ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-3)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 18 հունվարի 2024թ. ՍԴԴԿՈ - 3 | ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
Վ. Գրի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան 18 հունվարի 2024 թ.
Սահմանադրական դատարանի դատական կազմը`
Նախագահությամբ Է. Շաթիրյանի
Անդամակցությամբ Ս. Սաֆարյանի
Հ. Թովմասյանի
Քննության առնելով Դավիթ Հարությունյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Դավիթ Հարությունյանի (այսուհետ Դիմող) դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2024 թվականի հունվարի 3-ին, որով Դիմողը խնդրել է. «Սույն դիմումը բավարարել.
1․ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: 2․ «Հայաստանի Հանրապետության Դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասը և դրա փոխկապակցված 11-րդ հոդվածի 2-րդ մասը, և/կամ այդ նորմերին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը ճանաչել Սահմանադրության 31-րդ, 49-րդ, 61-րդ, 63-րդ, և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»։
2. Բարձրագույն դատական խորհրդի «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ» 2023 թվականի հուլիսի 3-ին ընդունած թիվ ԲԴԽ-57-Ո-Կ-16 որոշման առնչությամբ Դիմողը, մասնավորապես, նշում է. «Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված Որոշմամբ դիմողի նկատմամբ կիրառված Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը, 90-րդ հոդվածի 6-րդ մասը (արդարադատության շահերի պաշտպանության նպատակով դռնփակ դատական նիստ), 50-րդ հոդվածի 2-րդ մասը և դրա հետ փոխկապակցված ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը (դատական նիստերի դահլիճից դատավորի հեռացում), ակնհայտ միջամտություն են գործում դիմողի Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածով, ինչպես նաև 31-րդ հոդվածի 1-ին մասով ու 49-րդ հոդվածով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության, մասնավոր ընտանեկան կյանքի ու բարի համբավի, ինչպես նաև հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքների նկատմամբ»: Արդարադատության շահի պաշտպանության նպատակով գործի քննության դռնփակ լինելու առնչությամբ Դիմողը, մասնավորապես, գտնում է. « Օրենքների իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը և/կամ օրենքի որոշակիությունը, այնքանով որքանով հնարավորություն է տրվում բացառապես արդարադատության շահի պաշտպանության նպատակով միջամտել արդար դատաքննության էական կոմպոնենտներից մեկի օրենքով նախատեսված գործի հրապարակայնության սկզբունքի նկատմամբ, հակասահմանադրական է. հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներին»: Կարգապահական վարույթի վերաբերյալ գործով դատավորի նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացում» դատական սանկցիայի կիրառման հարցի առնչությամբ Դիմողը, մասնավորապես, գտնում է. « հատկապես գործի քննության հենց սկզբնական փուլում, երբ հատկապես դատավորը կարգապահական վարույթի սկզբնական փուլում, դեռևս չի ներկայացրել նյութեր և/կամ չի թույլատրվել ներկայացնել նյութեր, ապացույցներ, չի տվել բացատրություններ, չի ունեցել պաշտպանական ելույթ, ներկա չեն գտնվել փաստաբաններ, ներկայացուցիչներ, չի ապահովվել ներկայացուցիչների մասնակցությունը նաև հետագայում, և նրա նկատմամբ կիրառվում է դատական նիստերից դահլիճից հեռացում սանկցիա, ապա նորմը կամ դրա նման մեկնաբանությունը իրավակիրառ պրակտիկայում հակասում է կողմերի հավասարության, մրցակցության, պաշտպանության, արդար դատաքննության Սահմանադրական իրավունքին»։ Դիմողը նշում է նաև. « թեև մինչև դատական նիստի ավարտը` դատական սանկցիա կիրառելուց հետո, ժամանել են փաստաբաններ և նրանց մուտք արգելվել է խորհրդի նախագահի կողմից ու միաժամանակ բարձրաձայն ափսոսանք հայտնելով շարունակել է նիստը, սակայն նշվածը ինքնին ենթակա է գնահատման ու վիճարկման այլ ընթացակարգերով և սահմանադրական դատարանի առջև գործողությունների կամ որոշման օրինականության կամ իրավաչափության հարց չի բարձրացվում, այլև Սահմանադրական դատարանի առջև սույն դիմումով բարձրացվում է դրույթի իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը կամ օրենսդրական բացը, որը կիրառվել է ոլորտի իրավակիրառի` կարգապահական վարույթների գործերով իրավակիրառ պրակտիկայի միակ ձևավորողը բարձրագույն դատական խորհրդի կողմից»: Ըստ Դիմողի « Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը, և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը և/կամ դրանց իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը և/կամ օրենսդրական բացը, մասնավորապես նաև այնքանով որքանով չեն նախատեսում կարգապահական վարույթով գործի քննության ընթացքում դատավորի նկատմամբ դատական նիստերի դահլիճից հեռացում դատական սանկցիայի կիրառման բացառություն կամ ընձեռում են դրա հնարավորությունը, և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում սանկցիայի կիրառման տևողություն և/կամ այնքանով որքանով չեն նախատեսում դատական նիստի շարունակության անհնարինություն առանց փաստաբանի մասնակցության հակասահմանադրական են, հակասում են Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասով և 63-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված արդյունավետ դատական պաշտպանության ու արդար դատաքննության իրավունքներին»:
3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներից Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ առկա չեն սույն անհատական դիմումով գործի քննությունը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածներով նախատեսված հիմքերը` նկատի ունենալով, որ
1) դիմումում առաջադրված հարցերը ենթակա են Սահմանադրական դատարանին,
2) Դիմողն իրավասու է նշված հարցերով դիմելու Սահմանադրական դատարան, այն է
ա) Դիմողը հանդիսացել է դատարանում (տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդում) դատավարության մասնակից,
բ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի կողմից,
գ) համապատասխան օրինադրույթները Դիմողի նկատմամբ կիրառվել են դատարանի վերջնական ակտով,
դ) Դիմողն սպառել է ներպետական դատական պաշտպանության բոլոր միջոցները,
3) դիմումում առաջադրված հարցերի վերաբերյալ առկա չէ Սահմանադրական դատարանի որոշում,
4) դիմումի առարկայի վերաբերյալ այլ դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանում գործի դատաքննություն չի իրականացվում,
5) դիմումն ակնհայտ անհիմն չէ,
6) Դիմողը պահպանել է Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը:
Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 69-րդ հոդվածով Սահմանադրական դատարանի դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Դավիթ Հարությունյանի դիմումի հիման վրա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ մասի և դրա հետ փոխկապակցված նույն սահմանադրական օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասի հաշվի առնելով նաև նշված դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել Ազգային ժողովին:
Նախագահող Է. Շաթիրյան
Անդամներ Ս. Սաֆարյան
Հ. Թովմասյան
18 հունվարի 2024 թվականի
ՍԴԴԿՈ-3
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունվարի, 2024 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ-3
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
