Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 541 — Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 541AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 541 — Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 541. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1. Սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից սահմանապահ ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատում կամ սահմանի որոշակի հատվածի պատշաճ հսկողության բացակայություն, կամ եթե անզգուշությամբ հանգեցրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելո

Ամբողջ Տեքստ

Հոդված 541. Սահմանապահ ծառայություն կրելու կանոնները խախտելը 1. Սահմանապահ վերակարգի մեջ մտնող կամ սահմանապահ ծառայության այլ պարտականություններ կատարող անձի կողմից սահմանապահ ծառայություն կրելու կանոն խախտելը, եթե այդ արարքն անզգուշությամբ առաջացրել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատում կամ սահմանի որոշակի հատվածի պատշաճ հսկողության բացակայություն, կամ եթե անզգուշությամբ հանգեցրել է մարդու առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու կամ խոշոր չափերի գույքային վնասի կամ այլ էական վնասի՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կատարելը, որը՝ 1) անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում կամ 2) անզգուշությամբ առաջացրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս` պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից վեց տարի ժամկետով:

3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որն առաջացրել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատում կամ սահմանի որոշակի հատվածի պատշաճ հսկողության բացակայություն (եթե բացակայում են այլ հանցագործության հատկանիշները)` պատժվում է ազատազրկմամբ` չորսից ութ տարի ժամկետով:

4. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել