Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 375 — Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը 1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատ
ARLISAI Ինդեքսավորված
Ուժը կորցրած ակտ։ Վերնագիրն ասում է, որ այս խմբագրությունն այլևս ուժի մեջ չէ։ Վկայակոչելուց առաջ գտեք գործող տարբերակը։

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ (2003թ., ուժը կորցրած 01.07.2022) — Հոդված 375 — Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը 1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատ

arlis.am — repealed code article (2003–2022)Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 375.Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը 1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ա

Ամբողջ Տեքստ

Հոդված 375.Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը

1. Պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելը, իշխանազանցությունը կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելը, ինչպես նաեւ իշխանության անգործությունը, եթե այդ արարքները կատարվել են շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, եւ եթե դրանք էական վնաս են պատճառել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

2. Նույն արարքները, որոնք անզգուշությամբ նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել՝ պատժվում են ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքները, որոնք նյութական ծանր հետեւանքներ են առաջացրել՝

պատժվում են ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում՝

պատժվում են ազատազրկմամբ՝ յոթից տասներեք տարի ժամկետով` գույքի բռնագրավումով կամ առանց դրա:

(375-րդ հոդվածը լրաց. 09.06.04 ՀՕ-97-Ն, խմբ. 30.04.13 ՀՕ-34-Ն)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — repealed code article (2003–2022)

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել