ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 937 — Հետ չկանչվող ակրեդիտիվ 1.
Ամփոփում
Հոդված 937. Հետ չկանչվող ակրեդիտիվ 1. Հետ չկանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որը չի կարող վերացվել կամ փոփոխվել առանց միջոցներ ստացողի համաձայնության: 2. Էմիտենտ բանկի խնդրանքով ակրեդիտիվային գործառնությանը մասնակցող կատարող բանկը կարող է հաստատել հետ չկանչվող ակրեդիտիվը (հաստատված ակրեդիտիվ): Նման հաստատումը նշանակում է էմիտենտ բանկի պարտավորության հանդեպ կատարող բանկի կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարելու լրացուցիչ պարտավորությա
Ամբողջ Տեքստ
Հոդված 937. Հետ չկանչվող ակրեդիտիվ 1. Հետ չկանչվող է համարվում այն ակրեդիտիվը, որը չի կարող վերացվել կամ փոփոխվել առանց միջոցներ ստացողի համաձայնության:
2. Էմիտենտ բանկի խնդրանքով ակրեդիտիվային գործառնությանը մասնակցող կատարող բանկը կարող է հաստատել հետ չկանչվող ակրեդիտիվը (հաստատված ակրեդիտիվ): Նման հաստատումը նշանակում է էմիտենտ բանկի պարտավորության հանդեպ կատարող բանկի կողմից ակրեդիտիվի պայմաններին համապատասխան վճարելու լրացուցիչ պարտավորության ստանձնում:
3. Կատարող բանկի հաստատած հետ չկանչվող ակրեդիտիվը չի կարող փոփոխվել կամ վերացվել առանց կատարող բանկի համաձայնության:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
