Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 239 — Գնդի պլանով պարբերաբար անցկացվում են ընդհանուր գումարտակային կամ գնդային երեկոյան անվանականչեր: Երեկոյան անվանականչի համար նախատեսված տեղը պետք է լուսավորված լինի: Ընդհանուր բրիգադ
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 239AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 239 — Գնդի պլանով պարբերաբար անցկացվում են ընդհանուր գումարտակային կամ գնդային երեկոյան անվանականչեր: Երեկոյան անվանականչի համար նախատեսված տեղը պետք է լուսավորված լինի: Ընդհանուր բրիգադ

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 239. Գնդի պլանով պարբերաբար անցկացվում են ընդհանուր գումարտակային կամ գնդային երեկոյան անվանականչեր: Երեկոյան անվանականչի համար նախատեսված տեղը պետք է լուսավորված լինի: Ընդհանուր բրիգադային (գնդային) անվանականչերին պարտավոր են ներկա լինել գումարտակի (գնդի) բոլոր սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները: Ամբողջ անձնակազմի անվանականչն ըստ անվանացուցակի կատարում են վաշտերի հրամանատարները և արդյու

Ամբողջ Տեքստ

Հոդված 239. Գնդի պլանով պարբերաբար անցկացվում են ընդհանուր գումարտակային կամ գնդային երեկոյան անվանականչեր: Երեկոյան անվանականչի համար նախատեսված տեղը պետք է լուսավորված լինի: Ընդհանուր բրիգադային (գնդային) անվանականչերին պարտավոր են ներկա լինել գումարտակի (գնդի) բոլոր սպաները, ենթասպաները, պայմանագրով ծառայության անցած զինծառայողները և կին զինծառայողները: Ամբողջ անձնակազմի անվանականչն ըստ անվանացուցակի կատարում են վաշտերի հրամանատարները և արդյունքների մասին զեկուցում են գումարտակի հրամանատարներին: Ընդհանուր գնդային անվանականչի ժամանակ գնդի գումարտակների և առանձին ստորաբաժանումների հրամանատարները անվանականչի արդյունքների մասին զեկուցում են գնդի հրամանատարին: Ընդհանուր գումարտակային (գնդային) անվանականչի ավարտից հետո գումարտակի (գնդի) հրամանատարը տալիս է « Զգաստ » հրամանը և կարգադրում «Երեկոյահավաք» շեփորել: Ընդհանուր գնդային երեկոյան անվանականչի անցկացման ժամանակ «Երեկոյահավաքի» ավարտից հետո նվագախումբը կատարում է Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը: Այնուհետև ստորաբաժանումներն անցնում են նվագախմբի ուղեկցությամբ: «Երեկոյահավաքի» կատարման սկզբից ստորաբաժանումների հրամանատարները` դասակի հրամանատարը և ավելի բարձր, ձեռքը հպում են գլխարկին և իջեցնում « Ազատ » հրամանով, որը տալիս է գումարտակի (գնդի) հրամանատարը պետական օրհներգի կատարումից հետո: (239-րդ հոդվածը փոփ. 14.04.11 ՀՕ-124-Ն) Ու ՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈՒՆՔՆԵՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել