզում կատարել ուղղումներ" կապված տաա՛՛ հասցեում գտեվող հողամասերի վերաբերյալ` վերացնելով առկա համադրումները» պահանջի մասով, ենթակա է մերժման»:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Երեանի քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը ն Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ, պատճառաբանել է, որ. «(..) խնդրո առարկա հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումեերի ցանկում, քանզի հակառակի վերաբերյալ որնէ ապացույց պատասխանողի կողմից չի ներկայացվել եան Վերաքննիչ դատարանում: Բացի այդ, նշված փաստը հաստատվում է նան այն հանգամանքով, որ Վանուշ Սամսոեյանի դիմումը մերժելու հիմքում պատասխանող Երնանի քաղաքապետարաեը դրել է բացառապես այն փաստը, որ տտաշ8 հասցեում գրեվող անշարժ գույքը համադրվում է տաաշտ հասցեում գտվող հողամասի հետ ն որնէ կերպ չի փաստարկել, որ վիճելի հողամասն ըեդգրկված է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում:

Հատկանշական է, որ պատասխանող վարչական մարմինն առեվազե խեդրո առարկա հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում ընդգրկված լինելու մասով ի պաշտոնե տիրապետում է այդ տեղեկատվությանը: Մինչդեռ, տիրապետելով Երնան քաղաքում գտփեվող ն ՀՀ » Հանդիսանում է անձնական տվյալ

6 Հանդիսանում է անձնական տվյալ

27 Հանդիսանում է անձնական տվյալ

5 Հանդիսանում է անձնական տվյալ

». Հանդիսանում է անձնական տվյալ

13

հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում հողամասերի վերաբերյալ տեղեկատվությանը, չի ներկայացրել նման ապացույց:

Հաջորդիվ, անդրադառնալով խեդրո առարկա հողամասի սերվիտուտ առաջացնելու հանգամանքին, Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հայցվոր կողմը, հաշվի առնելով տատո: հասցեում գտեվող ն իր կողմից րիրապետվող անշարժ գույքի համադրումը ոռո:՛ հասցեում գրվող հողամասի հետ, դիմել է Երնանի քաղաքապետարանին' հայցելով առաշ հասցեում գտեվող հողամասի օրինականացում իր կողմից փաստացի օգտագործվող մակերեսի չափով (որը սահմանազատված է), այն է' առանց համադրվող մասի ն հայցվորին պատկանող 1.4մ ճակատային մասի գծամետրի, որպիսի հանգամանքը, Վերաքննիչ դատարանի գնահատմամբ, բացառում է վիճելի հողամասի սերվիտուտ առաջացնելու հանգամանքը:

Վերը նշված պայմաններում Վերաքենիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Վանուշ Սամսոնյանի կողմից փաստացի տիրապետվող" տատա: հասցեում գտեվող հողամասի կարգավիճակը համապատասխանում է «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածով սահմանված պահանջներին, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել նան Վարչական դատարանը»:

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետնյալը.

Սույն գործի փաստերից հետնում է, որ Վանուշ Սամսոնյանը 20.02.1987 թվականից հաշվառված է տաո`՛ հասցեում:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 03.06.2016 թվականին տրամադրված թիվ ԱՏ-01/06/2016-1-0062 տեղեկանքի համաձայն` Վանուշ Սամսոնյանի կողմից ներկայացված կոորդինատներով հողամասը համադրվում է Լիդա Եղիազարյանի անվամբ գույքագրված անշարժ գույքի հետ:

ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված 22.11.2019 թվականի «Գույքի առանձին որակական քանակական բնութագրեի ն դրա նկատմամբ առանձին իրավունքների (սահմանափակումների) վերաբերյա» թիվ .ԱՏ-22112019-01-0510 տեղեկանքի համաձայն՝ ատո:5 հասցեով անշարժ գույքը գրանցված կամ գույքագրված չէ: Միաժամանակ նշվում է, որ ներկայացված գեոդեզիական հանույթի տվյալները համադրվում են աաա՝6 հասցեում գտնվող հողամասի հետ:

Վանուշ Սամսոնյանի ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանին ուղղված 29.11.2019 թվականի թիվ 20-ել-2131 գրությամբ Երեանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության ն քաղաքաշինության վարչության պետը հայտնել է, որ տատ:՛ հասցեում գտնվող բնակելի տան ն հողամասի օրինականացման վերաբերյալ դիմումը կարող է քննարկվել միայն այն դեպքում, երբ ՀՀ կադաստրի կոմիտեն կ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
1 դեկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՎԴ/0901/05/20
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել