Քաղաքացիական իրավունք — 1125
Ամփոփում
քննելով Լևոն Ոսկանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Լևոն Ոսկանյանի ընդդեմ Կոլյա և Գրիգոր Անտոնյանների երկաթյա դուռը քանդելու մուտքն ազատելու պահանջի մասին և Գրիգոր Անտոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լևոն Ոսկանյանի մուտքի նկատմամբ օգտագործման կարգ սահմանելու և իրենց անհատույց օգտագործման իրավունքը 55քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին, ՊԱՐԶԵՑ 1.Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան Լևոն Ոսկանյանը պահանջել է պարտավորեցնել Կոլյա և Գրիգոր Անտոնյաններին քանդելու իր հողամասում նրանց կողմից տեղադրված երկաթյա
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ քաղաքացիական վերաքննիչ
դատարանի վճիռ
Քաղաքացիական գործ թիվ 07-437
Նախագահող դատավոր Ն.Հովսեփյան
Դատավորներ
Տ.Սահակյան
Ա.Թումանյան
Քաղաքացիական գործ թիվ 3-33(ՎԴ)
2008թ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը (այսուհետ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ
մասնակցությամբ դատավորներ
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆԻ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆԻ
Վ.ԱԲԵԼՅԱՆԻ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆԻ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
2008 թվականի փետրվարի 29-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Լևոն Ոսկանյանի վճռաբեկ
բողոքը ՀՀ
քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճռի դեմ ըստ հայցի Լևոն Ոսկանյանի ընդդեմ Կոլյա և Գրիգոր Անտոնյանների երկաթյա դուռը քանդելու մուտքն ազատելու պահանջի մասին և Գրիգոր Անտոնյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Լևոն Ոսկանյանի մուտքի նկատմամբ օգտագործման կարգ սահմանելու և իրենց անհատույց օգտագործման իրավունքը 55քմ մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչելու պահանջների մասին,
ՊԱՐԶԵՑ
1.Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան Լևոն Ոսկանյանը պահանջել է պարտավորեցնել Կոլյա և Գրիգոր Անտոնյաններին քանդելու իր հողամասում նրանց կողմից տեղադրված երկաթյա դուռը հողամասը բերելով նախկին տեսքին:
Դիմելով դատարան Գրիգոր Անտոնյանը պահանջել է մուտքի նկատմամբ սահմանել օգտագործման կարգ և ճանաչել իր ընտանիքի օգտագործման իրավունքը 55քմ մակերեսով հողամասի նկատմամբ:
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռով հայցը բավարարվել է, հակընդդեմ հայցը մերժվել: ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի (այսուհետ Վերաքննիչ դատարան) 18.06.2007 թվականի վճռով հայցը և հակընդդեմ հայցը մերժվել են: Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Լևոն Ոսկանյանը: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2
2.Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում հիմնավորումներով.
ներքոհիշյալ
1) Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ և 132-րդ (իրականում բողոքը ներկայացնելու ժամանակ գործող 218-րդ) հոդվածները: Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը գործի ապացույցները չի հետազոտել դրանց լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտությամբ, ինչի արդյունքում գտել է, որ Անտոնյանների կողմից փաստացի օգտագործվում է 1470քմ մակերեսով հողամաս, որից 55քմ մակերեսի վրա ամրակայված է 19,4քմ մակերեսով բնակելի շինություն: Մինչդեռ, Անտոնյաններն իրենց հատկացված 1500քմ մակերեսով հողմասից պակաս հողամաս են զբաղեցնում: Վերաքննիչ դատարանը չի իրականացրել ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտություն, որի արդյունքում պարզ կդառնար, որ Լևոն Ոսկանյանի կողմից Անտոնյանների հողամասից զավթում չի կատարվել:
Վերաքննիչ դատարանը չի գնահատել ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման (այսուհետ Կադաստր) կողմից կազմված հատակագիծը, որի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470քմ մակերեսով հողամասից 55քմ մակերեսը և դրա վրա ամրակայված 19,4քմ մակերեսով բնակելի տունն ընկնում են Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողամասի վրա: Այս ապացույցի գնահատման դեպքում ակնհայտ է, որ Անտոնյաններն առանց Ոսկանյանի համաձայնության, առանց որևէ իրավական հիմքի փաստացի օգտագործում են հայցվորին սեփականության իրավունքով պատկանող 55քմ մակերեսով հողամասը: Վերաքննիչ դատարանը չի գնահատել այս ապացույցը և սխալ եզրակացության է եկել այդ ապացույցով հաստատվելիք փաստի մասին: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Անտոնյանների հողամասը պակասում է Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 6 տան կողմից: Վերաքննիչ դատարանը որպես ապացույց չի գնահատել նաև Վերաքննիչ դատարանին հասցեագրված Կադաստրի 26.04.2007 թվականի կղ-2967 գրությունը, որի համաձայն Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 տան նկատմամբ որևէ իրավունք գրանցված չէ: Փաստորեն Վերաքննիչ դատարանը չի գնահատել վերը նշված ապացույցները և չի պատճառաբանել այդ ապացույցը չգնահատելու պատճառները:
Վերաքննիչ դատարանը, որպես ապացույց ընդունել և գնահատել է Վերաքննիչ դատարանում ներկայացված Երևանի Դավթաշենի թաղապետի գրությունն այն մասին, որ Կոլյա և Գրիգոր Անտոնյանների կողմից վիճելի տարածքն օգտագործվել է դեռևս 1939 թվականից, այն դեպքում, երբ Կոլյա Անտոնյանն այդ ժամանակ եղել է երեք տարեկան, իսկ Գրիգոր Անտոնյանը ծնված չի եղել:
2) Վերաքննիչ դատարանը չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 274-րդ հոդվածը, որի արդյուքնում խախտել է իր գույքը ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու անձի իրավունքը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանում է հետևյալ փաստարկներով. Վերաքննիչ դատարանը հայցը մերժելու հիմք է համարել այն, որ Ոսկանյանների տանը կից տարածքը սեպաձև մտել է Անտոնյանների հողամասի մեջ: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումից հետևում է, որ օրինական հիմքով հատկացված և սեփականության իրավունքով գրանցված հողամասի սեպաձև հատակագիծը հիմք է, որպեսզի սեփականատերը չկարողանա օգտագործել և տիրապետել իր հողամասը: Դրանով Վերաքննիչ դատարանը խախտել է Լևոն Ոսկանյանի սեփականության իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա վճռաբեկ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը և օրինական ուժ տալ Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 09.11.2006 թվականի վճռին: 3.Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը. Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը
1) Երևանի Դավիթաշենի 5-րդ փողոցի թիվ 4 և թիվ 2 տները գտնվում են հարևանությամբ:
3
2) Քննվող քաղաքացիական գործում առկա Կադաստրի Դավթաշենի տարածքային ստորաբաժանման 17.07.2006 թվականի գրության և դրան կից հատակագծի համաձայն վերոհիշյալ երկու տներին կից հողամասերի սահմանները համադրվում են: Համադրվող տարածքում գտնվում է վեճի առարկա անշարժ գույքը:
3) Կադաստրի կողմից կազմված հատակագծի համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470քմ մակերեսով հողամասից 55 քմ մակերեսը և դրա վրա ամրակայված 19,4 քմ մակերեսով բնակելի տունն ընկնում են Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողամասի վրա: 4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները. Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքերի սահմաններում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 1) բողոքն առաջին հիմքով հիմնավոր է մասնակիորեն հետևյալ
պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ երկաթյա դուռը քանդելու մուտքն ազատելու (այսուհետ մուտքն ազատելու) հայցապահանջը բավարարելու կամ մերժելու համար Վերաքննիչ դատարանը պետք է անդրադառնար և գնահատման առարկա դարձներ վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը:
Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն վճռի մեջ պետք է նշվեն վերաքննիչ դատարանի կողմից պարզված գործի հանգամանքները, ապացույցները, որոնց վրա հիմնված են վերաքննիչ դատարանի հետևություններն այդ հանգամանքների մասին, և փաստարկները, որոնցով վերաքննիչ դատարանը մերժում է այս կամ այն ապացույցները, ինչպես նաև այն օրենքները, ՀՀ միջազգային պայմանագրերը և այլ իրավական ակտերը, որոնցով ղեկավարվել է վերաքննիչ դատարանը վճիռ կայացնելիս: Վճռաբեկ դատարանն իր որոշումներում անդրադարձել է դատական ակտերի իրավական հիմնավորվածության հարցին (տես օրինակ` ՛Քնար-88 ՍՊԸ ընդդեմ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության, 21.12.2006թ. Քաղ. գործ թիվ 3-2504/ՏԴ, (գումար բռնագանձելու պահանջով)):
Վճռաբեկ դատարանը նշել է, որ յուրաքանչյուր դեպքում դատարանը պարտավոր է տալ վճռի թե՛ փաստական, և թե՛ իրավական հիմնավորումը: Ըստ Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման, վճռի իրավական հիմնավորումը կայանում է հաստատված փաստերի և իրավահարաբերությունների նկատմամբ նյութական իրավունքի համապատասխան նորմի կամ նորմերի ընտրության և կիրառման մեջ, այն նորմի (նորմերի), որի հիման վրա դատարանն եզրակացնում է վիճելի իրավահարաբերության առկայության կամ բացակայության մասին: Սույն քաղաքացիական գործի քննության ժամանակ գործող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 218-րդ հոդվածից հետևում է, որ դատարանը պետք է նշեր ոչ միայն այն ապացույցները, որոնց վրա հիմնվել է վիճելի փաստերը հաստատելիս և արդյունքում վճիռ կայացնելիս, այլև պետք
է պատճառաբաներ, թե ինչու է կողմի
ներկայացրած այս կամ այն ապացույցը մերժվում: Միայն նման հիմնավորումը կարող է վկայել գործի բազմակողմանի հետազոտության մասին (տես, Անժելա Ղազարյանը, Արփիկ և Արմինե Գասպարյաններն ընդդեմ Շուշանիկ Սարգսյանի, Ոսկեհատ, Նունե, Հրանուշ Գասպարյանների ժառանգական գույքը ժառանգների միջև բաժանելու պահանջի մասին, ՀՀ վճռաբեկ դատարանի 12.12.2007 թվականի որոշում, քաղաքացիական գործ թիվ 3-1843(ՎԴ)): Մինչդեռ սույն քաղաքացիական գործով Վերաքննիչ դատարանի կողմից չեն ուսումնասիրվել և գնահատման առարկա չեն դարձվել Կադաստրի կողմից տրված գրություններն ու կազմված հատակագծերը, որոնց համաձայն` Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 4 հասցեում Գրիգոր և Կոլյա Անտոնյանների կողմից օգտագործվող փաստացի 1470քմ մակերեսով հողամասից 55քմ մակերեսով հողամասը, իր վրա ամրակայված 19,4քմ բնակելի շինությամբ, ընկնում է Երևանի Դավթաշեն 5-րդ փողոցի թիվ 2 տան հողամասի վրա:
2) Վճռաբեկ բողոքի երկրորդ հիմքին Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում, վեճի առարկա հողամասի պատկանելության հարցը որոշված չլինելու պատճառով: Այս իրավական հարցին հնարավոր է պատասխանել գործի նոր քննության ժամանակ:
4
Այսպիսով, վճռաբեկ բողոքի առաջին հիմքի առկայությունը բավարար է, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի համաձայն, Վերաքննիչ դատարանի վճիռը մասնակիորեն բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-2412-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1.
Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանի 18.06.2007 թվականի վճիռը մուտքն ազատելու հայցապահանջի մասով և գործն այդ մասով ուղարկել Երևանի Աջափնյակ և Դավթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարան նոր քննության:
2.
Սույն որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող
Հ.ՄԱՆՈՒԿՅԱՆ
Դատավորներ
Ա.ՄԿՐՏՈՒՄՅԱՆ
Վ.ԱԲԵԼՅԱՆ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ
Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ
Ս.ՕՀԱՆՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 փետրվարի, 2008 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
