Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 135 — Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջարկելու կարգը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 135AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 135 — Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջարկելու կարգը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 135. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջարկելու կարգը 1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դա

Ամբողջ Տեքստ

Հոդված 135. Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու առաջարկելու կարգը 1. Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երկու ամիս և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, իսկ այլ հիմքով Վճռաբեկ դատարանի նախագահի թափուր տեղ առաջանալու օրվանից մեկշաբաթյա ժամկետում Դատական դեպարտամենտը կազմում և Բարձրագույն դատական խորհուրդ է ներկայացնում Վճռաբեկ դատարանի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք տվյալ դատարանում ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում և Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն:

2. Վճռաբեկ դատարանում դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի՝ Վճռաբեկ դատարանում առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում:

3. Բարձրագույն դատական խորհուրդն իր նիստում ուսումնասիրում է ներկայացված ցուցակում ընդգրկված դատավորների անձնական գործերը, անհրաժեշտության դեպքում հրավիրում նրանց զրույցի։

4. Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի նշանակման առաջարկություն ներկայացնելու հարցը քննարկելիս հաշվի է առնում նախագահի պաշտոնում արդյունավետ գործելու համար անհրաժեշտ հմտություններն ու որակները բնութագրող հատկանիշներ, այդ թվում՝ 1) դատավորի մասնագիտական հեղինակությունը. 2) դատավորի պարտականությունները կատարելիս իր գործընկերների նկատմամբ դրսևորած վերաբերմունքը. 3) դատավորի կազմակերպչական և կառավարչական ունակությունները, կառավարչական բնույթի աշխատանքի փորձառության դեպքում այդ աշխատանքում դատավորի ցուցաբերած հմտություններն ու որակները բնութագրող այլ հատկանիշներ:

5. Բարձրագույն դատական խորհուրդն անցկացնում է բաց քվեարկություն, որի ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ իր ներքին համոզմամբ քվեարկում է «կողմ» կամ «դեմ»: 6. (մասն ուժը կորցրել է 25.03.20 ՀՕ-197-Ն) 7. Քվեարկության ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:

8. Եթե քվեարկության արդյունքում որևէ թեկնածու չի ստացել ձայների կեսից ավելին, ապա անցկացվում է լրացուցիչ քվեարկություն, որին մասնակցում են առավել ձայներ ստացած երկու թեկնածուները:

9. Եթե ձայների հավասարության պատճառով հնարավոր չէ որոշել առավել ձայներ ստացած երկու թեկնածուներին, ապա նախապատվությունը տրվում է դատավորի առավել երկար փորձառություն ունեցող թեկնածուին, իսկ փորձառության հավասարության դեպքում՝ տարիքով ավագին:

10. Լրացուցիչ քվեարկության ժամանակ Բարձրագույն դատական խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Լրացուցիչ քվեարկության ժամանակ ձայների թվի կեսից ավելին ստացած թեկնածուն համարվում է ընտրված: Եթե ոչ մեկը չի ստացել քվեարկության մասնակիցների առնվազն կեսից ավելի «կողմ» ձայներ, ապա անցկացվում է նոր ընտրություն:

11. Քվեարկության արդյունքներով Ազգային ժողովին է առաջարկվում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի մեծամասնության «կողմ» ձայներ ստացած թեկնածուն:

12. Քվեարկության արդյունքում Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածուին նրա անձնական գործի հետ միասին ներկայացնում է Ազգային ժողով Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանալու օրվանից տասնօրյա, իսկ այլ հիմքով պաշտոնը թափուր մնալու դեպքում՝ մեկամսյա ժամկետում:

13. Ազգային ժողովն առաջարկվող թեկնածուին ընտրում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով սահմանված կարգով: (135-րդ հոդվածը փոփ. 25.03.20 ՀՕ-197-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) ԳԼՈՒԽ 18 ( գլուխը խմբ. 25.03.20 ՀՕ-197-Ն) (25.03.20 ՀՕ-197-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (18-րդ գլուխն ուժի մեջ է մտնում 31.07.20-ին` Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի ձևավորման պահից, համաձայն ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի 31.07.20 N-04Ա որոշման) ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ (վերնագիրը խմբ.

25.03.20 ՀՕ-197-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել