Հայրապետյան — ԵԴ/1924/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՇ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 11840622 քրեական վարույթը: 2022 թվականի դեկտեմբերի 9-ին Սուրեն Արամի Հայրապետյանի նկատմամբ ՀՇ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Նույն օրը Ս. Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել, ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բաց
Ամբողջ Տեքստ
2». ԵԴ/1924/01/22
77 ԱՆՀԱ ԽԵ
ՆԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Մ.Մելքոնյան
դատավորներ՝ Ա.Բեկթաշյան
Ա.Մաթնոսյան
7 նոյեմբերի 2025 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Հ.ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
ԱԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 13-ի որոշման դեմ մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի պաշտպան Ա.Պողոսյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի սեպտեմբերի 28-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է թիվ 11840622 քրեական վարույթը:
2022 թվականի դեկտեմբերի 9-ին Սուրեն Արամի Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է հանրային քրեական հետապնդում:
Նույն օրը Ս. Հայրապետյանին մեղադրանք է ներկայացվել, ն նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2 2022 թվականի դեկտեմբերի 22ին քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ստացվել են Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան:
Յ. Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (այսուհետ՝ նան Առաջին ատյանի դատարան) 2023 թվականի մայիսի 2-ին Ս. Հայրապետյանի նկատմամբ կայացրել է մեղադրական վերդիկտ:
Առաջին ատյանի դատարանի` 2023 թվականի հունիսի 5-ի դատավճռով մեղադրյալ Ս. Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք՝ 300000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Մեղադրյալ Ս.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Նույն դատավճռով որոշվել է արտավարութային փաստաթուղթ ճանաչված ն քրեական գործին կցված փաստաթղթերը թողնել կցված քրեական գործին՝ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո:
4. Առաջին ատյանի դատարանի դատավոճռի դեմ մեղադրյալ Ս.Հայրապետյանի պաշտպան Ա. Պողոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի
3
մարտի 13-ի որոշմամբ մերժել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանել ն մեղադրյալ Ս. Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվությունից ազատել՝` վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
5. Վերաքննի դատարանի վերոնշալ որոշման դեմ մեղադրյալ
Ս. Հայրապետյանի պաշտպան Ա.Պողոսյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի հոկտեմբերի 29-ի որոշմամբ ընդունվել է վարույթ, ն սահմանվել է վճռաբեկ բողոքի քննության գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ փաստարկներով.
6. Բողոքաբերի պնդմամբ՝ ստորադաս դատարանների կողմից թույլ են տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, մասնավորապես՝ խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 9-րդ, 17-րդ, 22-րդ, 97-րդ, 103-105-րդ հոդվածներով սահմանված պահանջները, չեն կիրառվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի Լին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ ն 6-րդ կետերը, ինչպես նան թույլ է տրվել նյութական օրենքի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի ոչ ճիշտ կիրառում:
Միննույն ժամանակ, բողոքաբերը նշել է, որ վճռաբեկ բողոքում բարձրացված հարցերի վերաբերյալ` Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ իրավունքի զարգացման համար:
6.1. Բողոքի հեղինակը նշել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի տեսանկյունից կարնոր է անձի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստի ապացուցումը:
Ըստ բողոքաբերի՝ սույն գործի շրջանակներում մեղադրյալի՝ 2022 թվականի մարտի 4-ի դրությամբ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստը որնէ թույլատրելի ն ուղղակի ապացույցով ապացուցված չէ, ն այդ հանգամանքն արդեն իսկ բավարար է Մ. Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայությունն արձանագրելու ն արդարացման դատավճիռ կայացնելու համար:
4
6.2. Բացի այդ, բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանի կողմից որոշում կայացնելու պահին առկա էր Առաջին ատյանի դատարանի դատավճիոր ոչ իրավաչափ դարձնող փաստական ն իրավական հանգամանք, այն է՝ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը՝ մեղադրյալի՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստն ուղղակիորեն հաստատող միակ հնարավոր ապացույցը՝ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 8180062210 որոշումն անվավեր ճանաչելու մասին, ինչի արդյունքում մեղադրյալի` տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստը դադարել է գոյություն ունենալ:
Այս առումով՝ բողոքաբերը նշել է, որ Վերաքննիչ դատարանը որնէ իրավական նշանակություն չի տվել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմանը ն դրա առկայության պայմաններում՝ մեղադրյալի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու փաստի հիման վրա Ս.Հայրապետյանին մեղավոր է ճանաչել` արդյունքում խախտելով իրավական որոշակիության ն կանխատեսելիության սկզբունքները:
Նման պայմաններում բողոքաբերը հիմնավոր չի համարել Վերաքննիչ դատարանի՝ մեղադրյալ Մ. Հայրապետյանին վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ հետնությունը:
7. Ելնելով վերոգրյալից բողոքաբերը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի մարտի 13-ի որոշումը ն կայացնել նոր դատական ակտ՝ ճանաչել ն հռչակել Մ. Հայրապետյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանցակազմի հատկանիշներ պարունակող հանցանքի կատարման մեջ:
Վճոաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
8. Սուրեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ն նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ «(...) (Նայ, թիվ 8180062210 որոշմամը տրանսպորվային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամկետով՝ 2022
5
թվականի հունվարի 2Լից մինչն 2023 թվականի հունվարի 23-ը զրկված վիճակում, այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, ոչ սթափ վիճակում՝ 1 լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը՝ 0.217 մգ/, 2022 թվականի մարտի 04-ին՝ ժամի 02:30ին, Երնան քաղաքի Ներքին Շենգավիթ Լին փողոցի 2-րդ փակուղում վարել է «Ն16065» մակնիշի, "" "" "" հաշվառման համարանիշի փրանսպորվաային միջոց, որը հայտնաբերվել է ՀՀ ոարիկանության պարեկային ծառայության պարեկի կողմից ն կազմվել է վարչական իրավախախտման թիվ 8180116236 արձանագրությունը»:
9. Առաջին ատյանի դատարանը 2023 թվականի հունիսի 5ի դատավճռով արձանագրել է հետնյալը. «Ր(.) (Հիմնական դատալսումների ընթացքում հետազուրված վերոգրյալ ապացույցները՝ դրանք գնահատելով վերաբերելիության, թույլափրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամի` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, մեղադրյալի մեղավորության վերաբերյալ չփարատվող բոլոր կասկածները նրա օգտին մեկնաբանելով, հաստաւվված է համարում, որ Սուրեն Արամի Հայրապեվյանը, թիվ 8180062210 որոշմամբ փրանսպորտային միջոց վարելու իրավունքից 1 տարի ժամկետով՝ 2022 թվականի հունվարի 2Լից մինչն 2023 թվականի հունվարի 35ր զիկված վիճակում, այդ մասին պատշաճ ծանուցված լինելով, ոչ սթափ վիճակում՝ 1 լիտր արվփաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը` 0.217մգ/լ, 2022 թվականի մարտի 04ին՝ ժամի 02:30-ին, Երնան քաղաքի Ներքին Շենգավիթ Լին փողոցի 2րդ փակուղում վարել է «Խ166065» մակնիշի, "" "" "" հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոց, որը հայտնաբերվել է ՀՀ ռարիկանության պարեկային ծառայության պարեկի կողմից կազմվել է վարչական
իրավախախպման թիվ 8180116236 արձանագրությունը:
Այսպիսով, Դատարանը գտնում է, որ աւյն գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու ւՏե՛ս վարույթի նյութեր, հատոր 1, թերթ 51:
6
մեղադրյալ Մ. Հայրապետյանի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարկը տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու պայմաններու, այդ արարքն ապացուցված է, ճիշտ է որակված ն
համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգիքի 344րդ հողվածի 2րդ մասի հատկանիշներին (...):
Դատարանը գտնում է, որ կատարած արարքի համար մեղադրյալ
Ս Հայրապետյանը ենթակա է պավժի տուգանքի ձնով՝ 300. 000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով (...)»՛:
10. ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ ՎԴ/2085/05/22 որոշմամբ՝ Սուրեն ՃՀայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ 2021 թվականի դեկտեմբերի 17-ի որոշումը ճանաչվել է անվավեր::
11. Վերաքննիչ դատարանը 2024 թվականի մարտի 13-ի որոշմամբ արձանագրել է հետնյալը. «(...) Առաջին ատյանի դատարանը րազմակողմանի ն օրյեկտիվ ստուգմեուն է ենթարկել դատաքննության ընթացքում հետազոտված ապացույցները, յուրաքանչյուր ապացույց գնահատել վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբոլջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարությաւն տեսունկյունից, ինչի արդյունքում դրանց բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննության վրա հիմնված ներքին համոզմամբ, վերաբերելի իրավանորմերի վերլուծության լույսի ներքո գործի փաստական հանգամանքների պատշաճ գնաւնհավտմաւմըբ եկե է իրավաչափ եզրահանգման այն մասին, որ մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի 2րդ մասով նախավփտեսված հանցակազմը, որպիսի հանգամանքը հիմնավորելու տեսանկյունից Առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցները կազմվում են բավարար ամիողջություն, քանի որ սույն գործով հանգամանքները Առաջին ատյանի դատարանում ենթարկվել են լիարժեք քննության:
2 Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 2, թերթեր 86-91:
3Տեն ոմ քձեայթճու Դատական տեղեկատվական համակարգ, թիվ ՎԴ/2085/05/22 որոշումը:
7
Վերաքննիչ դատարանը, սույն որոշմամբ վկայակոչված չափանիշների համապտեքատում գնահատելով Առաջին ափյանի դատարանում հետազոտված ապացույցները, փասվում է, որ մեղսագրված հանցանքը կատարկլու մեջ մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի մեղավորությունն Առաջին ատյանի դատարանը հաստաւտված է համարել դավաքննությաւմը հերազոտված թույլավրելի, հավաստի ն քրեական գործին վերաբերող փոխկապակցված ապացույցների այնպիսի համակցությամի, որը բավարար է հաղթահարելու մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանի անմեղության կանխավարկածը ն բացառելու վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի 2րդ մաստտվ նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը, հեփնաբար, Վերաքննիչ դատարեւնն արձանագրում է, որ հակառակի մասին բողոքաբերի պնդումներն անհիմն են:
Ինչ վերաբերում է թիվ ՎԴ/2085/05/22 վարչական գործով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 06.10.2023թվականին կայացված որոշմամբ 17.12.2021 թվականի թիվ 8180062210 որոշումն անվավեր ճանաչելու փատրարկին, ապա Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում փատրել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի հանցակազմի վերլուծությունից հետնում է, որ այն օբյեկտիվ կողմից դրսնորվում է ակտիվ գործողությամբ, այն է՝ փրանսպորվային միջոցներ վարելու իրավունքից զիկված անձի կողմից հարբած/ոչ սթափ/ վիճակում տրանսպորվային միջոց վարելով, ն հանցագործությունն ավարտված է համարվում: ՀՀ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի դիապոզիցիայում նկարագրված գործողությունը կատարելու պահից (...):
Վերաքննիչ դատարանը փաստում է նան, որ Սուրեն Արամի Հայրապետյանին մեղսագրված արարքն ավարվվել է 04.05.2022 թվականին, հետնաբար ՀՀ քրեական օրենսգրքի /16.04.2003թվականի/ 75»րդ հոդվածի Լին մասի Լին կետով նախատեսված քրեական պազասխաւնատվության ենթարկելու երկամյա ժամկետը լրացել է 04.03.2024 թվականին: Միննույն ժամանակ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ գործի նյութերում առկա չեն վաղեմության ժամկետի ընթացքն ընդհատվելու կամ կասեցվելու վերաբերյալ վվյալներ, այսինքն սույն գործով անցել է Սուրեն Արամի Հայրապետյանին քրեական պատասխանամվվությաւն ենթարկելու վաղեմության ժամկետի, հետնաբար Վերաքննիչ դափարանը, վերը նշված
8
հեվնությունների հաշվառմամբ գտնում է, որ պետք է մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանին ազատել քրեական պատասխանատվությունից` քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:
Ամփոփելով վերոշարադիյալի` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքի հիմքերի ն հիմնավորումների սահմաններում պաշտպանի վերաքննիչ բողոքը բավարարելու իրավաչափ հիմքեր չկան, Առաջին ատյանի դափարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ, հերնարար պաշտպան Ա.Պողոսյանի վերաքննիչ բողոքը պետք է մերժել, միննույն ժամանակ հաշվի առնելով, որ լրացել է քրեական պատասխանամտվությաւն ենթարկելու վաղեմության ժամկետը` Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի 05.06.2023 թվականի դափավճիոր պետք է բեկանել ն փոփոխել, այն է՝ մեղադրյալ Սուրեն Արամի Հայրապետյանին ՀՀ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի 2րդ մասով քրեական պատասխանամտվությունից ազավել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»՛:
Վճոաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը
12. Մույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. հիմնավո՛ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Սուրեն Հայրապետյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը:
3. ՀՀ քրեական օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն` «մ. Հանցանք է համարվում այն օրենսգրքով նախատեսված, պատժի սպառնալիքով արգելված, հանցագործությաւն սուբյեկտի կողմից մեղավորությամբ կատարված արարքը (...)»:
ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համաձայն՝ «2. Տրանսպորվային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելը կամ Հ Տե՛ս վարույթի նյութեր, հատոր 3, թերթեր 78-85:
9
այղ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսափելը՝
(.-.)
3. Սույն օրենսգրքի իմասփով՝ անձր համարվում է տփրանսպորվային միջոցներ վարելու իրավունքից զրկված, եթե նա օրենքով սահմանված կարգով զրկվել է փրանսպորվային միջոցներ վարելու իրավունքից, ն զրկման ժամկերը չի լրացել (:.)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12րդ հոդվածի համաձայն՝ «Վ. Քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե
1) անձր չի կատարել իրեն մեղսագրվող արարքը-
(.-.)
12) անձը Հայաատաւնի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր
կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական
պատասխանամվությունից.
(.-.)
2. Սույն հոդվածի Լին մասի ԼԷ9-րդ կետելտվ նախատեսված հանգամանքները
ռնեաբիլիտացնող են (...)»:
3.1. Վճռաբեկ դատարանը Տիգրան Հայրապետյանի գործով նախադեպային դիրքորոշում է ձնավորել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու հանցակազմի մեկնաբանման վերաբերյալ:
Մասնավորապես, Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1ին մասի գործողության նախապայմանը ն այդ հոդվածով անձին քրեական պատասխանատվության ենթարկելու հիմքը՝ նրա վարչական պատասխանատվության ենթարկված լինելն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկվելը կամ վարելու իրավունքը կասեցվելը: Ընդ որում, ՀԸ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի համակարգային վերլուծությունը ցույց է տալիս, որ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք
10
է լինի օրենքով սահմանված կարգով, այն է` իրավաչափ վարչական ակտի հիման վրա: Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ ն վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը:
Վճռաբեկ դատարանն արձանագրել է նան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի առկայությունն արձանագրելու համար անհրաժեշտ է հիմնավորել, որ անձը տրանսպորտային միջոցը վարել է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված լինելու պայմաններում, որպիսի հանգամանքը հաստատվել է իրավաչափ վարչական ակտով»:
13.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տիգրան Հայրապետյանի գործով որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումը կիրառելի է նան ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասի պարագայում:
14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ՝
- Սուրեն Հայրապետյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել ն նրան մեղադրանք է ներկայացվել այն բանի համար, որ վերջինս տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված լինելու ն այդ մասին նախապես տեղյակ լինելու պայմաններում, ոջ սթափ վիճակում վարել է ավտոմեքենա, ինչը հայտնաբերվել է տվյալ տարածքում ծառայություն իրականացնող պարեկի կողմից, որի կապակցությամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն::
- Առաջին ատյանի դատարանն արձանագրել է, որ գործով ձեռք բերված հավաստի ապացույցների համակցությունը բավարար է հիմնավոր կասկածից վեր ապացուցողական չափանիշին համապատասխան հաստատված համարելու Տ Տես, ոմոնչ ուսում, Վճռաբեկ դատարանի՝ Տիգրան Հայրապետյանի գործով 2025 թվականի օգոստոսի 12-ի թիվ ԵԴ1/0372/01/24 որոշումը, կետեր 13. 1-14։
6 Տե'ս սույն որոշման 8-րդ կետը:
ո
Ս. Հայրապետյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայություն ն վերջինիս մեղավորությունը կատարված արարքում:
- ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ ՎԴ/2085/05/22 որոշմամբ, Սուրեն Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից 1 (մեկ) տարի ժամկետով զրկելու վերաբերյալ վարչական իրավախախտման գործով 2021 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 8180062210 որոշումը ճանաչվել է անվավեր":
- Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ Ս. Հայրապետյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմի առկայության մասին եզրահանգումն իրավաչափ է, ն գործով ձեռք բերված ապացույցների համակցությունը բավարար է հաղթահարելու Ս. Հայրապետյանի անմեղության կանխավարկածը ն բացառելու վերջինիս կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքը չկատարելու ողջամիտ հավանականությունը:
Անդրադառնալով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ ՎԴ/2085/05/22 որոշմանը, Վերաքննիչ դատարանը փաստել է, որ քննարկվող հանցակազմն օբյեկտիվ կողմից դրսնորվում է ակտիվ գործողությամբ, այն է՝ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում տրանսպորտային միջոց վարելով, ն հանցագործությունն ավարտված է համարվում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի դիսպոզիցիայում նկարագրված գործողությունը կատարելու պահից:
Միննույն ժամանակ, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել վարույթի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ ն կիրառելով 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 1ին մասի Լին կետը, Մ. Հայրապետյանին 7 Տե՛ս սույն որոշման 9-րդ կետը:
Ց Տե'ս սույն որոշման 10-րդ կետը:
12
ազատել է քրեական պատասխանատվությունից՝ քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով»:
15. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 13-13. 1-րդ կետերում մեջբերված իրավանորմերի ն շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի` 2023 թվականի հոկտեմբերի 6-ի որոշման առկայության պայմաններում, Վերաքննի Օ։»դատարանը Ս. Հայրապետյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության օբյեկտիվ կողմի առկայության վերաբերյալ հանգել է սխալ հետնության:
Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ քննարկվող հանցակազմի առկայության տեսանկյունից տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա, հակառակ պարագայում քննարկվող
հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է:
Վերոնշյալի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ տվյալ դեպքում հնարավոր չէ հիմնավոր հետնության հանգել նան հանցագործության սուբյեկտի առկայության հարցում, քանի որ օրենքով սահմանված կարգով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու կամ այդ իրավունքը կասեցված լինելու ուժով է անձը ձեռք բերում տվյալ հանցագործության սուբյեկտին ներհատուկ հատկանիշները:
Հետնաբար, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ս. Հայրապետյանի արարքում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը՝ օբյեկտիվ կողմի ն սուբյեկտի բացակայության պատճառով:
Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում բողոքաբերի այն փաստարկին, որ Վերաքննիչ վարչական դատարանի կողմից Ս. Հայրապետյանին տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկելու մասին որոշումն անվավեր 5 Տե՛ս սույն որոշման 11-րդ կետը:
13
ճանաչելու արդյունքում քննարկվող հանցակազմի առկայությունը հաստատելու համար պարտադիր հատկանիշ համարվող տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված լինելու փաստը դադարել է գոյության ունենալ, որպիսի պայմաններում Ս. Հայրապետյանի դատապարտումն իրավաչափ համարվել չի կարող:
16. Այսպիսով, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի հետնությունն առ այն, որ Սուրեն Հայրապետյանի արարքում առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցակազմը, հիմնավոր չէ:
17. Նշված եզրահանգումների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն
արձանագրում է, որ բողոքաբերի՝ սույն որոշման 61րդ կետում նշված փաստարկներին անդրադառնալն առարկայազուրկ է:
18. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական օրենքի ոչ ճիշտ կիրառում, այն է՝ սխալ է մեկնաբանել ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 362-րդ հոդվածի համաձայն, հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու ն Սուրեն Շայրապետյանին Օ։-արդարացնելու համար նրա արարքի քրեական
հակաիրավականությունն ապացուցված չլինելու հիմքով:
19. Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ս.Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` բացակայելու արգելքը պետք է վերացնել:
Արտավարութային փաստաթուղթ ճանաչված ն քրեական գործին կցված փաստաթղթերը պետք է թողնել կցված քրեական գործին:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 17-րդ հոդվածներով ն «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 31րդ, 33-րդ, 34- րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 36Լ363-րդ ն 386-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
է
ՈՐՈՇԵՑ
Լ Սուրեն Արամի Հայրապետյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հունիսի 5-ի դատավճիռը ն ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի մարտի 3-ի որոշումը բեկանել:
2. Ճանաչել Սուրեն Արամի Հայրապետյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի 2րդ մասով առաջադրված մեղադրանքում ն արդարացնել՝ մեղսագրված արարքը չկատարելու հիմքով:
3. Սուրեն Արամի Հայրապետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը վերացնել:
4. Արտավարութային փաստաթուղթ ճանաչված ն քրեական գործին կցված փաստաթղթերը թողնել կցված քրեական գործին:
Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Շ.ԳՐԻԳՈՐՅԱՆ
ւ.ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
ԱՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 նոյեմբերի, 2025 թ.
- Գործի #:
- ԵԴ/1924/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
