Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 934 — Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 934AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 934 — Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 934. Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար 1. Հաճախորդի հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխում նախատեսված հիմքերով և չափերով: 2. Այն դեպքերում, երբ հանձնարարականը չկատարելը կամ անպատշաճ կատարելը տեղի է ունեցել վճարողի հանձնարարականը կատարելու համար ներգրավված բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնները խախտելու հետևան

Ամբողջ Տեքստ

Հոդված 934. Պատասխանատվությունը հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու համար 1. Հաճախորդի հանձնարարականը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում բանկը պատասխանատվություն է կրում սույն օրենսգրքի 26 գլխում նախատեսված հիմքերով և չափերով:

2. Այն դեպքերում, երբ հանձնարարականը չկատարելը կամ անպատշաճ կատարելը տեղի է ունեցել վճարողի հանձնարարականը կատարելու համար ներգրավված բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնները խախտելու հետևանքով, դատարանը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պատասխանատվությունը կարող է դնել այդ բանկի վրա:

3. Եթե բանկի կողմից հաշվարկային գործառնությունների կանոնների խախտումը հանգեցրել է դրամական միջոցներն ապօրինի պահելուն, բանկը պարտավոր է տոկոսներ վճարել սույն օրենսգրքի 411 հոդվածով նախատեսված կարգով և չափով: § 3. ՀԱՇՎԱՐԿՆԵՐ ԱԿՐԵԴԻՏԻՎՈՎ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել