Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 49 — Նիստի ընթացակարգը 1.
ARLISՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 49AI Ինդեքսավորված

ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ — Հոդված 49 — Նիստի ընթացակարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 49. Նիստի ընթացակարգը 1. Դատական նիստերի դահլիճ Սահմանադրական դատարանի դատավորների մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ: 2. Նախագահողը նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը։ 3. Նախագահողը նիստի քարտուղարության միջոցով պարզում է դատավարո

Ամբողջ Տեքստ

Հոդված 49. Նիստի ընթացակարգը 1. Դատական նիստերի դահլիճ Սահմանադրական դատարանի դատավորների մտնելու պահին դահլիճում ներկաները ոտքի են կանգնում, այնուհետև նիստը նախագահողի հրավերով զբաղեցնում իրենց տեղերը: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

2. Նախագահողը նշանակված ժամին հավաստիանալով, որ նիստն իրավազոր է, բացում է այն և հայտարարում դատաքննության ենթակա գործը։

3. Նախագահողը նիստի քարտուղարության միջոցով պարզում է դատավարության մասնակիցների ներկայությունը և ստուգում կողմերի ներկայացուցիչների լիազորությունները, այնուհետև քննարկման է դնում գործի դատաքննությունն սկսելու հարցը։ Եթե դատարանը հնարավոր չի համարում սկսել գործի դատաքննությունը, ապա աշխատակարգային որոշում է ընդունում այն հետաձգելու մասին։ Գործի դատաքննությունը հետաձգելուց հետո դրա նոր դատաքննությունը վերսկսվում է ընդհատման պահից:

4. Նախագահողը նիստին ներկա դատավարության մասնակիցներին պարզաբանում է նրանց իրավունքներն ու պարտականությունները։

5. Դատավարության մասնակիցները և հրավիրյալները դատարանին դիմում են «Բարձր դատարան» արտահայտությամբ և իրենց բացատրությունները, միջնորդությունները, առաջարկությունները, առարկությունները, պարզաբանումները կամ պատասխանները ներկայացնում են հոտնկայս: Սույն մասով նախատեսված կանոններից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

6. Գործի դատաքննությունն սկսվում է զեկուցողի զեկույցով։ Զեկուցողին կարող են հարցեր տալ Սահմանադրական դատարանի դատավորները։

7. Զեկուցման ավարտից հետո Սահմանադրական դատարանը լսում է գործի նյութերի հետազոտման կարգի մասին դատարանի դատավորների կարծիքը, կողմերի առաջարկությունները և այդ կապակցությամբ ընդունում է աշխատակարգային որոշում։ Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշմամբ գործի նյութերի հետազոտման համար սահմանված կարգը կարող է փոփոխվել։ Գործի դատաքննության ընթացքում նյութերի հետազոտման կարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի դատավորների առաջարկությունները քննարկվում են անհապաղ։

8. Նիստին ներկա անձինք նիստի ընթացքում պարտավոր են պահպանել լռություն, Սահմանադրական դատարանի` գործով որոշումներն ու եզրակացություններն ունկնդրել հոտնկայս: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

9. Սահմանադրական դատարանի` դատական նիստերի դահլիճից դուրս գալու պահին բոլոր ներկաները կանգնում են: Սույն կանոնից շեղումը հնարավոր է միայն դատարանի թույլտվությամբ:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել