ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.26 — Դիմումի քննությունը 1.
Ամփոփում
Հոդված 222.26. Դիմումի քննությունը 1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ: 2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձևական սխալները վերացնելու
Ամբողջ Տեքստ
Հոդված 222.26. Դիմումի քննությունը 1. Վարչական դատարանը պարտավոր է դիմումն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, ընդունել վարույթ, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածով նախատեսված պահանջների պահպանմամբ:
2. Եթե չեն պահպանվել սույն օրենսգրքի 222.25-րդ հոդվածի պահանջները, ապա վարչական դատարանը եռօրյա ժամկետում պատճառաբանված որոշմամբ դիմումը վերադարձնում է` նշելով այն պահանջը, որը չի պահպանվել: Դիմումում առկա ձևական սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, այն վարչական դատարան կրկին ներկայացնելու դեպքում դիմումը վարչական դատարան ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:
3. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում է միանձնյա`
գրավոր ընթացակարգով` դռնփակ դատական նիստում:
4. Սույն գլխով նախատեսված գործերով դիմումը վարչական դատարանը քննում և գործն ըստ էության լուծող դատական ակտը կայացնում է դիմումը վարույթ ընդունելուց հետո` տասնհինգօրյա ժամկետում:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
