«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-117)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 29 հոկտեմբերի 2019թ. ՍԴԱՈ - 117 | «ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ` ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ Ա Յ Ի Ն Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 127-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 5-ՐԴ ՄԱՍԻ, 26-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ 388-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱ-ԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սահմանադրական դատարանը, քննության առնելով «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի, 26-րդ հոդվածի 1-ին մասի և 388-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժելու մասին առաջարկությունը, ՊԱՐԶԵՑ.
1. 2019 թվականի հոկտեմբերի 15-ին Սահմանադրական դատարան է մուտքագրվել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի 2019 թվականի օգոստոսի 30-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» ԵԴ/18182/02/19 քաղաքացիական գործով որոշումը: Վերոհիշյալ որոշմամբ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը դիմել է Սահմանադրական դատարան խնդրելով որոշել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի, 26-րդ հոդվածի 1-ին մասի և 388-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականության հարցը, այդ թվում նաև իրավունքի բացի մասով:
2. Դիմումի ուսումնասիրությունը վկայում է, որ այն չի բավարարում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասի այն պահանջը, համաձայն որի դատարանը վարույթը կասեցնելու դեպքում հիշյալ հոդվածով նախատեսված դիմումը կարող է ներկայացնել վարույթը կասեցնելու մասին որոշում ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում: Հարկ է նշել նաև, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 4-րդ գլխով սահմանվում են Սահմանադրական դատարան դիմելու ընդհանուր իրավակարգավորումները, որոնք պարտադիր են Սահմանադրական դատարան դիմող բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանների համար: Օրենքի հիշյալ գլխով կանոնակարգվում են նաև գործի քննությունը մերժելու (29-րդ հոդված) հետ կապված հարցերը: Օրենսդիրը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանել է, որ Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան: Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 2019 թվականի օգոստոսի 30-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշման մեջ նշել է, որ ԵԴ/18182/02/19 քաղաքացիական գործի վարույթը կասեցրել է 2019 թվականի օգոստոսի 30-ին: Սակայն, Վերաքննիչ քաղաքացիական դատարանն իր 2019 թվականի օգոստոսի 30-ի «ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու մասին» որոշումը Սահմանադրական դատարան է ներկայացրել 2019 թվականի հոկտեմբերի 14-ին: Այսինքն, ակնհայտ է, որ դիմողը չի պահպանել «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 71-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված եռօրյա ժամկետը և, հետևաբար, իրավասու չէ դիմելու Սահմանադրական դատարան: Ելնելով վերոշարադրյալից, ղեկավարվելով Սահմանադրության 167-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 71-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջները Սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ. «Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դիմումի հիման վրա Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 127-րդ հոդվածի 5-րդ մասի, 26-րդ հոդվածի 1-ին մասի և 388-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԴԱՏԱՎՈՐ Ա. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ
29 հոկտեմբերի 2019 թվականի
ՍԴԱՈ-117
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 29 հոկտեմբերի, 2019 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-117
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
